ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանահայ արձակագիր, հրապարակախոս Հակոբ Կարապենց (Կարապետյան)

Գրականությունը այն ոլորտն է, որտեղ արձակագիրը կամ բանաստեղծը ուղղակիորեն առնչվում է մարդկային հոգու հետ:

Գրականության անդաստանում աշխատողը պետք է զգուշությամբ մոտենա իր գործին, քանի որ նրա ստեղծած յուրաքանչյուր տողը կարող է մեծ ազդեցություն ունենա ժողովրդի անհատական կամ էլ հավաքական ճակատագրի վրա: Իր գործին լրջորեն վերաբերվող ստեղծագործողի տողերը կյանք են ստանում ու ապրում են հավերժ: Քանի որ նա իր ստեղծագործություններում մասնիկներ է ներդնում իր իսկ էությունից:

Իրանահայ արձակագիր Հակոբ Կարապենցը ծնվել է 1925թ. Իրանի Թավրիզ քաղաքում: Ավարտել է Թեհրանի Սեն Լուի ֆրանսիական քոլեջը և Հայկազյան-Թամարյան հայկական դպրոցը։ 1944 թվականին Կարապենցը եղել է Թեհրանի Հայ Պատանեկան մշակութային միության հիմնադիրներից, որ 1946 թվականից՝ Հայ Երիտասարդական մշակութային միություն, 1950ից՝ «Հայ Մշակութային Արարատ Միություն», ապա՝ «Հայ Մշակութային Արարատ Կազմակերպություն»։ Կարապենցը 1940-ական թվականներին մեկնում է ԱՄՆ: 1947-1949 թվականներին նա սովորել է ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի, 1950-1952 թվականներին՝ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարաններում։

Հակոբ Կարապենցը Մասնագիտացել է լրագրության մեջ: Որպես երկրորդ մասնագիտություն Նա ընտրել է հոգեբանությունը։ 1951-1953 թվականներին Կալիֆոռնիայում բնակվելուց հետո, տեղափոխվել է Նյու-Յորք: Նյու Յորքում Հակոբ Կարապենցը մեկ տարի դասավանդել է Քորնել համալսարանի լեզվաբանական բաժնում։ 1954-1979 թվականներին աշխատել է Ամերիկայի ռադիոյի ռադիոկայանի հայկական բաժնում։

Իր ստեղծագործական կյանքում Կարապենցը հեղինակել է բազմաթիվ պատմվածքներ, վեպեր ու վիպակներ:

1970թ. կարապենցը Վաշինգտոնում հրատարկել է 384 էջերից բաղկացած «Անծանօթ Հոգիները»-ը:

1972 թվականին Վաշինգտոնում՝ «Կարթագենի դուստրը» վեպը, որ արժանացել է Հայկաշեն Ուզունյան գրական մրցանակի:

Ապա 1975թ. Վաշինգտոնում հրատարակում է պատմվածքների շարք «Նոր աշխարհի հին սերմնացանները» խորագրով:

1981թ. Նյու Յորքում Կարապենցը հրատարակում է «Միջնարար» պատմվածքների շարքը, որ արժանացել է Հայկաշեն Ուզունյան գրական մրցանակին:

1983թ. հրատարակում է «Ադամի գիրքը» վեպը, որը արժանացել է 1983թ., ՀԲԸՄ Ալեք Մանուկյան և ֆրանսահայ ԳՄ Է.Գավուքճյան-Այվազյան գրական մրցանակներին:

1986թ. Նյու Յորքում «Ամերիկեան շուրջպար» պատմուածքների շարքը:

1987 թ. Անկատար եւ այլ պատմուածքներ Նյու Յորքում:

Այնուհետև 1992թ. Ուոթրթաուն «Երկու աշխարհ» վերտառությամբ գրական փորձագրութիւններ, Իսկ 1994թ. «Մի մարդ ու մի երկիր»-ը և այլ պատմվածքներ:

Հակոբ կարապենցը իր մահկանացուն կնքեց 1994 թվականի հոկտեմբերի 20-ին ԱՄՆ Բոստոն քաղաքում:

Հակոբ Կարապենցի մահվանից հետո 1995թ. Երևանում երկու հատորով լույս է տեսել նրա երկերը: 2008թ. Երևանում «Պատմավածքները», այնուհետև 2009թ. Արլինգտոնում «Մտորումներ» հոդվածների ժողովածուն: 2012թ. Երևանում վերահրատարակվել է «Ադամի գիրքը» վեպը:

1995 թվականին Երևանի քաղաքային խորհրդի մարտի 27-ի թիվ 643 որոշմամբ Երևանի թիվ 6 հիմնական դպրոցն անվանակոչվել է սփյուռքահայ գրող, հրապարակախոս Հակոբ Կարապենցի անունով։

Հակոբ Կարապենցի գրականությանն ու ստեղծագործական յուրահաատկությունների մասին բացատրությունների ու վերլուծություններ կարող ենք գտնել 1995թ. հրատարակված  Հայկական համառոտ հանրագիտարանում, 1999թ. հրատարակված Քեշիշյան (Արամունի) Ա., Հակոբ Կարապենց, Աշխարհընկալումը և արվեստը, 2002թ. հրատարակված Դավիթ Գասպարյանի «Հայ գրականություն» ստեղծագործության 2-րդ հատորում: 2005թ. հրատարակված կենսագրական հանրագիտարանում, 2008թ. հրատարակված Վազգեն Գաբրիելյանի, Հայ նորագույն գրականություն (Սփյուռքահայ գրականություն) ստեղծագործությունում և այլ գրականագիտական ստեղծագործություններում ու նաև բազմաթիվ ինտերնետային կայքերում:

Հակոբ Կարապենցի հիշատակին 2021թ. սեպտեմբերի 23-ին Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել միջազգաին գիտաժողով, որտեղ ելույթ են ունեցել տաբեր գրականագետներ:

Թողնելով գրական մեծ ու արժեքավոր ժառանգություն Կարապենցը հեռացավ կյանքից՝ իր մեծ ավանդը ներդնելով հայ գրականության անդաստանում:

Կազմեց՝ Նորիկ Ղարաբեգյանը 

parstoday.com/hy

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: