ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մի քարի պատմութիւն

Ամբերդի ազատագրման խաչքարը

 Շահեն Յովսէփեան

Արագածոտն մարզի Աշտարակ քաղաքի մօտ գտնւող Անտառուտ գիւղի Ս.Աստւածածին աւերակ եկեղեցու մուտքի պատին ամրացւած է Ամբերդ (Անբերդ) ամրոցի ազատագրման առիթով մի  խաչքար:

Ս.Աստւածածին եկեղեցու խորանը

Ռուս-պարսկական պատերազմի աւարտին եւ 1828 թ. Թուրքմէնչայի պայմանագիրը կնքելուց յետոյ, մեծ թւով Իրանահայեր գաղթեցին արեւելեան Հայաստան եւ բնակչութիւն հաստատեցին տարբեր վայրերում, որոնցից մի խումբը բնակւում են Անտառուտ գիւղում: Նրանք կառուցել (կամ վերակառուցել) են Ս.Աստւածածին եկեղեցին, որի պատերի մէջ տեղադրել են տարածքից հաւաքած բազմաթիւ խաչքարեր: Այդ խաչքարերից մէկը պատկանում է Զաքարէ ամիրսպասալարին (1190 -1212 թթ), որը տեղադրել են եկեղեցու հարաւային մուտքի արեւելեան պատին, նրա ճիշտ դիրքը պահպանելով: Խաչքարը այնպիսի տեղում են փակցրել, որ եկեղեցի մուտք գործող իւրաքանչիւր անահատ անպայման տեսել է այն: Իսկ խաչքարի գտնւելու նախնական վայրը պարզ չէ, բայց նկատի առնելով, որ խաչքարը կերտւել է Ամբերդ ամրոցի ազատագրման առիթով, հաւանաբար այն պիտի ամրոցում կամ նրա ճանապարհին տեղադրւած լինէր:

Զաքարէի խաչքարը

Վրաց Թամար թագուհու (1184-1213 թթ) հրամանով, 1190 թ Զաքարէն՝ իր հօր մահից յետոյ, նշանակւել է Վրաստանի սպարապետ կամ ինչպէս ինքն է յիշատակել խաչքարում՝ Ամիրսպասալար, որի բանակը կազմւած էր հայ եւ վրացական զինւորներից: Զաքարէն իր եղբոր Իւանէի հետ միացեալ բանակներով շարունակելով իրենց հօր՝ Սարգիս ամիրսպասալարի գործը, սկսում են ազատագրել Վրաստանը եւ Հայաստանը Սելջուկների գերիշխանութիւնից:

Ազատագրւած վայրերից մէկը եղել է Ամբերդ ամրոցը, որը գտնւում է Աշտարակ քաղաքի հիւսիսում: 1196 թւականին Զաքարէի եւ Իւանէի բանակները, Վաչէ Վաչուտեան իշխանի բանակների հետ միասին, Գանձակի (Գանջէի) սելջուկ իշխանի բանակները պարտութեան մատնելով ազատագրում են Ամբերդ ամրոցը:

Խաչքարի արձանագրութեան սկիզբը

Զաքարէն ամրոցը ազատագրելու առիթով կանգնեցրել է այժմ Ս.Աստւածածին եկեղեցում գտնւող խաչքարը 1200 (ՈԽԹ) թւականին: Խաչքարը վարդագոյն տուֆից է: Նրա տակը տեղադրւած է 5-րդ դարւայ մի խոյակ, որը ապացուցում է տեղում ինչ որ կառոյցի գոյութիւնը նախքան եկեղեցու կառուցելը: Խաչքարի բարձրութիւնն է 80 սմ, հաստութիւնը 18 սմ: Զաքարէի արձանագրութիւնը սկսում է Խաչքարի ներքեւից ապա շարունակւում նրա շուրջը: Արձանագրութեան մէջ նա իրեն ներկայացնում է, որպէս հայ-վրացական բանակի ամիրսպասալար եւ յիշատակում իր հօրը՝ Սարգիսին, նաեւ խաչքարի պատրաստման պատճառը, որն է Ամբերդ ամրոցի ազատագրումը: Ամբողջական արձանագրութիւնն է ըստ հետեւեալի ...

 «Ի ՈԽԹ ԹՈՒԱԿԱՆ|ՈՒԹԻ(Ւ)ՆՍ ԵՍ ԶԱՔԱՐ|Ե ԱՄԻՐՍՊԱՍԱԼԱՐ ՀԱ|ՅՈՑ ԵՒ ՎՐԱՑ ՈՐԴԻ Մ|ԵԾԻ ՍԱՐԳՍԻ ԱՌԻ ԶԱՆԱՌԻԿ ԱՄՐՈՑՍ ԶԱՆԲԵՐԴՈՅ ՅԱԴԱԽՆԱՅԾԻՆ ՈՐԴՈՅՆ ՀԱՔԱՐՈՒ ՈՐ (ԱՌԱ)|Յ Ի ՍՄԱ | Ի ԿՈՐՈՒՍՏ ՔՐԻՍՏՈՆԵԻՑ ԵՒ ՅԱՒԵՐ ԵԿԵՂԵ(Ա)Ց ԵՒ ԵՏՈՒ ԱՌՆԵԼ ԶՆՇ(ԱՆՍ)»:

Խաչքարի վրայի «ԱՄՐՈՑՍ ԶԱՆԲԵՐԴՈՅ» արձանագրութիւնը


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: