ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պատերազմին Թուրքիան ոչ միայն ինքը մասնակցեց, այլ նաև բերեց ահաբեկիչներ՝ Պուտինի օրհնությամբ

Մեր զրուցակիցն է թուրքագետ Հակոբ Չաքրյանը

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Ռուդենկոն վերահաստատել է, որ Ռուսաստանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Թուրքիայի միջև և նշել է, որ իրենք կարևոր են համարում նախապայմաններ առաջ քաշելուց հրաժարվելը, փոխադարձ ընդունելի քայլերի վրա կենտրոնանալը, ինչը կհանգեցնի վստահության և բարիդրացիության մթնոլորտի աստիճանական ձևավորմանը: Ինչպես եք գնահատում այս հայտարարությունը, արդյոք առաջիկայում ականատես կլինենք որոշակի քայլերի:

Անդրեյ Ռուդենկոն պարզապես ջուր է ծեծում, ասելով, թե մենք խրախուսում ենք առանց նախապայմանների հարաբերությունների բարելավումը: Հայաստանի նախորդ իշխանություններն էլ, Փաշինյանն էլ մի քանի անգամ ասել է, որ մենք առանց նախապայմանների պատրաստ ենք երկխոսության, որովհետև աշխարհում որևէ պետություն նախապայմանով դիվանագիտական հարաբերություններ չի խոստանում: Դա տվյալ պետության արժանապատվության հարցն է: Այստեղ կարևորը ոչ թե բուն հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն է, այլ այն, թե այդ նախաձեռնությունն ում է պատկանում, իսկ բարելավումը կարող է հետաձգվել: Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման նախաձեռնության համար միմյանց հետ մրցակցում են Մոսկվան ու Վաշինգտոնը: Ես հույս ունեմ, որ նախաձեռնությունը կանցնի Վաշինգտոնին, արդեն անցել է, և Ռուսաստանը դուրս կմղվի հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացից, և բարին էլ դա կլինի մեր ժողովրդի համար:

Իսկ Թուրքիան ի՞նչ է ուզում. վերջերս Չավուշօղլուն Մեջլիսում երբ խոսում էր, բերանից մեղր էր կաթում: Նա ասաց, որ մենք ընդամենը տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին ենք խոսում, ոչ թե Հայաստանում թուրքական դեսպանատուն բացելու: Երկու օր հետո Էրդողանն ասաց՝ Տիրոջ օրհնությամբ, դա էլ ենք բացելու: Դե հիմա պատկերացրեք՝ 44-օրյա պատերազմում Էրդողանը հայտարարում էր, որ իրենք այս պատերազմին մասնակցում են, որ վերջնական ավարտին հասցնեն երիտթուրքերի 1915-ին կիսատ թողած գործը, հիմա էլ Տիրոջ օրհնությամբ դեսպանատուն է բացում: Հիմա նրա անկեղծությանը ո՞նց հավատանք: Ռուդենկոն երբ խոսում է փոխադարձ վստահության մասին, դա այդպես հեշտությամբ չի հաստատվի: Հայաստանի ու Թուրքիայի միջև փոխադարձ անվստահությունը կա 100 տարի առաջվանից, Հայաստանի անկախության առաջին իսկ օրից Թուրքիան նախապայմաններ է առաջադրել և անընդհատ սպառնացել է: Իսկ այս վերջին պատերազմին Թուրքիան ոչ միայն ինքը մասնակցեց, այլ նաև բերեց ահաբեկիչներ՝ Պուտինի օրհնությամբ: Հիմա այդ ամենի վրա խաչ քաշելն ու վստահություն հաստատելն իրատեսական չէ: Բայց աշխարհում Հայաստանն էլ մենակ չի կարող մնալ, իսկ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման առումով մեզ համար նախընտրելին Ջո Բայդենի նախաձեռնությունն է, քան Պուտինի:

2022-ին ի՞նչ է սպասվում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համատեքստում:

Ինձ թվում է՝ դա ցույց կտա այդ հարցում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ընթացող մրցակցությունը: Եթե սլաքը թեքվի Վաշինգտոնի կողմը, հավանաբար, այդպես էլ կլինի, և Վաշինգտոնը լրիվ կտիրանա այդ նախաձեռնությանը, Էրդողանը տարբերակ չունի, չի կարող այդ երկուսի միջև խուսանավել, եւ դա չի նշանակում, որ հաջորդ օրը  հայ-թուրքական հարաբերությունները կբարելավվեն:

Փաշինյանը եւ նրա թիմը ոգեւորված խոսում են ենթադրյալ տնտեսական օգուտների մասին:

Դե նրա հայտարարությունը բան չի փոխում: Կամ մենք ինչի՞ց պետք է ոգևորվենք, ոգևորվելու որևէ բան չկա, որովհետև Էրդողանի անկեղծությանը հավատալու ոչ մի հիմք չկա: Մեր ժողովուրդն էլ մտավոր հաշմանդամների խառնամբոխ չի, ոչ էլ տգետների հավաքածու, ինչպիսին Էրդողանի ընտրազանգվածն է:

Էրդողանի խորհրդականը ԱՄՆ-ում թուրքերի հետ հանդիպմանը հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի արդյունքում հայկական պահանջատիրությունը կմարի:

Ինքը շատ լավ գիտի, որ պահանջատիրությունը չի մարի, պարզապես ուզում են մեր տրամադրությունները շոշափել՝ սպասելով նաև, թե ինչ հակազդեցության կհանդիպեն: Պահանջատիրությունը որևէ մեկի մենաշնորհը չի, ոչ Փաշինյանի, ոչ էլ Ահարոնյանինն է եղել, որը ստորագրել է Սևրի պայմանագիրը: Պահանջատիրության համար պայմաններ պետք է լինեն, և այստեղ թայմինգի, ժամանակացույցի հարցը շատ կարևոր է, թե երբ ես տվյալ հարցը բարձրացնում: Գիտեք, որ մենք 1878 թվականից բարձրացնում ենք այդ հարցը, արդյունքում ի՞նչ եղավ, Ցեղասպանություն եղավ: Հետո բարձրացրեցինք, 44-օրյա պատերազմ եղավ, որը ցեղասպանություն էր մեր մատաղ սերնդի համար: Այդ 44-օրյա պատերազմից հետո, փաստորեն, և իր ինքնիշխանությունը կորցրեց, և անկախությունը, էլ Արցախի մասին չեմ ասում, որի հայկական հատվածը դարձել է ռուսական զորանոց: Ես երբևէ չեմ խուսափել Փաշինյանին քննադատելուց, ասել եմ, որ նա միջազգային հարաբերություններից առանձնապես չի հասկանում, բայց այստեղ անընդհատ վերցնել ու Փաշինյան քննադատել, կնշանակի ջուր լցնել թուրքերի ջրաղացին: Եվ Էրդողանի խորհրդականը դա ասել է, որ ճշտի, թե Սփյուռքում ինչ մոտեցում կա Ցեղասպանության հարցի վերաբերյալ, ինչ հակազդեցություն կցուցաբերի Սփյուռքը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման հարցում: Նաև Երևանից են հակազդեցություն ակնկալում, կամ որևէ հայտարարություն, որ կարողանան կողմնորոշվել՝ բանակցություններն ինչպես կազմակերպել, եթե դրանք տեղի ունենան: Ես կասկածում եմ, որ մոտ ապագայում դրանք կլինեն:

lragir.am

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: