ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանը հասկացել է, որ Իսրայելը լուրջ վտանգ է հանդիսանում տարածաշրջանի համար, որն այժմ բույն է դրել Ադրբեջանում

Կովկասյան տարածաշրջանի դեպքերի զարգացումը վկայում է այն մասին, որ Ռուսաստանի միջնորդական դերակատարությունը չի կարողանում հանդարտեցնել տարածաշրջանային բազմաշերտ ու բազմակողմանի խրթին հարցերը Իրանը հասկացել է, որ Ռուսաստանի կողմից խոստացված միջնորդությունը կովկասյան տարածաշրջանում կայունությունը վերականգնելու համար չունի ամուր հիմքեր։

Իրանի հյուսիս-արևմտյան սահմաններում հայ-իրանական և Ադրբեջան-Իրան սահմանի ողջ երկայնքով Արաքս գետի հյուսիսային շրջաններում վերջին զարգացումները և թուրք-ադրբեջանական իրար հաջորդող զորավարժությունների անցկացումը Նախիջևանում, Ադրբեջանում և նույնիսկ Վրաստանում, որին մասնակցում են թուրքական բանակի հատուկ ջոկատայիններն ու Ադրբեջանի մասով արդեն Իրանի համար հայտնի դարձած Իսրայելի ռազմական փորձագետները և օրերս Կասպից ծովում անցկացվող թուրք-ադրբեջանական ծովային զորավարժությունը իրոք մտահոգության պատճառ են հանդիսացել Իրանի պետական, ռազմական և անվտանգության պաշտոնյաների համար։

Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանական ուժերի կողմից իրանական բեռնատարների ու մեքենաների համար ստեղծած խոչընդոտները կարգավորելու նպատակով Իրանը փորձեց դիվանագիտական, ապա ռազմական զորավարժություններ անցկացնելով՝ ադրբեջանական կողմին ստիպել զիջումների գնալ տարածաշրջանում և չփորձել այլ ուժերի, հատկապես Իրանի տարածաշրջանային թիվ մեկ թշնամի Իսրայելի օգնությամբ փոփոխության ենթարկել տարածաշրջանային աշխարհաքաղաքական հավասարումները։ Սակայն Ադրբեջանի միապետ Ալիևի պատասխանը եղավ  կոշտ ու հանդուգն, և նրանք ձեռնարկեցին Նախիջևանում, ապա Բաքվում և հիմա էլ Կասպից ծովում նոր զորավարժություններ անցկացնել, ինչը վկայում է Ադրբեջանի՝ Իրանի դեմ թշնամական տրամադրվածության մասին։

Կարևոր էր նաեւ Հայաստանի ԱԳ նախարարի Իրան այցը, որի ընթացքում  կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցիյն հայ-իրանական երկկողմ քաղաքատնտեսական հարաբերությունների ընդլայնման ու զարգացման հարցերում։ Այնուհետև Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլահյանն անմիջապես մեկնեց Մոսկվա և հանդիպումներ ունեցավ իր ռուս գործընկեր Լավրովի և այլ պաշտոնատարների հետ, ընդ որում՝ քննարկման առարկա էր նաև Կովկասյան տարածաշրջանում և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցերը և անկասկած հայ-ադրբեջանական սահմանային լարվածության հետ կապված խնդիրները։

Դեպքերի զարգացումը վկայում է այն մասին, որ Ռուսաստանի միջնորդական դերակատարությունը չի կարողանում հանդարտեցնել տարածաշրջանային բազմաշերտ ու բազմակողմանի խրթին հարցերը, և ադրբեջանական կողմը պատրաստ չէ հրաժարվել իր կոշտ մոտեցումից ու կոպիտ դիրքավորումից Իրանի և Հայաստանի նկատմամբ, որին անկասկած սատարում են նրա աջակիցներ Իսրայելը և Թուրքիան։ Իրանը քաջ գիտակցում է, որ Իսրայելը, մտնելով կովկասյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական խաղերի մեջ, փորձում է Ադրբեջանի ձեռքով հարվածել Իրանի անվտանգային և տնտեսական շահերին տարածաշրջանում, որպեսզի Իրանին հունից հանելով՝ ներգրավի Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ։ Արդեն իսկ լուրեր են տարածվել, որ Իսրայելը դիմել է Ադրբեջանի իշխանություններին այդ երկրի ավիաբազաներից մեկը վերցնելու նպատակով, և սա պատահական չի կարող լինել, քանի որ մի կողմից Ադրբեջանը շատ մոտ է Իրանին և մյուս կողմից Իսրայելի էներգիայի շուրջ 40 տոկոսը մատակարարվում է Ադրբեջանի կողմից։ Եվ եթե Իրանը փորձի հրթիռային փոխհարված հասցնել Ադրբեջանի նավթային օբյեկտներին, որոնք շատ ավելի հասանելի են Թեհրանի համար, ապա այստեղ հիմնական տուժող կողմը կարող է լինել Իսրայելը։

Իրանը հասկացել է, որ Ռուսաստանի կողմից խոստացված միջնորդությունը կովկասյան տարածաշրջանում կայունությունը վերականգնելու համար չունի ամուր հիմքեր, քանի որ Ռուսաստանը ոչ մի հակազդեցություն չի ցուցաբերում Կասպից ծովում անցկացվող թուրք-ադրբեջանական համատեղ ծովային զորավարժություններին, որը համարվում է այդ տերության անվտանգության հիմնական գոտիներից մեկը, ընդ որում՝ կիրառվում են թուրքական բանակի օդուժի ամերիկյան կործանիչներ և իսրայելական ԱԹՍ-ներ։

Արդեն իսկ Իրանի համբերության բաժակը լցվել է, ուստի Իրանը այժմ փորձում է ուղղակի միջամտել տարածաշրջանային խնդիրների կարգավորման աշխատանքներին։ Իսրայելը լուրջ վտանգ է հանդիսանում Իրանի համար, որն այժմ արդեն բույն է դրել Ադրբեջանում։

Իրանը շատ լուրջ է տրամադրված և Իրանի ներսում գործարար և փորձագիտական շրջանակներում թե պետական և թե մասնավոր հատվածներում լուրջ քննարկումներ են անցկացվում այդ ուղղությամբ։ Արդեն տարիներ է, որ Իրանը հստակ հայտնել է իր պատրաստակամության և աջակցության մասին, ու այդ ուղղությամբ բազում հանդիպումներ ու հուշագրեր են ստորագրվել մի կողմից հայ-իրանական, իսկ մյուս կողմից հայ-վրացական-իրանական պետական պատվիրակությունների ու համապատասխան պաշտոնյաների կողմից։ Իրանը բազմիցս հայտարարել է, որ ԵԱՏՄ անդամ երկրներն առաջնահերթություն են Իրանի արտաքին առևտրի համար, իսկ Ռուսաստանն ու Հայաստանը ավելի գերակա դիրքում են գտնվում, այդ կազմում և Հայաստանի տարանցիկ ճանապարհը ցամաքային կապող երթուղին է Իրանին դեպի Սև Ծով ու Արևմտյան Եվրոպա:

Անկասկած, Վրաստանը նույնպես կարևոր դերակատարություն ունի Իրանի հարավային Բանդար Աբբաս և Չաբահար ռազմավարական նավահանգիստները Հայաստանից Սև ծով կապելու ճանապարհին։

Իրանը իրոք պատրաստ է աջակցել Հայաստանի տարածքով դեպի Վրաստան նոր տարանցիկ ճանապարհի կառուցմանը։ Անկասկած է, որ այս ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար հարավային Պարսից ծոցի և Օմանի ծովի իրանական նավահանգիստները և Չաբահարի ազատ տնտեսական գոտին միացնելու Սև Ծովին, Արևմտյան Եվրոպայի երկրներին ու ԵԱՏՄ-ին։ Արդեն այդ ուղղությամբ շահառու երկրներ՝ Իրանի, Հայաստանի և Վրաստանի պաշտոնյաների միջև բանակցություններ են ընթանում, և ինչպես արդեն հայտնի է՝ Իրանը աջակցում է Հայստանին Տաթևի այլընտրանքային ճանապարհի կառուցմանը, որի համապատասխան կապիտալն ու ներդրումը երաշխավորվելուց հետո կողմերը մյուս գործընկերների մասնակցությամբ կսկսեն հյուսիս-հարավ ռազմավարական ճանապարհի կառուցման աշխատանքները։

Սահակ Շահմուրադյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: