ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչ մտահոգություն է հայտնել Թեհրանը Երևանին

Միաժամանակ, արդյո՞ք այդ առնչությամբ որևէ բան է հայտնի իրանական կողմին և Փաշինյան-Ռեյիսի հեռախոսազրույցում իրանական կողմմի շեշտադրումները պայմանավորված են դրանով:

transform: none; white-space: normal; widows: 2; word-spacing: 0px; -webkit-text-stroke-width: 0px; background-color: #ffffff; t

                                                                                        Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Իրանը սատարում է Հայաստանի ինքնիշխանությունն իր տարածքով անցնող ճանապարհների նկատմամբ, ըստ այդ երկրի նախագահի պաշտոնական կայքի հայտնել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հունվարի 3-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում: Ըստ իրանական աղբյուրի, Իրանի նախագահը խոսել է նաև տարածքային ամբողջության սկզբունքի կարևորության մասին, նշելով, որ Իրանը սատարում է հայ-ադրբեջանական բանակցությունը խաղաղության և ապաշրջափակման հասնելու ուղղությամբ:

 

Հետաքրքիր է, որ հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ չէր հիշատակվում ճանապարհների հանդեպ հայկական ինքնիշխանության մասին Իրանի նախագահի դիտարկումը: Մյուս կողմից սակայն, այդօրինակ հիշատակումը կնշանակի, որ այդուհանդերձ կա «հակառակ» որևէ տարբերակի քննարկում, իսկ Երևանը հայտարարում է, որ ոչ մի այդպիսի քննարկում չկա և լինել չի կարող: Բոլոր դեպքերում, իրանական կողմի շեշտադրումները արժանի են ուշադրության, մասնավորապես նաև Կապանում Իրանի հյուպատոսություն բացելու մասին որոշման ֆոնին: Օրեր առաջ այդ թեմային անդրադարձի մեջ նշեցի, որ Իրանը այդ որոշումով թերևս պատրաստվում է ռեգիոնալ հաղորդուղիների ապաշրջափակման հարցում որևէ որոշման կամ նոր իրավիճակի: Ռուսաստանի փոխարտգործնախարար Ռուդենկոն հունվարի 3-ին հայտարարել էր, որ այդ հարցում մշակվում է միասնական փաթեթ: Փաթեթի մանրամասները հայտնի չեն:

Միաժամանակ, արդյո՞ք այդ առնչությամբ որևէ բան է հայտնի իրանական կողմին և Փաշինյան-Ռեյիսի հեռախոսազրույցում իրանական կողմմի շեշտադրումները պայմանավորված են դրանով: Չի բացառվում իհարկե, որ Իրանի նախագահը պարզապես հերթական անգամ արձանագրել է իր երկրի դիրքորոշումը, առանց որևէ հրատապ առիթի կամ անհրաժեշտության, այլ պարզապես ելնելով ռեգիոնալ իրողություններից, որոնք զարգանում են բավականին բազմավեկտոր տրամաբանությամբ և Իրանը մեծ հաշվով լինելով ռեգիոնում, այնուհանդերձ կարծես թե հայտնվել է այդ զարգացումների «լուսանցքում»:

«Լուսանցքում» իհարկե բառի ոչ բուն իմաստով, սակայն հետաքրքրական է, որ հիմնական վեկտորներ կամ հարթությունները չեն ներառում Թեհրանը, բացառությամբ թերևս 3+3 կամ 3+2 ձևաչափի: Ընդ որում, այդ իմաստով թերևս նկատելի է մի բան, որ այդ ձևաչափը լինելով գուցե ամենից քննարկվողը կամ հիշատակվողը, իրական քաղաքական ռեժիմում պրոցեսների առումով թերևս ամենամակերեսայինն է առայժմ, իսկ բուն շարժերը տեղի են ունենում այլ մեխանիզմների շրջանակում:

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: