ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Սփյուռքահայը և հայրենի երկրի ներքաղաքական պայքարը Կամ՝ Ա՞զգ ենք թե՞ կուսակցություն

Կարևոր չէ թե ո'ւր, աշխարհի ո'ր ծայրում և ինչպիսի կյանք ունենք. Կարևորն այն է, որ մեր հայացքը, որպես սփյուռքահայի, պետք է ուղղված լինի հայրենիքի՝ Հայաստանի հանրապետության կողմը՝ առաջին հերթին հայրենադարձվելու և ֆիզիքապես, ամենօրյա ներկայությամբ ու աշխատանքով ծառայելու և նպաստելու հայրենի երկրի առավել զարգացմանն ու շենացմանը, իսկ հնարավորություն չունենալու դեպքում՝ գոնե լինել այնքան գիտակից ու բանիմաց, որով կարողանանք հեռվից անգամ մեր լուման ներդնել այդ գործում:

Քարմեն Ազարյան

Սփյուռքահայությունը յուրահատուկ զարթոնք ապրեց հատկապես վերջին երեք տասնամյակների պատմական անցուդարձերի բերումով.՝ Խորհրդային կարգերի փլուզում և անկախ Հայաստանի Հանրապետության հռչակում, Արցախի ազատագրման պատերազմ, և այնուհետև ներքին քաղաքական պայքար, որը հանգեց 2018-ի, այսպես կոչված, թավշյա հեղափոխությանն ու հայ ժողովրդի կամարտահայտությանը՝ հանուն արդարության ու ժողովրդավարության ... և ի վերջո Արցախյան 44-օրյա պատերազմ...

Դա ավելի զգալի ու շեշտակի դարձավ հատկապես վերջին շրջանում: Թավշյա հեղափոխության շնորհիվ իշխանության հասած ուժերը, ժողովրդի կողմից մերժված և իշխանությունից հեռացված «նախկինները», ՀԱԿ, ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, և...և...և... կուսակցություններն ու քաղաքական խմբավորումները, և կարևորը՝ ինքն իսկ ժողովուրդը,  ստեղծված համեմատաբար ժողովրդավարական ազատ մթնոլորտում սկսեցին ապրել, գործել ու գործունեություն ծավալել: Նման համազգային շարժումը ոգևորեց դրական լիցք հաղորդեց նաև սփյուռքահայությանը, որոնցից շատերը աշխարհի զանազան անկյուններից հայրենադարձության ուղին բռնեցին: Այնուամենայնիվ ...

Այնուամենայնիվ դա էլ «շատ» համարվեց մեզ և այդ երջանիկ օրերը երկար չտևեցին: Վրա հասավ Արցախյան 44-օրյա աղետալի պատերզամը՝ մեկ անգամ ևս գլխիվայր շուռ տալու, վերուվար անելու հայ ժողովրդի կյանքը:

Հայ ժողովրդի ցավը մեծ էր, կորուստը՝ անփոխարինելի, իսկ պատերազմին հաջորդած անցուդարձերը, անհանդարտությունն ու թշնամանքով լի մթնոլորտը՝ առավել անսպասելի ու անտանելի... Տառապանքից, կորստի ցավից թե զայրույթից, բորբոքված կրքերով մեր հայրենակիցները, ասես, կերպարանափոխվեցին, այլ մարդիկ դարձան:

Եվ, ցավոք, հատկապես սոցցանցերի միջոցով թշնամանքի ու ատելության այդ ալիքը նույնպես փոխանցվեց սփյուռքահայությանը: Բանից տեղյակ թե անտեղյակ սփյուռքահայերի թեման դարձավ հայրենի երկրում տիրող քաղաքական սուր պայքարը: Եվ այդ վեճերն ու գզվռտոցը ոչ պակաս սրությամբ առայսօր կարելի է տեսնել հայրենիքից դուրս ապրող հայերի շրջանակներում ևս: Զանազան քարոզչամեքենաների ազդեցության տակ, դիտորդի դերում գտնվող սփյուռքահայը հաճախ ակամա դառնում է գործիք կամ ճնշման լծակ՝ այս ու այն կողմի շահերին ծառայելով:

Իսկ այս ողջ քաշքշուկի մեջ իրականում որտե՞ղ է սփյուռքահայի տեղը, դերը, դիրքը: Ո՞րն է նրա կարգավիճակը և առավել ևս՝ անելիքը:  Երբ պատերազմ է ու օտար թշնամի կա, կամ ինչ որ նման համազգային բարդ իրավիճակում ենք, պարզ է և հասկանալի՝ Սփյուռքահայը պարտավոր է անհապաղ օգնության ձեռք մեկնել իր հայրենաբնակ հայրենակիցներին՝ ինչով որ կարող է, և, ըստ էության՝ այդպես էլ անում է: Սակայն հարցը բարդանում է, երբ հայրենիքից հեռու ապրող հայը, նույն թափով շարունակում է իր ընթացքը՝ հայրենաբնակ հայրենակիցներին համաքայլ՝ փորձելով մասնակցել, կամ, ասենք,  դարձյալ «օգնել»՝ ներքին հարցերի լուծման գործում:  Հատկապես այն սփյուռքահայը, ով իրանահայության պես երկկենցաղի կյանք է վայելում՝ կեսիկիսով ապրելով ծննդավայր և հայրենի երկրում, շարունակ հետաքրքրվում է վերջինիս անցուդարձերով և փորձում՝ հնարավորինս մասնակից լինել այնտեղի կյանքին: Իսկ, պարզ է, որ այս բոլորի լոկ լուռ դիտողի դերում մնալը հաճախ անհնար է: Ի դեպ, ցավալին այն է, որ հայրենիքից դուրս ապրող հայությունը, որը քանակով քանի անգամով գերազանցում է հայրենաբնակ հայրենակիցներին, իր հայրենիքի իրադարձություններից անտեղյակ ու հեռու է մնում, և այդ կապակցությամբ նրա պատկերացումները ձևավորվում ու սահմանափակվում են լրատվական միջոցներով, որոնք ընդհանրապես կողմնակալ ու աչառու են իրենց հաղորդած տեղեկություններով, և իհարկե սոցցանցերով, որոնք հաճախ ոչ թե կապ են հաստատում, այլ եղածն էլ քանդում են: Այս ընթացքում, դեսից-դենից «հայրենաբնակները» մեր՝ «դրսում ապրողներիս» երեսին են շպրտում թե՝ «ձեր տաքուկ ու ապահով անկյունում հանգիստ նստել ու մեր տեղ ուզում եք որոշում կայացնել. ով ուզում է «դասեր ու խորհուրդներ» տալ մեզ, թող գա այստեղ ապրի, հարկ մուծի, բանակում ծառայի ... և այն ժամանակ միայն իրավունք կունենա խառնվել այդ ներքին գործերին»:

Ինչ խոսք, դա անվիճելի փաստ է, և պարզ է, որ այդ հարցում որոշիչ խոսքն ասում է երկրում ապրող, աշխատող, պայքարող ու պատերազմող հայը, որի հավաքական գիտակցությանն ու խոհեմությանը, չի կարելի կասկածել: Այդուհանդերձ, դա միանշանակ չի կարելի ընդունել մի քանի պատճառով՝.

Նախ՝ գործնականում հնարավոր չէ այլ երկրներում ապրող միլիոնավոր հայերին, այն էլ միանգամից Հայաստան տեղափոխել ու տեղավորել, ապա՝ պետք է հիշել նաև այն, որ հայրենադարձները ինչպիսի վերաբերմունքի են արժանանում: Արդյոք անհրաժեշտ պայմաններն ստեղծե՞լ ենք ու նրանք չեն եկել:

Ապա՝ չպիտի անտեսել նաև այն կարևոր հանգամանքը, որ Հայաստան աշխարհը բոլորիս հայրենիքն է,  և ամենևին վատ չէ, որ Մոզամբիկում, Մարսեյլում, Մյունխենում թե Մարոկկոյում ու Մոնակոյում ապրող հայը դեռ շարունակում է իրեն ճանաչել որպես հայ և հետաքրքրվում է Հայաստանի ճակատագրով: Եվ կուզեի հատկապես հենց այդքանով հարգել նրա պարզապես «հայրենասիրությունը» և չվանել նրան, չզրկել նրան այդ, թեկուզ, անօգուտ ու անհետևանք ձայնի իրավունքից:

Եվ ի վերջո պիտի հիշել, որ այդ քանի միլիոն հայության արմատները Հայաստանում են, և նրանց մեծ մասը իր ուրախ սրտից ու իր կամքով չէ, որ հայտնվել է օտարության մեջ, ուր ապրելը, հաճախ շատ ավելի դժվար է, քան մայր հողի վրա:

Սփյուռքահայության մասին խոսելիս, պետք է առանձին ուշադրություն դարձնել ավանդական համարվող այն կուսակցություններին, որոնք համարյա մեկ դար է, ինչ հայրենիքից դուրս գործունեություն ծավալել, տեր ու տիրակալն են դարձել անտեր մնացած սփյուռքահայության գլխին. Այն սփյուռքահայության, որն ի դեպ, օր-օրի աճեց ու աշխարհագրությամբ տարածվեց, շնորհիվ Միջին արևելյան գաղթօջախների քայքայման և նույնիսկ հայրենի երկրից թափ ստացած արտագաղթի:

Սփյուռքյան մի կուսակցություն, որն իրեն համարում է Հայրենասիրության ու ազգայնական գաղափարների միակ խոսնակ, Հայ դատի ու Ցեղասպանության զոհերի պաշտպանի հավակնորդ, անկախությունից հետո, կրկին հայրենի երկիր վերադառնալով, քաղաքական պայքարի դաշտ է մտել՝ իշխանության հասնելու երկրում: Սակայն այդ կուսակցությունը միաժամանակ փորձում է պահպանել իր իշխանությունն ու ազդեցության դաշտը սփյուռքյան համայնքներում և տեղ ընկած տեղը այն օգտագործել ի շահ իրեն, նույնիսկ ի վնաս Հայրենի երկրի պետականության:  Այդ նպատակով չարաշահում է արտերկրում ապրող համայնքի վստահությունը և իր շահերին ծառայեցնում նրա նյութական ու հոգևոր ողջ հարստությունը, և այսպիսով այդ աթոռակռվին մասնակից դարձնում նաև սփյուռքահայությանը:

Վերջին շրջանում բազմիցս ականատեսն ենք եղել իրանահայ համայնքի անունից, հայերեն թե պարսկերեն լեզուներով տարբեր ամբիոններից հնչող խիստ կողմնորոշված կուսակցական հայտարարությունների, սոցցանցերում քաղաքական-քարոզչական քայլերի ու ակտերի, որոնք չեն եղել ու չեն կարող լինել հայրենասերի համբավը վայելող իրանահայ ողջ համայնքի միասնական դիրքորոշումը:

Եվ այստեղ է կայանում յուրաքանչյուր իրանահայի, ինչպես նաև սիրիահայի, ֆրանսահայի թե ամերիկահայի... անելիքը՝ մասնավորաբար ներկա պահին, երբ հայրենիքը հայտնվել է բախտորոշ ու ճակատագրական պայմաններում.

  • Զերծ մնալ հայաստանյան ներքաղաքական կազմակերպված պայքարից, և թույլ չտալ մեզ և մեր միջոցները ծառայեցնել Հայաստանի Հանրապետության պետականության դեմ՝ անկախ նրանից թե ով և որ ուժն է ղեկավարում այն: Օրինակի համար իրանահայ երիտասարդը սոցցանցերում խառնվեց «դիմադրություն» կոչված ասենք մի շարժման մեջ, որի նպատակը Հայաստանի իշխանափոխությունն էր: Դա կուսակցական ակտ էր և մենք պարտավոր էինք հրաժարվել դրանից:
  • Պարտավոր ենք լինել միշտ զգաստ ու զգոն՝ կանխելու նման դավադիր գործողությունները: Այս առումով մեծ է հատկապես ակտիվ ու անկախ մտավորականության դերը. Մտավորականություն, որն իր կոչումին վայել գիտակցությամբ ու խոհեմությամբ պետք է այդ դեպքերում արագ և ճիշտ կողմնորոշվի, իր տեսակետն ու դիրքորոշումը փոխանցի ժողովրդին, հարկ եղած դեպքում զգուշացնի կամ լոկ իրազեկ պահի նրան: Ցավոք, մեր համայնքում ներկա դրությամբ նվազել է այդպիսի անկախ, ոչ կուսակցական ու ողջամիտ մտավորականության խավը, իսկ եղածն էլ կրավորական դիրք ընդունելով, պասսիվություն որդեգրել՝ հրաժարվում է խառնվել համայնքի իշխանության կամ այլ հարցերին:
  • Եվ կարևորագույնը՝ կարևոր չէ թե ո'ւր, աշխարհի ո'ր ծայրում և ինչպիսի կյանք ունենք. Կարևորն այն է, որ մեր հայացքը, որպես սփյուռքահայի, պետք է ուղղված լինի հայրենիքի՝ Հայաստանի հանրապետության կողմը՝ առաջին հերթին հայրենադարձվելու և ֆիզիքապես, ամենօրյա ներկայությամբ ու աշխատանքով ծառայելու և նպաստելու հայրենի երկրի առավել զարգացմանն ու շենացմանը, իսկ հնարավորություն չունենալու դեպքում՝ գոնե լինել այնքան գիտակից ու բանիմաց, որով կարողանանք հեռվից անգամ մեր լուման ներդնել այդ գործում:

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
օտարերկացի,զբոսաշրջիկների,համար,հայաստանում,առաջին,գրավչությունը,հենց,հայ,ժողովրդի,լեգենդար,հյուրասիրությունն,է , Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Այս տարվա 11 ամիսների պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ։
հայաստանի,պատմության,թանգարանում,բացվել,է,«ինքնության,մասունքներ,կորուսյալ,գարդմանից,շիրվանից,և,նախիջևանից»,խորագրով,ցուցադրություն , Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
միեդ,մարդու-իրավունքների-եվրոպական-դատարան,հայ-զինծառայողների-սպանություն,ադրբեջան,էդգար-նարայան,էրիկ-աբովյան,ադրբեջանի-դեմ-միեդ-ի-կայացրած-որոշումը,նարայանը-և-մյուսներն-ընդդեմ-ադրբեջանի-գործով-վճիռ , ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։
հայաստան,18-ամյա-հայ-տղա,գրիգոր-մանուկյան,համաշխարհային-ռեկորդ,ռեկորդ,շարժվող-բեռնատարների-միջև-ձգում-անել,գինեսի-ռեկորդների-գիրք ,  18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա Գրիգոր Մանուկյանը (Հայաստան) գերազանցել է երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա ամենաշատ անընդմեջ ձգում կատարելու համաշխարհային ռեկորդը, ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։
որքանո՞վ,է,իրատեսական,որ,հայաստանի,բնակչությունը,դառնա,5,միլիոն,(հայաստան,2050) , Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Դիտարկենք ՀՀ բնակչության վերաբերյալ վարչապետի կանխատեսումները, մնացյալ «ռազմավարական նպատակադրումներին» կանդրադառնանք առանձին հոդվածներով:
սրբոց,հրեշտակապետաց,եկեղեցի,բերվեց,սուրբ,ներսես,շնորհալի,հայրապետի,մասունքակիր,խաչը , Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր  խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: