Իրանական գեղագրություն՝ հնագույն արվեստ
Հադի Մոզաֆարին շնորհավորական ուղերձ է հղել իրանական գեղագրությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում գրանցվելու կապակցությամբ, որում ասված է. «Իրանական գեղագրությունն իր բոլոր ճյուղերով, բացի վիզուալ արվեստին բնորոշ գեղեցկությունից, համարվում է հնագույն արվեստներից»:
Ուղերձում ասվում է.«Իրանի ոչ նյութական մշակութային ժառանգությունը մարդկության մշակութային հարստության մի մասնիկն է, որը չի սահմանափակվում Իրանի տարածքով: Այս գեղեցիկ և հարուստ մշակույթը ճանաչված է ողջ աշխարհում»:
Վերջերս, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցվել են իրանական 16 այլ մշակութային ծեսեր, հմտություններ, կատարողական արվեստի ճյուղեր և այլն:
parstoday.com/hy