Այսօր Իրանում նշվում է ձեմռնամուտի կամ Յալդայի գիշերը
Իրանական տոմարով աշնան վերջին ամսվա՝ ազարի վերջին օրվա գիշերը ավանդաբար նշվում է ձմռան գալուստը կամ Յալդայի գիշերը: Յալդայի գիշերվա (Շաբ-ե Յալդա)-ի տոնը համարվում է իրանցիների հնագույն տոներից մեկը:
Յալդայի կամ ձմեռնամուտի գիշերն իրանցիները հավաքվում են ընտանիքի մեծերի մոտ, և տոնական սեղան պատրաստում, որի վրա դնում են ձմերուկ, ընկույզ, չրեր, տարբեր մրգեր, այդ թվում՝ նուռ: Այս ամենը խորհրդանշում է առողջություն, առատություն և երջանկություն: Հավաքվածներն ընթերցում են հատվածներ Շահնամեից և գուշակություններ անում Հաֆեզի բանաստեղծություններով:
Սիրելի բարեկամներ շնորհավորում ենք ձմեռնամուտի կապակցությամբ և այս ցրտաշունչ եղանակին բոլորիդ մաղթում ենք հոգու ջերմություն և ամենակարևորը առողջություն ,որը գրավականն է երջանկության։
parstoday.com/hy