ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ռուսաստանն արհեստականորեն ճնշումներ գործադրելով Հայաստանի վրա՝ փորձում է արագ լուծել Ադրբեջանի հետ առկա խնդիրները․ Արմեն Վարդանյան

«Ռուսաստանն արհեստականորեն ճնշումներ գործադրելով Հայաստանի վրա՝ փորձում է արագ լուծել Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա խնդիրները, ըստ իս՝ դրա տակ կոնկրետ նախագիծ կա, որը Ադրբեջանին Եվրասիական տնտեսական միություն մտցնելն է»,- Yerevanlur-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ մեկնաբանելով Մարիա Զախարովայի՝ տրանսպորտային կապերի վերականգնման մասին հայտարարությունները։

Ըստ նրա՝ Ռուսաստանը Հայաստանին պարտադրում է արագորեն դեմարկացիա իրականացնել, ինչը ցույց է տալիս, որ փորձում է արվում երկու երկրների միջև բոլոր խնդիրները լուծել, դիվանագիտական հարաբերություններ հաստատել։

«Սրանով է  պայմանավորված ռուսական շահագրգռությունը, երբ Զախարովան բոլոր ճեպազրույցներում նշում է դեմարկացիայի շուտափույթ իրականացման մասին։ Հայաստանի վրա լուրջ ճնշումներ կան, որը միջազգային իրավունքի լուրջ խախտում է, քանի որ ուժի սպառնալիքի տակ իրականացվող գործընթացներն անլեգալ են։ Դա, կարծես, Ռուսաստանին չի հետաքրքրում»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ պատահական չէ նոյեմբերի 16-ին տեղի ունեցած սրացումների ժամանակ վարչապետի հայտարարությունը, թե երեք անգամ դրական են պատասխանել ռուսական՝ դեմարկացիա իրականացնելու առաջարկներին, իսկ այժմ գործնական քայլերից է խոսվում։

Քաղաքագետի խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանի իշխանության ներկայացուցիչների շուրթերով հայտարարեց, որ դեմարկացիա իրականացնելու համար պետք է հիմք ընդունել 1970-ականների քարտեզը, որը մեր շահերից չի բխում և հերթական անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանին գոհացնելով փորձում են վերջին քմահաճույքներն իրականացնել։

Մարիամ Ասատրյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: