ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
2021 թվականին Հայաստանին հաջողվեց հաղթահարել ճգնաժամի սուր փուլը․ Ռոբերտ Ղևոնդյան

«2021 թվականի գլխավոր քաղաքական իրադարձությունն այն է, որ Հայաստանին հաջողվեց հաղթահարել ճգնաժամի սուր փուլը և ի վիճակի եղանք պատերազմից հետո համեմատաբար կայուն իրավիճակ ստանալ»,- Yerevanlur-ի զրույցում նշեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ ամփոփելով տարին։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ արտաքին քաղաքական դաշտում սուբյեկտայնության շատ մեծ հատված կորցնելով՝ Հայաստանն այնուամենայնիվ կարողացավ կայունացնել գահավիժումը․ «Միջազգային իրադարձությունները բավականին հաջող ընթացք ստացան, առաջին հերթին կապված Միացյալ Նահանգների՝ միջազգային քաղաքական գործընթացների վերադարձի հետ։ Ցավոք, արտաքին քաղաքական դաշտում Հայաստանի աշխատանքը բավարար չէր և ունեցած հնարավորությունները զգալի չափով չիրացվեցին»։

Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին՝ Ղևոնդյանը նշեց, որ  2020 թվականի պատերազմի արդյունքում իշխող ուժի հետևորդների թվի կտրուկ փոփոխություն տեղի ունեցավ և ընտրությունների արդյունքում հանրությունը իր նախապատվություններին համեմատ նոր քաղաքական ռելիեֆ ձևավորեց։

«Այստեղ տարբեր քաղաքական ուժերի մանիպուլյատիվ հնարավորությունները մեծ դեր խաղացին․ իշխող ուժը կարողացավ հավաքագրել հասարակության այն հատվածի քվեները, որոնք մեծ անհանգստություն ունեին ընդդիմադիր հատվածի նկատմամբ, որի հաշվին բացարձակ մեծամասնություն ապահովեց։ Մյուս թևը, որը «ծանր հարված» էր ստացել 2018 թվականին, մանիպուլյացիոն միջոցներով՝ որոշ հարցերում իշխող ուժի անգործության և իշխանության հասնելու մասին հայտարարությունների հաշվին մեծացրեց ռեյտինգը»,- նշեց զրուցակիցը։

Ղևոնդյանի խոսքով՝ այս տարվա ընթացքում Հայաստանին հաջողվեց որոշ չափով դիմակայել Ադրբեջանի՝ «հաղթողի» և անընդհատ ճնշում գործադրողի նկրտումներին, թեև, մյուս կողմից, հնարավոր չեղավ Հայաստանի սահմանները խախտելն արգելել․ «Նոյեմբերի 16-ին, սակայն, հնարավոր եղավ ռազմական պատասխան տալ թշնամու ագրեսիային, ինչն ամիսներ առաջ դժվար էր պատկերացնել։ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն սկսում են դիվերսիֆիկացվել և Ռուսաստանի մոնոպոլիան ինչ-որ չափով արդեն էական չէ։ Մենք տեսանք, որ Սոչիի հանդիպումից հետո սահմանին սադրանքներ տեղի ունեցան, իսկ Բրյուսելի հանդիպումից հետո այդպիսի գործողություններ չեղան։ Սա կարելի է գնահատել որպես դիվերսիֆիկացման դրական էֆֆեկտ»։

Անդրադառնալով սպասվող զարգացումներին՝ քաղաքագետը նշեց․ «Տարբեր ուղղություններով կշարունակվեն այն միտումները, որոնք ձևավորվել են այս տարի։ Այստեղ մեծ նշանակություն կունենան Ռուսաստան-Արևմուտք, Ռուսաստան-Թուրքիա փոխհարաբերությունների ընթացքը, նաև Իրանի՝ տարածաշրջանում որպես գլխավոր որոշումներին մասնակցող պետության դրսևորումները։ Այս ամենից է կախված, թե Հայաստանն ինչ հնարավորություններ կունենա։ Այս պահին սուբյեկտայնությունը ցածր է, այսինքն Հայաստանն ի վիճակի չէ ինքնուրույն օրակարգ ձևավորել, սակայն դիվանագիտական ու քաղաքական հաջողությունը կլինի այն, որ բազմակողմ հարաբերություններում Հայաստանը գտնի կետեր, որոնք կհամապատասխանեն մեր շահերին»։

Մարիամ Ասատրյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: