ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բաքվի իշխանությունների օվշորային բնույթն ու թմրանյութերի թրաֆիքինգի գործում նրանց ներգրավվածությունը

Վերջին օրերին, որոշակի ակտիվություն է նկատվում Իրան-Հայաստան երկկողմ հարաբերությոններում։

Նկատի ունենալով, որ վերջին օրերին, որոշակի ակտիվություն է նկատվում Իրան-Հայաստան երկկողմ հարաբերությոններում և ակնհայտորեն ավելացել են հայ և իրանցի պետական բարձրաստիճան պաշտոնյաների ու դիվանագետների շփումներն ու փոխայցելությունները երկու երկրի մայրաքաղաքներ, և այդ համատեքստում Իրանի գլխավոր դատախազ   Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին եռօրյա այցով մեկնել էր Երևան ու հանդիպում ունեցել Հայաստանի գլխավոր դատախազի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, արդեն  պարզ է նման շփումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կարող դյուր գալ Ադրբեջանի միապետ Ալիևին: Ինչպես հայտնի է Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին շատ գոհ է մնացել Երևան կատարած այցից և կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել իրավական և բանտարկյալների փոխանակման հարցերում շարունակել համագործակցությունները։

Իրանի գլխավոր դատախազը, առաջնահերթ համարելով տարածաշրջանի անվտանգությունը, կարևորել է պայքարն ահաբեկչական խմբավորումների ներթափանցման դեմ: Նրա խոսքով՝ Իրանի համար իր և հարևանների անվտանգությունը շատ կարևոր է և փոխկապակցված: Արձանագրվել է, որ միայն տարածաշրջանում հարատև և կայուն անվտանգության պայմաններում է հնարավոր  երկկողմ և բազմակողմ հարաբերությունների արդյունավետ զարգացումը:

Կասկածից վեր է, որ Իրանի գլխավոր դատախազի Հայաստան կատարած այցի տողատակում նաև եղել է Հայաստանի Գորիս-Կապան ավտոմայրուղու Որոտանի հատվածում ադրբեջանցի զինված ծառայողների կողմից իրանական բեռնատարների վարորդների ձերբակալման հանգամանքների ուսումնասիրությունը և քննարկումը հայ պաշտոնյաների հետ։ Հատկապես, որ նկատի առնենք այդ ուղղությամբ իրանական դատական իշխանության և անվտանգության ու արտաքին գործերի  նախարարության կողմից մեծ ճնշում է գործադրվում Ադրբեջանի իշխանությունների վրա անհապաղ ազատ արձակել իրանցի վարորդներին։ Սակայն Ադրբեջանը համաջում է և պատրաստ չե այդ գծով համագործակցել Իրանի համապատասխան իշխանությունների հետ փորձելով պատանդառության իրենց հարիր միջոցներով խանգարել Հայաստանի և Իրանի հարաբերությունները։ 

Ադրբեջանի նախագահ Ալիևի և նրա հանցավոր օֆշորային իշխանության կլանի համար արդեն պարզ է, որ Իրանի իշխանյությունների անվտանգության բոլոր օղակների համար բացահայտվել է, թե Բաքվի քրեաօլիգարխիկ խմբիշխանության կողմից Արցախի օկուպացված տարածքներում Լիբիայի, Սիրիայի, Աֆղանստանի, Ալբանիայի, Կոզովոյի և հատկապես Պակիստանի ահաբեկչական խմբավորումների տեղակայումը, ինչ հետևանքներ կարող են ունենալ Իրանի սահմանային անվտանգության վրա, հատկապես որ այդ ահաբեկչական խմբերի խմբերի հիմնական զբաղմունքը մարդ սպանելուց բացի թմրանյութերի տրաֆիքինգն ու նարկոբիզնեսն են, որի փողերի լվացման ու նման խմբերի հետ սերտ գործակցության փայլուն փորձ ու անցյալ ունի Բաքվի օֆշորային ինքնակալ Ալիևը և նրա ողջ մաֆիական բազան։

Իրանի պետական համակարգի և իրավապահ մարմինների համար վաղուց ի վեր հայտնի է Բաքվի հանցավոր իշխանությունների օվշորային բնույթն ու թմրանյութերի թրաֆիքինգի գործում նրանց ներգրավվածությունը և միջազգային կարտելների հետ նրանց կապերը, ուստի կարող ենք ասել ոչ ոք Իրանում լուրջ չի վերաբերվում Ալիևի ասածներին, հատկապես որ  վերջերս նրա  հոխորտալից ու անբարտավան հայտարարությւոններն Իրանի դեմ ամբողջ Իրանում արժանացավ բուռն հակազդեցության, այնպես որ Իրանը ձեռնարկեց լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնել հյուսիսարևմտյան սահմանների ամբողջ երկայնքով այս հստակ ուղրձն հղելով Բաքվին, որ Իրանը հասկանում է նրա և իր արտատարածաշրջանային գործընկերներ կողմից իր դեմ ուղղված սպարնալիքի վտանգը և պատրաստ է համարժեք պատասխան տալ ցանկացած ոտնձգություններին դա լինի Ադրբեջանի կամ նրա ավագ կնքահայր գործընկերների կողմից։ 

Վերջին շաբաթների ընթացում իրանական համարյա բոլոր ԶԼՄ-ները և նեդիադաշտը լայնորեն անդրադարել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի և մերձավորների շուրջ օֆշորային բացահայտումների մասին լուրերին ինչը կարշում եմ ավելի շատ է կատաղացրել նրան, որի արդյունքոմ փորձում է ինքնարդարացման համար դարձյալ իր թունավոր մաղձև տեղալ Հայ-Իրանական հարաբերություննեի վրա։ Ինչևե Ալիևի հերթական հոխարտանքներն ու հռետորաբանությունը Իրանի և Հաայստանի դեմ չունեն ոչ մի լուրջ հիմք ու արդարացում և միայն միտված են սեպ խրել երկու բարեկամ երկրների լավ հարաբերություններում և խանգարել Իրանի դրական դերակատարությունը Կովկասյան տարածաշրջանում կայություն հաստատման ուղղությամբ մեկնարկած ձգտումները։

Հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումերը, և Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուղղված սադրանքները և Թուրքիայի կողմից Իրանին տարածաշրջանում մեկուսացնելու ջանքերը, և հատկապես Իրանի և Հայաստանի շահերի դեմ ուղղված պետությունների քայլերի վերաբերյալ Թեհրանի և Երևանի միջև ծավալվող տնտեսաքաղաքական և հատկապես անվտանգության ոլորտում համագործակցությունների աճը, ինչը կարող է չեզոքացնել թուրք-ադրբեջանական տանդեմի չարաբաստիկ ծրագրերը՝ այսպես ասած <<Զանգեզուրի միջանցք>>-ի մասին նրանց պնդումները, վստահաբար Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունը կարելի է որակել հերթական խորամանկություն Իրանին և տարածաշրջանում կայունություն հաստատեկու ուղղությամբ այլ միջազգային դերակատար ուժերին խաբելու հերթական ապարդյուն քայլ։

Ադրբեջանի նախագահն այժմ միջազգային դերակատար ուժերի և Իրանի կողմից ճնշման տակ է հայտնվել հրաժարվելու իր մաքսիմալ պահանջներից Արցախի և Հայատանի նկատմամբ, հատկապես որ վերջերս նկատվում է որ որոշակի ակտիվություն է արաջացել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների շրջանակում վերսկսել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցությունները, իսկ հենց Հաագայի դատարանում քննրկվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի բանավոր փաստարկների առաջին փուլըԱյս և նման այլ ճնշումները ավելի են թուլացնում Ադրբեջանի դիրքերը արցախյան պատերազմից մեկ տարի անց, ինչը վկայում է որ Ադրբեջանի ինքնակալ նախագահը չի կարողացել լիովին ամրապնդել իր բարերով Լերնային Ղարաբաղի հաղթանակը։ Մյուս կողից տարբեր ուղղություններով Եվրոպայի ու ԱՄՆ-ի կողմից ճնշումներ են գործադրվում Թուրքիայի վրա ավելի մեղմացնելու իր էքսպանսիոնիստական արշավները Մերձավոր Արևելքում և Կովկասյան տարածաշրջանում, ըստ երևույթի Սիրաիայի Իդլիպի տարաշքի հարցով էլ Թուրքիայի ր Ռուսաստանի գործերն այնքան էլ սահուն և հաջող չեն ընթանում։

Այս բոլոր զարգացումները և Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում մասնավորաբար Իրանի հետ հարաբերությունների առավել բարելովումը և խորացումն, Ադրբեջանի նախագահին ստիպել է ավելի արագացնել իր ջանքերը՝ Միջազգային հանրության, Հայաստանի և տարածաշրջանի երկրների մասնավորաբար Իրանի կողմից Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի կազմում լինելու միկողմանիօրեն լուծել։ Հետևաբար Ալիևը փորձում է աշխառհին խաբելով բոլորին ընդունեցնել տալ Ադրբեջանի տարաշքային ամբողջականության մեջ բռնակցել Արցախի անկախ հանրապետությունը։

Ադրբեջանի վերջին սադրանքներն ու սպառնալից հայտարարությունը վկայում են, որ Ադրբեջանը ոչ մի դեպքում պատրաստ չի լինի Հայաստանի հետ նստել խաղաղության բանակցությունների սեղանի շուրջ և Իրանն էլ դա լավ գիտակցում է քանի որ Ադրբեջանը չի փորձում նաև տարածաշրջանում հարգել Իրանի տրանսպորտային, տնտեսական շահերը և նույնիսկ  չի հարգում Իրանի անվտանգության և  տարածքային ամբողջականության իրավունքը։

Այժմ Իրանի իշխանությունների մոտ այն գաղափարն է զարգացել, որ  Ադրբեջանում՝ Իսրայելի  ազդեցությունն  ընդլայնելով Ադրբեջանը և Իսրայելը հետապնդում է մի շարք նպատակներ, որոնք են՝ տարածաշրջանի հրեաների ներուժի օգտագործումը, Իրանաֆոբիայի տարածումն աշխարհում և Թեհրանի մեկուսացումը, Ադրբեջանի մուսուլմանական և շիա երկրում Արևմտյան և հրեական մշակութային ազդեցությունը տարածելը և կովկասյան երկրներում քաղաքական ազդեցության տարածումը, այդ երկրի քաղաքական ու տնտեսական էլիտաների ներգրավումը, ԱՄՆ -ի և Թուրքիայի նման երկրների գործակալների  ու տարրերի շահագործումը, Իրանի հյուսիսային սահմաններին ներկայությունը  և Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունն ու տարածաշրջանում հետախուզական ու լրտեսական գործունեություն ծավալելը: 

Սահակ Շահմուրադյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: