ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Զանգեզուրի միջանցքի» հարցն առնչվում է Իրանի տարածաշրջանային շահերին, և Իրանը հարցը քննարկում է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ․ Սահակ Շահմուրադյան

Yerevanlur-ի զրուցակիցն է իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը։

-Պարոն Շահմուրադյան, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը Ադրբեջան կատարած այցի ժամանակ խոսել է երկու երկրների հարաբերությունները նոր էջից սկսելու մասին։ Ի՞նչ նպատակ ունի այդ այցը, ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում։

-Իրանի արտաքին գործերի նախարարի այցը Ադրբեջան կատարվել է ընդհանուր Իրանի արտաքին քաղաքականության շրջանակներում։ Ինչպես Իրանի նախագահն է հայտարարել, Իրանը շրջափակումից դուրս գալու համար պատրաստ է տարածաշրջանի բոլոր երկրների հետ համագործակցել։ Այս այցի նախապատրաստումը նախապես կատարվել էր, և սպասելի էր, որ Իրանի արտգործնախարարը կայցելի Բաքու, քանի որ ավելի վաղ Բաքվից պատվիրակություն էր այցելել Իրան։ Եվ կողմերի միջև պայմանագրեր են ստորագրվել՝ տրանպորտի, էներգետիկայի ոլորտներում։ Ինչպես նաև վերջերս Կասպից ծովի մերձավոր երկրների ընդհանուր գագաթնաժողովում Իրանի և Ադրբեջանի պաշտոնյաները շեշտը դրեցին փոխադարձ համագործակցության և էներգետիկայի փոխնակման խնդիրների վրա։

Նաև Իրանի համար կարևոր են Հայաստանի ու տարածաշրջանի խնդիրները՝ կապված Սյունիքում «միջանցքի» հետ, ինչին դեմ է Իրանը։ Ես կարծում եմ՝ Իրանի արտգործնախարարի այցի ընթացքում անպայման այս հարցը փակ դռների հետևում արծարծվել է Ադրբեջանի պաշտոնյաների հետ։

Կարո՞ղ ենք ասել, որ այս փուլում Իրանը քայլեր է անում՝ Ադրբեջանի հետ չսրելու հարաբերությունները։

-Անպայման, ոչ միայն Ադրբեջանի հետ, այլ նաև տարածաշրջանի բոլոր երկրների հետ Իրանը փորձում է խաղաղություն և կայունություն հաստատել։ Չմոռանանք, որ անցած օրերին նաև Իրանի խորհրդարանի բարձրաստիճան պատվիրակությունն այցելեց Հայաստան, և փոխադարձ համագործակցության հարցեր են քննարկվել։ Պետք է նկատի ունենանք, որ Իրանը բազմավեկտոր քաղաքականություն է ծավալում տարածաշրջանում։ Եվ այս զարգացումները կարող ենք գնահատել հենց Իրանի քաղաքականության շրջանակում՝ բարի հարաբերություններն ընդլայնել բոլոր հարևանների հետ։

Հայաստանն ու Թուրքիան հայտարարել են հարաբերություններ սկսելու մասին, բայց միաժամանակ Թուրքիայից ու Ադրբեջանից, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարություններ են լինում։ Դուք ասում եք, որ Իրանը դեմ է միջանցքի բացմանը, ի՞նչ քայլեր կարող են լինել Իրանի կողմից։

-Նկատի ունեցեք, որ անցած շաբաթ Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը նաև այցելել էր Թուրքիա, և վստահաբար այդտեղ էլ արծարծվել են միջանցքի հետ կապված խնդիրները։ Այնպես որ, Իրանն իր քաղաքականության ընդհանուր առանցքում նկատի ունի դեպի Եվրոպա իր ճանապարհը բացելը, այդ թվում՝ տարբեր ճանապարհներով, դա կլինի Ադրբեջանը, Հայաստանը, Թուրքիան։

Իսկ այն, որ այդ միջանցքի հարցը արծարծվում է Ադրբեջանի և Թուքիայի կողմից, ուղղակի բախվում է Իրանի շահերի հետ։ Չնայած որ Իրանը չի բարձրաձայնում այդ հարցը, բայց նրանց ներքին քաղաքական և դիվանագիտական մակարդակում դա զգայունություն ունեցող հարց է։ Եվ նրանք լրջորեն հետևում են այդ խնդրին։ Հակառակ Ադրբեջանի և Թուրքիայի պնդումներին, դա բախվում է նաև Իրանի տարածաշրջանային շահերի հետ։

Թուրքիան պատրա՞ստ է Հայաստանիա հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել։

-Դա բացառվում է, չեմ կարծում, որ Թուրքիան այդպիսի քայլի կդիմի, որովհետև Թուրքիայի հիմնական նպատակն այդ միջանցքն ստեղծելով՝ դեպի թյուրքական աշխարհ ճանապարհ բացելն է։ Դա հենց ինքնին նախապայման է։ Այսինքն՝ սա հայ-թուրքական հարաբերությայն հարց չէ, Թուրքիա, Ադրբեջան և թյուրքական աշխարհ ճանապարհ բացելու խնդիրն է։ Եվ Թուրքիան ամեն ինչ անելու է այդ ուղղությամբ։

-Հայաստանն ի՞նչ պետք է անի այս իրավիճակում։

-Հայաստանը պետք է իր իր հարաևանների, առաջին հերթին Վրաստանի ու Իրանի հետ հարաբերություններն ընդլայնի՝ ոչ միայն տնտեսական և տրանսպորտային ոլորտներում, այլ նաև անվտանգության։ Ես սա բազմիցս շեշտել եմ, լուրջ քաղաքականություն պետք է վարել նաև արևմտյան գործընկերների հետ։ Եվ այս հարցում պետք է անպայման լինի ԱՄՆ ներգրավվածությունը։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: