ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Եթե Սյունիքում նորմալ ճանապարհ չկառուցվի, իրանական մեքենաները կանցնեն ադրբեջանցիների կողմից վերահսկվող ճանապարհով

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը

Իրանը Ամանորից առաջ հայտարարեց, որ մտադիր է Կապանում հյուպատոսություն բացել: Արդեն հնչում են տեսակետներ, որ սա տնտեսական լուրջ բեկում կարող է մտցնել հայ-իրանական հարաբերություններում: Ինչպե՞ս եք գնահատում այս որոումը, ինչու հենց Կապանում հյուպատոսություն բացելու որոշում կայացվեց, և ինչ կարող են ակնկալել կողմերը դրանից:

Կապանում հյուպատոսություն բացելն առաջին հերթին քաղաքական նշանակություն ունի, և դա ուղղակիորեն խոսում է այն մասին, որ Իրանի համար կարևորվում է տարածաշրջանի և մասնավորապես Սյունիքի վիճակը, Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները: Հիշենք, որ Իրանը մի քանի անգամ հայտարարեց, որ դա իր համար կարմիր գիծ է: Թեև ուշացած, բայց Իրանը ընկալեց դա և շարժվեց այդ ուղղությամբ: Սա դրական քայլ է, և բնականաբար, դա կարող է դրական ազդեցություն ունենալ նաև տնտեսական և այլ հարցերում: Իսկ թե որքան բեկումնային կլինի, կարծում եմ՝ կապված է երկու կողմերից: Այնպես չէ, որ իրանական կողմը կբերի, ապրանքներ կլցնի, կամ  իրանական կողմը կգա, կգնա, ու Հայաստանը դրանից կհարստանա: Եթե Հայաստանը և որպես պետություն, և որպես ժողովուրդ չքայլի դեպի այն, որ իր հարաբերություններն  ավելի զարգացնի տնտեսական առումով, մենք այդքան էլ սպասելիք չենք կարող ունենալ: Բայց եթե կարողանան համապատասխան քայլեր անել, և ճանապարհների առումով, և մնացած հարցերի առումով, որոնք առնչվում են այս խնդրին, վստահաբար, երկու կողմերի օգտին դա կլինի:

Ըստ էության կոմունիկացիոն նոր հնարավորությո՞ւն է ստեղծվում: Իրանում այս առումով ինչպիսի՞ տեսակետներ են հնչում:

Իրանում ընդհանրապես մերձտնտեսական շրջանակները, գործարարները, այդ թվում նաև Իրան-Հայաստան առևտրական պալատը որոշակի աշխուժություն են դրսևորում և խոսում են այն մասին, որ ներդրումներ արվեն: Բայց կրկնե, սա արդյունք կտա միայն երկկողմանի աշխատանքի արդյունքում: Իհարկե, դրական տեղաշարժ կա, չմոռանանք նաև, որ տնտեսությունն ունի իր օրենքները: Կարող են որոշ ժամանակ քաղաքական հարցերն իրենց ազդեցությունն ունենալ, ինչպես ասենք մինչև այսօր թուրքական ապրանքների ներկրումը Հայաստան արգելվում էր, բայց Նոր տարուց այդ արգելքը վերացվեց: Այսինքն տնտեսությունն իր օրենքներն է պարտադրելու: Քաղաքականությունը չի կարող տնտեսության դեմն առնի և տնտեսությունը քաղաքականությանը կքաշի իր հետևից: Թուրքական ապրանքների լցվելը հայկական շուկա  կարող է հայկական շուկան տակնուվրա անել, եթե մենք խելացի չվերաբերվենք այս հարցում: Մենք պետք է ձևեր գտնենք հայկական ապրանքներին հնարավորին չափ տեղ տալ և նմանատիպ թուրքական ապրանքը չընդունել: Պետք է որքան հնարավոր է բարեկամ երկրների ապրանքներին ընթացք տալ, որ իրենց ապրանքները թե ներմուծեն, թե Հայաստանից արտահանեն, և կարողանան Հայաստանի միջոցով մտնել ԵԱՏՄ: Դրանից և Հայաստանը կարող է շահել, և բարեկամ  պետությունը, այս  դեպքում Իրանը և երկու երկրների հարաբերությունների սերտացումից կշահեն երկու կողմերը:

Նաև տեսակետներ են հնչում, որ քանի որ Սյունիքը խոցելի է դարձել Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի կողմից մաքսակետ տեղադրելու հետևանքով, այս առումով նաև անվտանգային հարցեր կարող են լուծվել:

Բնականաբար, այս հարցը կապված է հայկական կողմի արագ շարժվելուց: Եթե հայկական կողմը կարողանա իր տարածքով անցնող ճանապարհները կարգի բերել, նոր ճանապարհներ կառուցել, որոնք կկարողանան ծանր մեքենաներին սպասարկել, քանի որ գիտեք՝ Տաթև-Կապան ճանապարհը ծանր մեքենաների համար այնքան էլ հարմար չէ և երբեմն մարդիկ օգտվում են մյուս ճանապարհից, որը մտնում է այսպես կոչված, Ադրբեջանի տարածք, այսինքն եթե ունենք նորմալ այլընտրանք, որն ազատ կգործի, այդ դեպքում մենք որևէ անվտանգության խնդիր չենք ունենա: Բայց եթե այդ հարցը ճիշտ լուծում չստանա, բնականաբար, հատկապես ցուրտ եղանակներին, իրանական մեքենաները թեքվում և անցնում են Ադրբեջանի հսկողության տակ հայտնված տարածքներով: Սա, բնականաբար, կարող է ազդել մեր անվտանգության վրա: Մենք պետք է կարողանանք այդ հարցին լուծում տալ, և դա հնարավոր է: Հատկապես, որ իրանական բազմաթիվ ընկերություններ պատրաստակամություն են հայտնել այդ ճանապարհների շինարարության հարցով դերակատար լինել: Կարծում եմ՝ երկու կողմերը համագործակցությամբ կկարողանան անվտանգության հարցը լուծել և առաջ գնալ:

Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: