ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ռայիսի․ ԻԻՀ սկզբունքային քաղաքականությունը երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությունն է

Սա աննախադեպ և բացառիկ քայլ պետք է համարել Իրանի իսլամական իշխանությունների և հատկապես Նախագահ Էբրահիմ Ռայիսիի կողմից, որը պարունակում է հստակ ուղերձ Հայաստանի նկատմամբ, կապված տարածաշրջանային վերջին զարգացումների և հատկապես առաջիկայում Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տեղի ունեցող տեղաշարժերի հետ։

                                                  Սահակ Շահմուրադյան

Հունվարի 3-ին, Ամանորի և Ս․Ծննդյան տոների շրջագծում, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձին հեռախոսազրույցում շնորհավորելով Նոր տարին և Ս․ԾննունդըՎարչապետին ու  Հայաստանի ժողովրդին, մասնավորապես ընդգծել է երկու հարևան երկրների միջև տնտեսական և առևտրային կապերի զարգացման անհրաժեշտությունը։ Սա աննախադեպ և բացառիկ քայլ պետք է համարել Իրանի իսլամական իշխանությունների և հատկապես Նախագահ Էբրահիմ Ռայիսիի կողմից, որը պարունակում է հստակ ուղերձ Հայաստանի նկատմամբ, կապված տարածաշրջանային վերջին զարգացումների և հատկապես առաջիկայում Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տեղի ունեցող տեղաշարժերի հետ։

Ռայիսիի հեռախոսազրույցը Փաշինյանի հետ կարևորվում է նաև այն հանգամանքով որ դեկտեմբերի 31-ին, քրիստոնյա երկրների ղեկավարներին ուղղված առանձին ուղերձներում, ԻԻՀ նախագահը շնորհավորել էր Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Ամանորի կապակցությամբ:  Սակայն նկատի ունենալով Հայաստանի դերը և աշխարհագրական դիրքը, որպես միակ քրիստոնյա հարևան երկիրը Իրանի հետ և այն իրադարձությունները որոնք տեղի են ունենում Հայաստանի տարաշքային ու սահմանային անվտանգության հետ և նկաևի առնելով Թուրքիայի ու նրա կրտսեր եղբայր ադրբեջանի միջամտությւոններն ու գործադրվող ճնշումները Հայաստանի վրա, որից կարող է տուժել նաև Իրանի Իսլամակն Հանրապետության աշխարհաքաղաքական, տարածաշրջանային և անվտանգային, ինչու չե նաև էներգետիկ ու տրանսպորտային և դեպի Եվրոպա  ցամաքային  հաղորդակցությունների շահերը և զգալով Հայաստանի դե ուղղված վտանգների լրջությունը, չնայած որ Իրանը պաշտոնապես Հայաստանի հետ որևե դաշնակցային կամ րազմաքաղաքական ու անվտանգային պայմանգրի համակրգում ընդգրկված չէ, սակայն հաշվի առնելով, իր և հարևան երկրի անվտանգային գերզգայուն և երկարատև շահերը, այս անգամ ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին նախաձեռնել է ուղղակի կապ հաստատել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և նրա ուշադրությանը հանձնել Իրան-Հայաստան հարաբերությունների առավել ամրագրման ու ընդլայնման կարևորությունը և մասամբ, թերևես զգուծացնել Հայ-թուրքական չհաշվարկված ու միակողմանի հարաբերությունների կարգավորման հետևանքների մասին, եթե այդ գորընթացում անտեսվում են մյուս կողմերի շահերը։

Ըստ  իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդման, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Իրանի ընդգծել է, որ Իրանի և Հայաստանի միջև համագործակցության և տնտեսական հարաբերությունների զարգացումը կբավարարի բոլոր կողմերի շահերը և կնպաստի տարածաշրջանային անվտшնգության հաստատմանը։ Ուշագրավ է Ռայիսիի դիտարկման վերջին շեշտադրումները կապված տարածաշրջանային անվտանգության ապահովման կարևորությանը։

Իրանի նախահաըհատուկ  կարևորությումբ նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականությունը երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությունն է

 

Կարևորելով Թեհրանի և Երևանի միջև առևտրատնտեսական փոխանակումների մակարդակի բարձրացումը՝ ԻԻՀ նախագահ Ռայիսին հավելել ել է. «Թեհրանի և Երևանի միջև համագործակցության և տնտեսական փոխանակումների ծավալների ավելացումը, կապահովի տարածաշրջանի  բոլոր երկրների շահերը և անկասկած դա կնպաստի տարածաշրջանային անվտանգության ապահովմանը»: Նկատի ունենալով որ Իրան Հայաստան ապրանքափոխանակման ծավալները այնքան էլ գոհացուցիչ մակարդակում չեն և Հայաստանը առանձնապես հատուկ արտադրական արտահնում չունի դեպի Իրան, ուստի կարելի է ենթադրել, որ ԻԻՐ իշխանությւոններին մտահոգում է Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում և Հայաստանի կողմից թուրքական ապրանքների էմբարգոյի չեղարկման որոշման համահունչ թուրքական ապրանքների ներհոսքը Հայասստան, ինչը կվնասի Իրանական ապրանքներ արտահանումը Հայաստան։ Մյուս կողմից պետք է նկատի ունենալ վերջերս Թուրքիայի իշխանությոնների տարբեր մակարդակներից հնչող հռետորաբանությունը կապված այն նախապայմանի հետ որ նրանք դրել են Հայ-թուրքական բանակցությնների սեղանին, ըստ որի թուրքերը և հատկապե նախագահ Էրդողնը անվերջ պնդում է <<Զանգեզուրի միջանցք>>-ի բացման անհրաժեշտության կամ Հայաստանին պարտադրվող պայմանների մասին, ինչը Հայաստանի իշխանությունների կողմից մեկնաբանվում է ոչ թե նախապայան այլ ճանապարհների ապաշրջափակում և այլն, ինչը ըստ էության շատ տարբերություն չունի, քանի որ դա հայկական նախաձեռնություն չի համարվում և միային Հայաստանի իշխանություններին է պարտադրվում Ռուս-թուրքական տանդեմի կողմից ըստ նախագծված լավրովյան կամ պուտինյան պլանի, ընդ որում գործադրող ու կատարողականը նրանց մյուս գործակալ Ալիևի օֆշորային կոռումպացված ռեժիմն է տարածաշրջանում։

Գալով Իրանի Իսլամական հանրապետության մոտեցմանը կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումներին, պետք է նշել, որ Իրանն ուշադրությամբ հետամուտ է տեղի ունեցող զարգացումներին և ոչ մի դեպքում չի կարող ընդունել, որ կովկասյան տարածաշրջանի զարգացումներից կարող է կողք դրվել հատկապես, երբ նկատի ենք ունենում Հայաստանի տարածքով անցնող ճանապարհների նախագշման պառագայուն, այն էլ Սյունիքի մարզի հետ կապված սահմանային վեճերի, ինչպես Հայաստանում են բնութագրում սահմանազատման ու սահմանագծման անորոշ ու խրթին բանակցությների համատեքստում անտեսվում են Իրանի շահերն ու անվտանգային նկատառումները։ Չնայած այն իրողության որ ներկայումս Իրանը բավականին դժվար բանակցություններ է վարում Արևուտքի հետ իր միջուկային ծրագրի և պատժամիջոցների չեղարկման հարցերի շուրջ, որն ըստ էության և Վիեննայից հնչող տեղեկեկատվության հուսալի նշաններ կան Իրանի և 4+1 խմբի միջև ինչ որ ժամանակավոր համաձայնության գալու շուրջ, այնուամենայնիվ Իրանը զգոնությամբ փորձում Մերձավոր Արելքի տարածաշրջանում ու հարևան երկրների հետ պահպանել բարեկամական հարաբերությունները և աշխարհագրական  դեպի չորս կողմերը բաց պահել հաղորդակցության և առևտրային բոլոր հնարավոր կապերն ու միջոցները, այդ հանգամանքից անկասկած չի բացառում նաև Հայաստանը, որը Իրանի իշխանությունների կողմից դիտվում է որպես կապուղիների տարբերակ դեպի Եվրոպա և Սև ծով։ Ի հարկե Իրանին նաև առնաձնապես հետաքրքրում է հյուսիս-հարավ ճանապարհի գործնական կառուցման նախագիծը, որը կարող է կամուրջի դեր հանդիսանալ Պարսից ծոցի Չաբահար և Բանդար Աբբաս ռազմավարական նավահանգիստները դեպի հյուսիս և Սև ծովի կապող Ճանապարհ; Ցավոք մինչ այժմ ինչ որ հայտնի և անհայտ պատճառներով Հայաստանին չի հաջողել գործնական քայլեր ձեռնարկել հյուսի-հարավ տարանցիկ  ճանապարհի կառուցման և նախագծում իրանական ինժիներական և ներդրումային ընկերություններին երգրավման աշխատանքներում, որի ուղղությամբ թերևս Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համաչափ կամ նույնիս արավել ուշադրություն պետք է դարձնեն Հայաստանի իշխանությունները։

Այստեղ կարևոր եմ համարում կրկին մեջբերել Իրանի նախագահի այն կարևոր դիտարկումը, որով նա մեկ անգամ ևս Հայստանին հուշում է Իրանի պաշտոնական մոտեցումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության և սահմանային անձերնմխելիության պահպանման վերաբերյալ, ինչը որոշակի շրջադարձային փոփոխություն պետք է համարել արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ պաշտոնական Թեհրանի որդեգրած երկակի մոտեցումից։ Սա կարևոր ուղերձ է ուղղված Հայաստանին, որի նկատմամբ չպետք է անտարբերությամբ անցնեն Հայաստանի իշխանությունները և ի հարկե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նախագահ Ռայիսիի հետ հեռախոսազրույցումմ ընդհանուր գծերով անդրադարձել է Հայ-իրանական հարաբերությունների համակողմանի զարգացման գործում։

ԻԻՀ նախագահը նշել է.« «Մենք աջակցում ենք կոմյունիկացիաների և խանապարհների արգելափակման վերացման գործընթացներին»։

Ուշագրավ է, որ Փաշինյանի հետ զրուցում ԻԻՀ նախագահ Ռայիսին հատուկ կարևորությամբ ընդգծել է. «Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականությունը երկրների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը պահպանումն ու հառգելն է։ Այս համատեքստում Թեհրանը աջակցում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն այդ երկրով անցնող բոլոր տարածքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ»: Իրանի նախագահն  նաև կարևորել է  հարևան երկրների միջև բոլոր մակարդակներով շարունակական հաղորդակցության և երկխոսության անհրաժեշտությունը։ Ռայիսին նշել է. «Կովկասյան տարածաշրջանում իրավիճակի զգայունությունը պահանջում է, որ տարածաշրջանի երկրները պարբերաբար կքննարկեն տարածաշրջանային և երկկողմ հարցեր և որ հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև մնացած հարցերը խաղաղ ճանապարհով կլուծվեն միջազգային սկզբունքների և իրավունքի շրջանակներում, և տարածաշրջանում կհաստատվի խաղաղություն, կայունություն և անվտանգություն»:

Սա կարծում եմ հույժ կարևոր և բացարիկ ուղերձ է ԻԻՀ նախահահի կողմից ուղղված Հայաստանի իշխանություններին և հերթական շանս տրված Հայաստանին, որպեսզի փորձի իր հարաբերությունները առավել ամրապնդել Իրանի հետ, օգտագործելով Իրանի կողմից Հայաստանին տրված հնարավորությունը, բալանսավորելու իր հարաբերությունները Թուրքիայի և վերջնիս բարեկամ Ռուսաստանի հետ, միևնույն ժամանակ փորձելով իր տնտեսական ու հաղորդակցական կախվածությունը թուլացնել հյուսիսային անարդդյունավետ ձևական դաշնակից տերությունից և այսուհետ թերևես դրան ավելացող Թուրքիայից։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: