ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանին հետաքրքրում է Հյուսիս-Հարավ ճանապարհի նախագծի իրականացումը

Փաստն այն է որ ոչ Թուրքիան, ոչ Ռուսաստանը և ոչ էլ հատկապես ԵՄ, այնքան որ պետք է Իրանին չեն ներգրավում հիմնական բանակցությունների ու լուծումների ընթացակարգում և միայն բավարարվում են ձևական հայտարարություններով

                                                Սահակ Շահմուրադյան

Նախապես կայացած համաձայնությամբ և դիվանագիտական աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 14-ին   Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձառնությամբ  Բրյուսելում կայացավ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որը այս օրերին արժանացել է միջազգային, տարածաշրջանային և հայկական ԶԼՄ-ների քննարկման ու տարբեր  փորձագիտական շրջանակների քննարկման հիմնական թեմա։

Ինչպես հայտնի դարձավ բանակցություններ արդյունքում պայմանավորվածույուն է ձեռք բերվել, որ ԵՄ-ն փորձագիտական առաքելություն կտրամադրի  սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերին՝ երկու երկրներին ապահովելով տեխնիկական աջակցություն:

ԵԽ նախագահ Միշելն  նաև ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև ողջ Հարավային Կովկասում հաղորդակցության ենթակառուցվածքների վերականգնման կարևորությունը՝ լիակատար հարգանք ապահովելով բոլոր երկրների ինքնիշխանության նկատմամբ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկաթուղային գծերի վերականգնումը՝ սահմանային և մաքսային հսկողության համապատասխան պայմանավորվածություններով՝ փոխադարձության սկզբունքով։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել կապերի զարգացմանը՝ իր տնտեսական և ներդրումային ծրագրերին համապատասխան:

Ինչպես նշվեց, սա արցախյան պատերազմից հետո Հայ-ադրբեջանական շարունակվող լարվածության և կոմունիկացիաների բացման ու ճանապարհների պատերազմի ֆոնին Եվրամության առաջին նախաձեռնությունն էր կողմերի միջև լարվածությունը մեղմացնելու և Անդրկովկասում կայունությունը վերահաստատելու ուղղությամբ, ընդ որում նաև հաշվի է առնվում ոչ միայն Ադրբեջանի և ռուս-թուրքական տանդեմի միակողմանի շահերը այլև ԵՄ նախագահի և ԵՄ այլ երկրների ղեկավարների հայտարարություններում ու հանդիպումների ընթացքում հնչեցրած նրանց հայտարարություններում նշանակալիորեն ապահովում և երաշխավորվում են հայկական կողմի շահերն ու անվտանգային նկատառումները։

Չնայած նոյեմբերի 14-ի բրյուսելյան հանդիպումը Եվրամիության դիվանագիտական դաշտում քննարվելիք հարց է սակայն պետք է նկատի ունենալ Հայ-ադրբեջանական լարվածությունների կարգավորման հարցում մինչ այժմ գոնե ոչ խորքային իմաստով միշտ շրջանառության մեջ է եղել Ռուսաստան-Թուրքիա տանդեմի ադրբեջանամետ լուծման ձևաչափերը կամ ինչպես հայտնի է 3+3 փաստորեն այս պահի դրությամբ 3+2 ձևաչափը, ընդ որում առերևույթ նաև ընդգրված է Մերձավոր Արևելքի կարևոր տերություններից մեկը Իրանը։ Սակայն փաստն այն է որ ոչ Թուրքիան, ոչ Ռուսաստանը և ոչ էլ հատկապես ԵՄ, այնքան որ պետք է Իրանին չեն ներգրավում հիմնական բանակցությունների ու լուծումների ընթացակարգում և միայն բավարարվում են ձևական հայտարարություններով Իրանի դերակատարությունը կարևորել բանակցություններում կամ հակամարտության գործընթացներում; Ի հարկե չպետք է անտեսաել այն հանգամանքը որ Իրանը նաև իր ներքին ու արտաքին դժվարությունների հետ կապված հարցերով չի կարողացել կամ դեռևս այն հզոր դիվանագիտակն ներուժը չունի ակտիվորեն մասնակցել Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման, տարածաշրջանային, միջազգային և բազմակողմ գործընթացներին։

Մյուս կողմից կապված տարածաշրջանային հարցերի կարգավորման և Իրանի քաղաքականությունը Մերջավոր Արևելքի և հարևան երկրների հետ այժմ իր պայմանների ու դիրքի համապատասխան , պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ  Իրան իսլամական հանրապետությունը հատուկ նշանակություն և կարևորություն է տալիս հարաբերությունները հարևանների հետ բազմակողմանի հարաբերություններին, ընդորում ներառվում է անվտանգության, տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և հավաքական անվտանգության պահպանման ընդհանուր ռազմավարությունները։

Այս ռազմավարության շրջագծում Իրանը սկսել է բազմակողմանի և բազմաշերտ հարաբերություններ  ծավալել Հարավային Կովկասի հիմնական դերակատար երկրներ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ, իսկ մյուս կողմից շարունակում է իր ջերմ ու բարեկամական հարաբերությունները մյուս գերակշռող ուժեր Ռուսաստանի և Թուրքիայի հետ։ Կովկասյան Տարաշաշրջանի հակամարտությունների և հատկապես Արցախյան պատերազմի հանգուցալուծման և Հայ-Ադրբեջանական առկա լարվածության համաթեքստում Իրանի մոտեցումները համահունչ են Ռուսաստանի ներկայացրած առաջարկներին և Իրանն ընդհանրապես տարածաշրջանային հարցերի կարգավորկամ գործընթացներում չի ընդունում արտատարածաշրջանային կողմերի մասնակցությունն է դերակատարումը հատկապես, երբ խնդիրները և զարգացումները ընթանում են իր անմիջական հարևանության երկրներում կամ տարածաշրջանում։ Այնպես որ նոյեմբերի 14-ի բրյուսելյան  եռակողմ հանդիպման և դրան հաջորդող Մակրոն, Փաշինյան և Ալիև հանդիպման վերաբերյալ Իրանը հանդես չի եկել որոշակի հայտարարությամբ։

Սակայն ակնհայտ է որ տարածաշրջանային լարվաշությունների ու Հայ-Ադրբեջանական սահմանային վեճերի ու բախումների ընդհանուր դաշտում և դրա շուրջ ընթացող կոմունիկացիաների բացելու և ճանապարհների ապաշրջափակման նախագծերի ու լուծումների համաթեքստում մի հանգամանք հետաքրքրում և մտահոգում է Իրանին։ Փաստորեն Իրանը կողմ է Կովկասյան տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման այն նախագծի իրականացմանը, որը բնականբար կապահովի առաջին հերթին Իրանի ծահերը և կբարձրացնի Իրանի ռազմավարական դիրքն ու դերակատարությունը Կովկասյան տարածաշրջանում, ուստի և Իրանը փորձում է սատարել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման նախագծին, որը կապահովի Իրանի հարավային Չաբահար նավահանգսի հասանելությունը հայաստանի և Վրաստանի տարածքով դեպի Սև ծովի նավահանգիստները։ Սա միակ դրական խաղաքարթն է որից պետք է օգտվի Հայաստանը իր հարաբերությւոնները ընդլայնելու և Խորացնելու Իրանի իսլամական հանրապետության հետ, հատկապես երբ նկատի ունեննաք որ վերջերս Ադրբեջանը ճարպիկորեն կարողացավ մեծ խոստումներ տալով Իրանին բավականին շահավետ պայմանագրեր ստրորագրել Իրանի հետ, էներգափոխանակման ու հատկապես  գազային խողովակների տարանցման, ինչու չե նաև Ադրբեջանի ավելի հարմարավետ ցամաքային ճանապարհներով ուղի բացել Իրանի համար դեպի Ռուսաստան և Մերձկասպյան երկրներ։ Մյուս կողմից Իրանը տրանզիտ ու տնտեսական և մսանավորաբար անվտանգության ոլորտներում  նոր համագործակցության համաձայնության է հասել իր մյուս հարևան Թուրքիայի հետ, ինչը հնարավորություն է ընդեռում Իրանին երկու երկրների միջև հարաբերությունների խորացման սահմանային կայունության և տարածաշրջանային անվտանգության երաշխավորման գործում։

Այս բոլոր գործոնները հաշվի առնելով անհրաժեշտ է Հայաստանը իր Հյուսիսային  և Եվրոպական գորընկերների հետ հարաբերությունների ու բանակցությունների շարունակական կապերի ու համադրումներին համահունչ առավել ևս ակտիվացնի իր դիվանագիտական, տնտեսական ու հատկապես տրանսպորտ ու տարանցիկ ճանապարհների կարուցման քաղաքականոթյունը հարավային խոշոր ու կարևոր հարևան Իրանի հետ, միշտ ի մտի ունենալով որ Իրանին հետաքրքրում է Հյուսիս-Հարավ ճանապարհի նախագծի իրականացումը։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: