ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մակրոնը հայտարարել է, որ հայերին մենակ չի թողնի․ այդ խոսքերի գինը չափազանց բարձր է․ Տիգրան Խզմալյան

Yerevanlur-ի զրուցակիցն է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։

-Պարոն Խզմալյան, Ֆրանսիան 2022 թվականի հունվարի 1-ից  ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը։ Հաշվի առնելով հայ-ֆրանսիական հարաբերությունների բնույթը ի՞նչ անկնկալիքներ կարող ենք ունենալ և արդյոք չափազանցված չէին մեր սպասելիքներն այդ երկրից՝  նաև պատերազմի ընթացքում։

Նախևառաջ Ֆրանսիան ԵՄ խորհրդի նախագահող չէր մեկ տարի առաջ, բայց էականը դա չէ։ Էականն այն է, որ աշխարհաքաղաքական իրավիճակը  պատերազմի ժամանակ և հիմա բացարձակ տարբեր են։ Մենք պետք է հասկանանք, որ պատերազմը պատրաստվում էր ելնելով հենց այն ժամանակվա աշխարհաքաղաքական իրավիճակից, երբ Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը ճշգրիտ հաշվարկել են թե՛ կովիդի և թե՛ Միացյալ Նահանգների ընտրությունների հանգամանքները։ Այս ամենը չի կարելի չտեսնել, եթե մենք դա չենք հասկանում՝ ուրեմն չպետք է զբաղվենք պետականաշինությամբ կամ  առհասարակ քաղաքականությամբ։

Ֆրանսիան պատերազմի ժամանակ հայտնել է իր պատրաստակամությունը ոչ միայն քաղաքական, այլև ռազմական աջակցություն ցուցաբերել։ Մենք հիմա չունենք ապացույցներ այդ ամենի հետ կապված, բայց մենք գիտենք, որ դա այդպես է, պարզապես հիմա նպատակահարմար չէ խոսել այդ մասին, որովհետև գործելու  է44 օրյա պատերազմի հանգամանքները հետաքննող հանձնաժողով և իրենք կունենան հնարավորություն ճշտել Ֆրանսիայի, Իրանի, Միացյալ Նահանգների առաջարկները։ Մենք պետք է հասկանանք, թե ինչու մեր իշխանությունները չկարողացան օգտվել այդ հնարավորությունից, ով էր մեզ խանգարում։ Մենք քաղաքական  գնահատական դեռ չենք տվել Ռուսաստանի դերին, բայց մինչև մենք չտանք այդ  գնահատականը,  չենք հասկանա, թե ինչ է կատարվել։ Ես գիտեմ, որ այդ գնահատականը տրվելու է, երբ՝ դա ուրիշ հարց է։

Վերադառնալով՝ Ֆրանսիային, նշեմ, որ իզուր չէ, որ այդ երկիրը ստանձնել է Հայաստանի քաղաքական հովանավորի դերը։ Պատմականորեն դա եղել է այդպես, հիմա Մակրոնը դա ընդգծում է  և բազմիցս ասել է, որ չի թողնի հայերին միայնակ։ Դա իհարկե միայն գեղեցիկ նախադասություն չէ, չափազանց բարձր է այդ խոսքերի գինը, որ միայն գեղեցիկ խոսք լինի։ Հայաստանին առաջարկվել է փոխել աշխարհաքաղաքական կողմնորոշումը։ Դա առաջին անգամ վերջին տարիներին արվել էր 2018 թվականին, երբ Փաշինյանին այցելեց Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը։ Եթե մենք հիշենք, թե ինչ է ասվել 2018 թվականի աշնանը, դա հենց այդ առաջարկությունն էր։ Խոսքը գնում էր և՛ քաղաքական, և՛ տնտեսական և՛ ռազմական աջակցության մասին։Քաղաքականությունը Միացյալ Նահանգների դեպքում այն է, ինչ հիմա առաջարկվում է Ուկրաինային, Վրաստանին։ Մեզ էլ է  դա առաջարկվել։ 1999 թվականին Վազգեն Սարգսյանին հենց  դա է առաջարկվել։ Եվ հենց այդ պատճառով էլ եղավ Հոկտեմբերի 27-ը, որովհետև Վազգեն Սարգսյանը սկսեց պատմել այդ մասին և հայտնվեցին մարդիկ, որոնք ամեն ինչ արեցին, որ դա տեղի չունենա։ Փաստորեն մենք ստացանք  հեղաշրջում՝ 1999 թվականի Հոկտեմբերի 27-ին։ Փաշինյանը փաստորեն փորձեց խուսափել հեղաշրջումից, բայց  փոխարենը ստացավ պատերազմը, որովհետև Ռուսաստանը չի ընդունում որևէ այլ տարբերակ բացի իր  ազդեցության տարածքում զորքեր ունենալուց։ Մենք դա տեսանք մեր օրինակի վրա։

-Նաև էական է այն հանգամանքը, որ ապրիլին Ֆրանսիայում սպասվում են նախագահական ընտրություններ և այս ժամանակաշրջանը չափազանց կարևոր է Մակրոնի համար։

-Այն հանգամանքը, որ Ֆրանսիայի նախագահը իր պաշտոնավարման այս ժամկետի վերջին ամիսներին ստանձնել է նաև Եվրամիության նախագահությունը ռեզոնանսի մեջ է դնում այդ հնարավորությունը։ Իսկ մեր հնարավորություններն այսպիսով կրկնապատկվում են։ Սա աննախադեպ բարենպաստ իրավիճակ է, պարզապես մենք չգիտենք՝ ով է գալու Մակրոնի պարտության դեպքում։ Կարող են լինել մարդիկ, որոնք այլ կերպ են մեկնաբանելու հայ-ֆրանսիական հարաբերությունները և Եվրամիության դերն ընդհանրապես։ Ընդամենը 24 ժամ առաջ Ֆրանսիան այն հինգ երկրներից մեկն էր, որ ստորագրեց միջուկային զենքի չկիրառման համաձայնությունը։ Այդ համաձայնությունը վկայություն է, որ Բայդենի ու Պուտինի հեռախոսազրույցից հետո Պուտինը ստիպված էր հետ քաշել իր վերջնագրերը, որ նա ներկայացնում էր արևմուտքին։ Եթե  Միացյալ Նահանգներն իր վրա վերցրել է Ուկրաինայի պաշտպանությունը, Ֆրանսիան փաստորեն անուղղակիորեն ակնարկում է, որ իր վրա է վերցնում Հայաստանի  պաշտպանությունը։ Սակայն եթե Ուկրաինան ու Միացյալ Նահանգները գործում են Ուկրաինայի կառավարության հրավերով ու խնդրանքով, Ֆրանսիան կարող է արդյունավետ գործել միայն մի դեպքում, եթե Երևանից գա այդ խնդրանքը, առաջարկությունը և այդ ամենը լինի ոչ թե կենացների մակարդակով, այլ կոնկրետ քաղաքական պայմանավորվածությունների։

-Եթե մենք փորձենք օգտվել Ֆրանսիայի ընձեռած հնարավորություններից, Ռուսաստանը դրան  խանդով չի՞ վերաբերի։

-Ես կարծում եմ, որ մենք լավ չենք պատկերացնում քաղաքական կյանքը, եթե կենցաղային երանգներ ենք բերում ՝խանդ կամ ոգևորություն։ Դրանք քաղաքական կատեգորիաներ չեն։ Մենք պետք է դառնանք պետություն, պետականություն, սակայն շարունակում ենք գործել որպես համայնք, որը առաջնորդվում է ուժեղների հրամանով կամ խանդով։ Նման բաներ վաղուց չկան, խանդն այդ խոսքը չէ։ Այո՛, Ռուսաստանն ունի հստակ նպատակներ ու այդ նպատակները հակասում են հայոց պետականությունն ու ազգային շահերի, մենք պետք է անենք ամեն ինչ հանուն մեր ազգային շահերի։ Թե  ինչպես կվերաբերի դրան Ռուսաստանը, Թուրքիան՝ էական չէ։ Եթե մենք ուզում ենք խաղաղություն ու երջանկություն մեր երեխաների համար, չպետք է նայենք մեր ոսոխների խանդին։ Որքան ավելի շատ է խանդում մեր թշնամին, այդքան ավելի ճիշտ ենք մենք գործում։

Մարիամ Գրիգորյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: