ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մշակույթի, թատրոնի միջոցով ճանաչում ես ինքդ քեզ, ուրիշին, աշխարհը. Ռուբեն Բաբայան

Թատրոնն սկսվում է հենց մուտքից: Հանդիսատեսը թատրոնի մուտքից պետք է հասկանա, որ եկել է ուրիշ աշխարհ:

Թատրոնն սկսվում է հենց մուտքից: Հանդիսատեսը թատրոնի մուտքից պետք է  հասկանա, որ եկել է ուրիշ աշխարհ: Մարդիկ թատրոն են գալիս ոչ թե իրենց առօրյան շարունակելու, այլ ուրիշ դաշտ տեղափոխվելու համար: Հենց մուտքից կարելի է փչացնել հանդիսատեսի տրամադրությունը կամ բարձրացնել այն: Մի ժպիտ, բարև, մի քիչ ուշադրություն… Յուրաքանչյուր մարդ ուշադրության կարիք  ունի, և, եթե նա զգում է, որ ուշադրության կենտրոնում է, որ կարևոր է որպես հանդիսատես, անհատ, անձ, միանգամից լավ  է զգում: Այսպես է կարծում Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, որի հետ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է թատրոնի, Հայաստանում թատերական զարգացումների և Տիկնիկային թատրոնի առաջիկա ծրագրերի մասին:

Ռուբեն Բաբայանի խոսքով՝ թատրոնն իրականում շատ տարբեր է. նույնիսկ չենք կարող ասել, որ հայկական թատրոնը սա է, իսկ իտալականը՝ սա: Բաբայանին հարազատ է խոսող թատրոնը: «Ինտերակտիվ թատրոնը ոչ թե պարտադրում է, որ հանդիսականը միանգամից արձագանքի ծափահարություններով կամ այլ կերպ, այլ հասկանա, որ նրա հետ լուրջ են զրուցում ու չեն փորձում ինչ-որ բան սովորեցնել: Թատրոնը  բացում է մարդու խորությունը: Երբ ասում ենք, որ հասարակության մեջ տիրում է անհանդուրժողականություն, ատելություն, մենք մոռանում ենք, որ դա գալիս է մշակութային կրթության պակասից, որովհետև մշակույթի միջոցով ես դու ճանաչում ինքդ քեզ, ուրիշին, աշխարհը, հասկանում, թե ինչքան հարուստ է աշխարհն ու զանազան: Թատրոնը միշտ ունի ուղերձներ, քանի որ ժամանակի արվեստ է. ծնվում է այս պահին, մահանում այս պահին և պետք է արձագանքի այն պահանջներին, որոնք կան այսօր»,-շեշտում է Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու հավելում՝ պետք է իմանալ, թե ինչի կարիք կա՝ վերքերը բուժելո՞ւ, թե՞ վերքերի վրա աղ լցնելու, կարիք կա հանդիսատեսին ցույց տալու, որ կյանքում միշտ կա լուսավոր կետ և երբեք չի կարելի հիասթափվել ու մերժել կյանքը, թե՞ թատերասերին ասելու, որ որևէ լուսավոր կետ չկա, որովհետև լուսավոր կետն իրականում մեզնից դուրս չէ, այն մենք ենք սփռում:  Ռուբեն Բաբայանի համար կարևոր է հանդիսատեսին ցույց տալ, որ լույսը հենց նա է:

 
 

Ռեժիսորն անդրադառնում է նաև ներկայիս հայաստանյան թատերական իրականությանն ու հավաստիացնում, որ այն, ինչ կատարվում է հայ թատրոնում, շատ ողջունելի է, քանի որ ոլորտում բազմաթիվ երիտասարդ և հրաշալի ռեժիսորներ կան, որոնցից են Վահան Բադալյանը, Գրիգոր Խաչատրյանը, Նորա Գրիգորյանը, Գոռ Մարգարյանը, Նարինե Գրիգորյանը, Սամսոն Մովսեսյանը, Տաթևիկ Մելքոնյանը, Զառա Անտոնյանը, Սուրեն Շահվերդյանը, Լիլի Էլբակյանը, Լուսինե Երնջակյանը և այլք: «Մենք այդ քանակությամբ իրարից տարբերվող ռեժիսորներ, այդպիսի անհատականություններ չենք ունեցել: Եկել է մի սերունդ, որը շատ ավելի բաց է: Դրան օժանդակել են  նաև միջազգային փառատոնները»,-նշում է Բաբայանը:

Խոսելով Տիկնիկային թատրոնի առաջիկա ծրագրերի մասին՝ նա ընդգծում է, որ տարին հարուստ է լինելու նոր ներկայացումներով, անելու են հնարավորը, որ թատրոնը հյուրընկալի ռեժիսորների արտերկրից: Պատրաստվում են հյուրախաղերով հանդես գալ և՛ Հայաստանի մարզերում, և՛ Արցախում:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: