Իրանի կառավարության խոսնակն այցելել է՝ Թեհրանի «Ա. Ավետիսյան» բուժարան
ԻԻՀ կառավարության խոսնակը ներկա է գտնվել Թեհրանի հայկական <<Ավետիսյան>> բուժարանի պատասխանատուների շրջանակում և շնորհավորելով Նոր տարվա եւ Ս. Ծննդյան տոների առիթով, շնորհակալություն է հայտնել նրանց մատուցած ծառայութունների վերաբերյալ:
«Ա. Ավետիսյան» ազգ. բուժարանի պատասխանատուներն ու անձնակազմը Իրանի կառավարության խոսնակին են ներկայացրել իրենց հուզող հարցերը, ապա կառավարության խոսնակն իր հերթին խոստացել է ջանքեր գործադրել բուժարանի խնդիրների լուծման ուղղությամբ:
Հատկանշական է, որ Իրանի կառավարության խոսնակին «Ա. Ավետիսյան» ազգ. բուժարան կատարած այցելությանն՝ ուղեկցել են Առողջապահության նախարարության որոշ պաշտոնյաներ:
parstoday.com/hy