ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՊԿ-ը իր գործառույթները մասնակի է կատարում, միայն այն դեպքում, երբ դա բխում է Ռուսաստանի շահերից․ Արմեն Վարդանյան

Yerevanlur-ի զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Վարդանյանը։

-Պարոն Վարդանյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի դիմումի հիման վրա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով։ ՀԱՊԿ քարտուղարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինվորականները ներառվել են Ղազախստան ուղարկվող խաղաղապահ ուժերի կազմում։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը։

-Հայաստանը չպետք է գնար այս արկածախնդիր քայլին և դրա համար ուներ բավական լուրջ հիմքեր։ Նախորդ տարվա մայիսի 12-ից Ադրբեջանի բանակը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք։ Եվ ՀԱՊԿ կանոնադրության այն 4-րդ կետը, որին Նիկոլ Փաշինյանը հղում է կատարում, հենց Հայաստանի դեպքում էլ է գործում։ Այսինքն՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտվել է, և ՀԱՊԿ-ը պարտավոր էր արագ արձագանքել։ Մինչդեռ, մենք տեսնում ենք, որ ՀԱՊԿ-ը մինչ այժմ որևէ գործուն քայլ չի ձեռնարկել այս ուղղությամբ։ Հենց այս հիմքով Նիկոլ Փաշինյանը կարող էր մանևրել և հայկական խաղաղապահ զորախումբ չուղարկել Ղազախստան։Իհարկե, հասկանալի է, որ այստեղ ավելի վճռորոշ են եղել ռուսական կողմի ճնշումները, բայց սա մի հիմք է, որը մեր ձեռքում խաղաքարտ էր՝ մանևրելու և Ղազախստան զորախումբ չուղարկելու համար։

-Ի՞նչ վտանգ է պարունակում այս գործընթացը և Հայաստանի մասնակցությունը դրան։

-Մեզ համար վնասն այն է, որ նախ սա մեր «խաղը» չէ։ Այստեղ որևէ դեպքում հայկական կողմը շահած դուրս չի գալու, իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարում մենք շահած դուրս չենք գալու։ Իսկ վնասների ռիսկերը բազմաթիվ են։ Օրինակ՝ այս բողոքի ցույցերն ամբողջ Ղազախստանն են ընդգրկել և ղազախական հանրության մի ստվար զանգվածը։ Եվ չի բացառվում, որ Ղազախստանի բնակչությունը, ղազախները նաև թշնամանքով վերաբերվեն այդ երկրում ապրող հայերի նկատմամբ։ Իսկ այնտեղ բավական մեծ հայկական համայնք կա, նաև ազդեցիկ հայեր։ Երկրորդ, չի բացառվում, որ Արևմուտքն էլ Հայաստանի իշխանությունների այս քայլը բավականին բացասական ընդունի։ Իհարկե, Արևումտքի կողմից արձագանքներ դեռևս չկան, բայց արևմտյան որոշ լրատվամիջոցներ նշում են, որ սրանք բողոքի խաղաղ ցույցեր են։ Եվ Հայաստանի այս քայլը կարող է շատ վատ ընդունվել հենց Արևմուտքի կողմից։ Սրանք են ռիսկերը, և որևէ դեպքում հայկական կողմը շահած դուրս չի գալու այս որոշումից։

Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններն ինչպե՞ս եք գնահատում, այսինքն՝ դա հասարակության ընդվզո՞ւմ է։ Հետևաբար, օտար երկրների զորքերն անելիք ունե՞ն այս դեպքում։

-ՀԱՊԿ կանոնադրության 4-րդ կետը մի քիչ այնքան էլ պարզ ձևակերպված չէ, այնտեղ նշված է, որ եթե ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի տարածքային ամբողջականությանը, կայունությանը և անվտանգությանը սպառնացող վտանգներ կան, ապա պետք է միջամտել։ Եվ սա մեծ դաշտ է բացում տարընթերցումների համար։ Տվյալ դեպքում, այո, այս բողոքի ցույցները Ղազախստանի անվտանգությանը լուրջ սպառնալիք են, բայց այդ կանոնադրության մեջ նշված չէ, միայն դրսից ագրեսիայի դեպքում պետք է միջամտություն լինի։ Այնպես որ, սա էլ է հնարավորություն տալիս ՀԱՊԿ անդամ երկրներին խառնվելու այդ երկրի ներքին գործերի մեջ։

Ամեն դեպքում,  եթե Ղազախստանում իշխանափոխություն արվի, ես կարծում եմ՝ նաև այս հիմքով Տոկաևին կարող են մեղադրանք առաջադրել, որ այլ երկրների զորքերը բերել է երկրի տարածք։ Այո, մենք տեսնում ենք, որ ՀԱՊԿ-ը իր գործառույթները մասնակի է կատարում, միայն այն դեպքում, երբ դա բխում է Ռուսաստանի շահերից։ Եթե սա Ռուսաստանի շահերից չբխեր, ես վստահեցնում եմ, որ ՀԱՊԿ-ը Տոկաևի այդ նույն դիմումը մեկ այլ պատճառաբանությամբ կմերժեր։ ՀԱՊԿ կանոնադրությունը խառն է ձևակերպված, և ըստ հարմարության ու ըստ շահերի կարող են կիրառել։

yerevanlur.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: