ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանի համար անհրաժեշտ է ռազմական առումով հզոր եւ զարգացած տնտեսություն ունեցող դաշնակից Իրանը

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) հետ հարաբերությունները Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեն։ Հաշվի առնելով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ունեցած փակ սահմանները՝ Հայաստանի համար Իրանը կարեւորագույն դերակատար է թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով։

Այժմ Արցախյան 44-օրյա դաժան պատերազմից հետո ՀՀ արտաքին քաղաքականությունում մեծ կարեւորություն են ստանում հայ-իրանական հարաբերությունները եւ դրանց զարգացման հեռանկարները: Խնդրի կարեւորությունն այն է, որ Իրանի նոր իշխանությւոնները  կանգնած են քաղաքական մեծ փոփոխությունների ու զարգացումների առջեւ եւ, բնականաբար, դրանք էլ իրենց հետքն են թողնելու տարածաշրջանում (ուրեմն եւ՝ Հայաստանում): Ուստի, Հայաստանի ներկայիս իշխանությունը պարտավոր է մանրամասն մշակել Իրանի հետ հարաբերությունների նոր ռազմավարություն: Սա շատ արագ ու հիմնարար պիտի արվի, որովհետեւ Իրանը՝ այս հարեւան երկիրը, յուրաքանչյուր աշխարհաքաղաքական փոփոխության դեպքում էլ շարունակելու է մնալ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը:

Թեհրան կատարած այցի ընթացքում, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, բարեկամությունն ու օրըստօրե մեծացող համագործակցությունը Իրանի ու Հայաստանի համատեղ շահերի ապահովման ուղղությամբ, պարտականություն է համարել: Նա ասել է.«Ամերիկացիները վստահելի չեն և ամենուր դավադրություն, տարաձայնություն, բարոյալքվածություն ու պատերազմ են տարածում: Նրանք խիստ դեմ են Իրան-Հայաստան հարաբերություններին և ժողովուրդների շահերին, սակայն մենք պարտավոր ենք ամրապնդել մեր համագործակցությունն ու հարաբերությունները»:

Կսակած չկա, որ հայկական Սփյուռքում ոչ մի համայնք այնքան չի ազդվում Հայաստանում տեղի ունեցող սոցիալ, քաղաքական և մշակութային զարգացումներից որքան՝ Իրանի հայ համայնքը, քանի որ Հայաստանն՝ Իրանի սահմանակից ու բարեկամ միակ քրիստոնյա երկիրն է, որն ունի պատմական, մշակութային և ինչու չե նաև տնտեսական աղերսներ Իրանի հետ: Մյուս կողմից Իրանի հայ համայնքը ավանդաբար խիստ կապված է Հայաստանի հետ և ցանկացած փոփոխություն և զարգացում անմիջականորեն ազդում է իրանահայ համայնքի հասարակական, կրոնական և մշակութային կյանքի վրա։

Իրանահայ համայնքն այսօր առավել քան երբևէ կարիք ունի Հայաստանի կրոնական, մշակութային և գործարարական՝ պետական և ոչ պետական ինստիտուտների հետ ուղղակի շփման և համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունն, իհարկե հարգելով Իրանի պետական համակարգի կողմից կրոնական փոքրամասնությունների համար սահմանված օրենքները և կարգերը:

Հայ ժողովրդի համար անհրաժեշտ է ռազմական առումով հզոր եւ զարգացած տնտեսություն ունեցող դաշնակից Իրան: 

Կասկած չկա, որ Իրանի ու Հայաստանի միջև մեծ պոտենցիալներ կան գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման, ինչպես նաև  էլեկտրահաղորդման երրորդ գծի նախագծի կառուցման ոլորտներում:

Պետք է բարձրացնել նաեւ տրանսպորտային բոլոր միջոցների ուղիների տարանցիկության հարցը: Իսկ իրանական նավթը Վրաստանի վրայով Եվրոպա հասցնելու համար այս ծրագիրը պիտի շահագրգիռ դարձնել՝ ներգրավելով նաեւ Հայաստանի ու Իրանի հետ հարաբերությունները կարեւորող Եվրամիությանը, ԵԱՏՄ-ին և Ասիական այլ կարևոր ու հզոր երկրներին: Հասկանալի է, որ ծրագրերը խիստ շահեկան են ՀՀ համար, քանզի դրանք կնվազեցնեն Հայաստանի   էներգետիկ կախվածությունը ՌԴ-ից (եւ ոչ միայն էներգետիկ), ինչը նախապայմաններ կստեղծի անկախ տնտեսավարման: Իսկ թե Հայաստանը, լինելով նավթի եւ գազի արտահանման տարանցիկ երկիր, դրանից ինչ զգալի եկամուտներ կստանա, հասկանալի է: Հայ-իրանական տնտեսական կապերի խորացման համար կարեւոր նշանակություն կունենա նաեւ բանկային (դրամա-վարկային) համակարգերի համագործակցությունը, ինչը կարող է այս պարագայում էլ լուծել Հայաստանի՝ Արեւմուտքից կախված լինելու խնդիրը:

Թեհրանն ու Երևանը վճռակամ են հարաբերությունների ընդլայնման հարցում և այդ վճռակամությունը կարող է երաշխավորել երկկողմ հարաբերությունների ընդլայնումը և խթանել Եվրասիական տնտեսական միությունում Իրանի ու Հայաստանի ակտիվ ներկայությունը:

Գալով Իրան-Հայաստան միջպետական հարաբերությունների ընդլայնման կարևորությանը և գործընթացներին, պետք է նշել, այդ ոլորտում լուրջ աշխատանքներ պետք է կատարվեն և արագորեն լրացնել անցյալից մնացած բացթողումներն ու թերացումները և նոր թափ հաղորդել տնտեսական և առևտրական հարաբերություններին:




Իրանի նախագահ Սեյեդ Թբրահիմ Ռայիսին բազմիցս ընդգծել է Իրանի հարևան երկրների հետ առևտրատնտեսական և տրանսպորտային ու էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, որը նաև ընդգրկում է` Իրանի բոլոր հարևանների և մասնավորաբար հյուսիսային հարևանների վրա, և դա նշանակում է, որ Իրանին անհանգստացնում է իր սահմանների մոտ տեղի ունեցող ցանկացած լարվածություն և Իրանն փորձում է տարածաշրջանում կայունությունը և անդորրը պահպանելով դուրս գալ ԱՄՆ-ի կողմից երկրում ստեղծված տնտեսական ճգնաժամից և առևտրական, տրանսպորտային, էներգետիկայի, գյուղատնտեսության, տուրիզմի և այլ ոլորտներում ընդլայնել համագործակցություններն հարևան և անշուշտ բարեկամ երկրների հետ, որոնց թվում ամենահավատարիմ և ամենաբարեկամ երկիրն է հանդիսանում ԵԱՏՄ-ի ղեկավար դիրքում գտնվող՝ Հայաստանը։

Ազատ առևտրի մասին Իրան-ԵԱՏՄ և Իրան-Շանհայ համաձայնագրով, ներկայիս նոր առիթ է ստեղծվել երկու երկրի հարաբերություններում: Կովկասի տարածաշրջանում Հայաստանը հարևան է Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի և Իրանի հետ: Հայաստանը կամուրջ է հանդիսանում Իրանի և Եվրասիական միության անդամ երկրների միջև: 

Առ այսօր Իրանը շարունակում է իր սերտ համագործակցությունը Հայաստանի հետ: Հայաստանն Իրանի միակ քրիստոնյա հարևան և բարեկամ երկիրն, որ ոչ գաղափարական, ոչ ռազմական և ոչ էլ անվտանգության սպառնալիք չի ներկայացնում Իրանի համար և դա խորը գիտակցում են Իրանի հոգևոր և ռազմական իշխանությունները։

 

Սահակ Շահմուրադյան



ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: