ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանահայ հայտնի գործարար, ազգային բարերար Լևոն Ահարոնյան

Լևոն Ահարոնյանը ծնվել է 1930 թվականին Իրանի Սալմաստ գավառի Հաֆթվան գյուղում: 1936 թվականին ընտանիքով տեղափոխվել է Թեհրան:

Ահարոնյանը Միջնակարգ կրթությունն ստացել է Թամադոն դպրոցում: 1955 թվականին ավարտել է ճարտարագիտության ինստիտուտը: 1956 թվականին նա աշխատել է Իրանի գյուղատնտեսության նախարարությանը կից գործող հիդրոկայանի հողաշինության և քիմիայի լաբորատորիայում: 1960 թվականին ՄԱԿ-ի FAO համաշխարհային կազմակերպության կրթաթոշակով ուսումը կատարելագործելու նպատակով մեկն է Նիդերլանդներ և սովորել է Ասխարնբուրգ գյուղատնտեսական համալսարանի հողագիտության ֆակուլտետում:

Լևոոն Ահարոնյանը 1960-1965 թթ. աշխատել է որպես Իրանի գյուղատնտեսության նախարարության ընդհանուր լաբորատորիաների բաժնի պետ: 1968 թվականից իվեր աշխատել է Սաթի Միջազգային և տուրիստական ​​տրանսպորտային ընկերությունում: Ահարոնյանի Ղեկավարության օրոք Սաթիին փոքր ընկերությունից վերածվել է խոշոր ընկերության:

Ահարոնյանը ժամանակին եղել է Թեհրանի հաայոց թեմի թեմական խորհրդի Պագմավորական ժողովի անդամ, 1980 թվականին ընտրվել է Թեհրանի թեմական խորհրդի ատենապետ: Իսլամական հեղափոխության հաղթանակի փոթորկոտ տարիներին Լևոոն Ահարոնյանը մեծ դերակատարություն է ունեցել թեհրանահայ համայնքի ազգային-հասարակական կյանքի կազմակերպման, և առկա խնդիրների կարգավորման գործում: Այդ տարիներին, երբ ընթանում էր Իրան-Իրաք պատերազմը, Ահարոնյանը մեծ դերակատարություն է ունեցել իրանահայութեան կողմից ռազմաճակատին ցուցաբերվող օգնութեան կազմակերպման գործում: Թեմական խրհրդում անդամակցության տարիներին իրականացրել Արարատ մարզավանի և Գորգանի Ալի աբադ թաղամասի մատուռի կառուցումը, Մաջիդե թաղամասի Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցումը: նրա միջոցով է կառուցւել նաև Թեհրանի Զեյթուն թաղամասի հայոց ազգային «Ա. Ա. Ահարոնյան» մանկապարտեզը։

Հայաստանի վերանկախումից հետո, առանցքային դերակատարություն է ունեցել Իրան-Հայաստան առևտրատնտեսական յարաբերությունների ձևաւորման, ամրապնդման և զարգացման գործում։ Նրա անմիջական ջանքերի շնորհիվ է կառուցւել Իրանը Հայաստանին կապող ժամանակավոր կամուրջը։

Ահարոնյանի մասին diplomat.am կայքը գրել է.«Լևոն Ահարոնյան  ազգային բարերարը, ով հայրենիքում հիմնեց մի քանի ընկերություններ՝ ծավալելով ձեռնարկատիրական գործունեություն, ստեղծելով աշխատատեղեր: Նա առաջին իրանահայն էր, ով անկախության մեսիջը լսելուն պես եկավ հայրենիք՝ իր ակտիվ մասնակցությունը բերելով արդեն անկախ հայրենիքի բարգավաճման գործին»։

1993 թվականին իր գործընկերների հետ միասին հիմնադրել և ղեկավարել է Իրան-Հայաստան առևտրի պալատը:

Ինչպես ասացինք Ահարոնյանը բարեգործական գործունեություն է իրականացրել նաև Հայաստանում։ Մասնաւորապես, նրա ներդրումների շնորհիվ ամբողջովին վերանորոգվել է Երևանի թիւ 136 դպրոցը: Այն մեծապես վնասվել էր հրդեհի պատճառով, իսկ Ահարոնյանի հիմնադրած «Հայ դպրոց» հիմնադրամը նույնպես նշանակալի աշխատանք է կատարել Հայաստանի տարբեր շրջանների դպրոցների վերանորոգման և կահավորման գործում։

Լինելով բնութեան սիրահար, Լևոն Ահարոնյանը հոգացել է նաև Երևանի Բնապահպանության թանգարանի հիմնանորոգման ծախսերը, որին էլ նվիրել է իր անձնական հավաքածուն։

Ահարոնյանը մշակութային-հասարակական և գեղարվեստական «Հույս» ամսագրի արտոնատերն ու պատասխանատուն է: Այն հրատարակվեց 12 տարի:

2009 թվականին լույս է տեսել Ահարոնյանի «Փոթորկոտ կյանքիս օրերը» երկհատորանոց գիրքը պարսկերենով 2008 թ., իսկ հայերեն թարգգմանությունը՝ 2010 թ.: Գրքի Շնորհանդեսը տեղի է ունեցել Հայաստանի ազգային պատկերասրահում:

2017թ. diplomat.am կայքին տված հարցազրույցում զրուցավար Ռուզաննա Ղազարյանի հարցին, առ այն, որ խնդրում եմ նկարագրեք այսօրվա իրանահայ համայնքը. Ի՞նչ կարգավիճակում են մերոնք: Լևոն Ահարոնյանը այսպես է պատասխանել է.«Իրանի հայ համայնքը Մերձավոր ու Միջին Արևելքի հնագույն, ավանդական և ամենախոշոր ու աչքի ընկնող համայնքներից է։ Աշխարհասփյուռ հայ գաղթօջախների մեջ այն բացառիկ է առաջին հերթին նրանով, որ դարերի ընթացքում անխզելի ու սերտ կապերով կապված է եղել հայրենիքի հետ։ Իրանահայ համայնքը միշտ հարգված է եղել Իրանում, մեզ համար ամենակարևորը հայ լեզուն է, հայ դպրոցներն են, եկեղեցին է: Իրանի իշխանությունները մեզ հարգում են, փոխադարձ հարգանքով, աջակցությամբ ապրում ենք կողք կողքի: Ամենահարգված և սիրված կրոնական փոքրամասնությունն ենք այդ երկրում և, իհարկե,  նաև օրինակելի քաղաքացիներ»:

Իր բազմաբովանդակ գործունեության ընթացքում Լևոն Ահարոնյանը արժանացել է բազում պարգևների:

1999թ. արժանացել է Հայաստանի արդյունաբերողների և առևտրականների միության ոսկե մեդալի:

2000 թ. Իրանի արդյունաբերության նախարարության արտասահմանյան առևտրի բաժնի գլխավոր տնօրենի կողմից ստացել է պատվոգիր:

Արժանացել է Հայաստանի գրողների միության բարերարի կոչմանը:

Երկար տարիներ Ազգային հասարակական լայն գործունեություն ծավալելուց և ազգային կյանքի փոթորիկները հնաարավորինս հանդարտեցնելու համար բազում ջանքեր գործադրելուց  հետո Ահարոնյանը իր փոթորկոտ կյանքի վերջին կանգառին հասավ և իր մահկանացուն կնքեց 2020թ. օգոստոսի 27-ին:

Կազմեց՝ Նորիկ Ղարաբեգյանը


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
օտարերկացի,զբոսաշրջիկների,համար,հայաստանում,առաջին,գրավչությունը,հենց,հայ,ժողովրդի,լեգենդար,հյուրասիրությունն,է , Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Այս տարվա 11 ամիսների պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ։
հայաստանի,պատմության,թանգարանում,բացվել,է,«ինքնության,մասունքներ,կորուսյալ,գարդմանից,շիրվանից,և,նախիջևանից»,խորագրով,ցուցադրություն , Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
միեդ,մարդու-իրավունքների-եվրոպական-դատարան,հայ-զինծառայողների-սպանություն,ադրբեջան,էդգար-նարայան,էրիկ-աբովյան,ադրբեջանի-դեմ-միեդ-ի-կայացրած-որոշումը,նարայանը-և-մյուսներն-ընդդեմ-ադրբեջանի-գործով-վճիռ , ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։
հայաստան,18-ամյա-հայ-տղա,գրիգոր-մանուկյան,համաշխարհային-ռեկորդ,ռեկորդ,շարժվող-բեռնատարների-միջև-ձգում-անել,գինեսի-ռեկորդների-գիրք ,  18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա Գրիգոր Մանուկյանը (Հայաստան) գերազանցել է երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա ամենաշատ անընդմեջ ձգում կատարելու համաշխարհային ռեկորդը, ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։
որքանո՞վ,է,իրատեսական,որ,հայաստանի,բնակչությունը,դառնա,5,միլիոն,(հայաստան,2050) , Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Դիտարկենք ՀՀ բնակչության վերաբերյալ վարչապետի կանխատեսումները, մնացյալ «ռազմավարական նպատակադրումներին» կանդրադառնանք առանձին հոդվածներով:
սրբոց,հրեշտակապետաց,եկեղեցի,բերվեց,սուրբ,ներսես,շնորհալի,հայրապետի,մասունքակիր,խաչը , Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր  խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: