ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԲՏԱ նախարարությունը և «Իմ Քայլը» հիմնադրամը «Ներուժ» ծրագրի համատեղ իրականացման փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի միջև դեկտեմբերի 17-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել՝ «Ներուժ» ծրագիրը համատեղ մշակելու և իրականացնելու համար:

ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի միջև դեկտեմբերի 17-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել՝ «Ներուժ» ծրագիրը համատեղ մշակելու և իրականացնելու համար: Հուշագիրը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը և «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, հուշագրի նպատակն է Հայաստանի տնտեսության զարգացման գործում Սփյուռքի  ներուժի ներգրավումը և հայրենադարձության խթանումը: Նախատեսվում է նաև համագործակցություն իրականացնել Հայաստանում նորարարական և տեխնոլոգիական ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղությամբ:

«Հուշագրի կնքումը մեզ հնարավորություն կտա մեկտեղելու Հայաստանի և Սփյուռքի  մասնագիտական ներուժը և հնարավորությունները՝ դրանք օգտագործելու ի նպաստ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման»,- նշել է Վահագն Խաչատուրյանը։

Նախարարը հավելել է, որ նախկինում իրականացվել է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը, որով հակառակ գործընթացն էր իրականացվում. մեր մասնագետներին հնարավորություն էր ընձեռնվել Սիլիկոնյան Հովտի ընկերություններում աշխատել և փորձառություն ձեռք բերել:

«Այս ծրագրի շրջանակներում նախատեսում ենք օժանդակել Սփյուռքի երիտասարդ մասնագետներին՝ կյանքի կոչելու իրենց նախաձեռնությունները Հայաստանում: Այս առումով նախարարության և «Իմ Քայլը» հիմնադրամի գաղափարները համընկել են, և նախատեսում ենք այն իրականացնել եկող տարվա ընթացքում»,- ասել է նախարարը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սփյուռքի մտավոր, տնտեսական ներուժի ներգրավումը մեզ համար առաջնահերթություն է՝ «Ներուժ»-ը ՀՀ կառավարության ամենաառանցքային ծրագրերից մեկն է, այս նախաձեռնությամբ ՀՀ կառավարությունը հնարավորություն կտա  սփյուռքի երիտասարդներին,  սթարթափներին, ովքեր ունեն բիզնես գաղափարներ և դրանք Հայաստանում իրագործելու ցանկություն, ստանալ դրամաշնորհներ և, տեղափոխվելով Հայասատան, դրանք կյանքի կոչել»,- նշել է Մխիթար Հայրապետյանը:

Ըստ աղբյուրի՝ «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենը հավելել է, որ  դրամաշնորհի նախնական գումարը կլինի 80-100 միլիոն դրամի շրջանակներում:

Նշվում է նաև, որ «Ներուժ» ծրագրի նպատակն է սփյուռքի տաղանդավոր ձեռներեցների, ինժեներների ներգրավումը, հայրենադարձության խթանումը, ինչպես նաև Հայաստանում սթարթափ էկոհամակարգի զարգացումը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
«թումո»-ն,թվայնացնում,է,հայկական,մշակութային,ժառանգությունը , «Թումո»-ն թվայնացնում է հայկական մշակութային ժառանգությունը
«Թումո»-ն թվայնացնում է հայկական մշակութային ժառանգությունը
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ընդլայնում է իր նախաձեռնությունը՝ թվայնացված հայկական պատմամշակութային վայրերի արխիվը հարյուրավոր կոթողներով համալրելու նպատակով:
apple-watch,խելացի-ժամացույցներ,բժշկական-գործառույթներ,արյան-ճնշում-չափել,հայտնաբերել-հիպերտոնիայի-նշաններ,ժապավեններ-ամրացնելու-նոր-մագնիսական-մեխանիզմ ,  Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա արյան ճնշում չափել
Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա արյան ճնշում չափել
Հաջորդ Apple Watch-ը կլինի ավելի բարակ և կարող է ունենալ ժապավեններ ամրացնելու նոր մագնիսական մեխանիզմ: Սակայն ավելի հետաքրքիր նորամուծություն կարող է լինել մի շարք բժշկական գործառույթների հայտնվելը։ Գուրմանի խոսքով՝ Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա հայտնաբերել հիպերտոնիայի նշանները՝ չափելով արյան ճնշումը դաստակի մոտ և ապնոէ:
գիտնականները,վերականգնել,հնագույն,հոբբիթի,դեմքը,հոբբիթ , Գիտնականները վերականգնել են հնագույն «հոբբիթի» դեմքը
Գիտնականները վերականգնել են հնագույն «հոբբիթի» դեմքը
Հիմնվելով Homo floresiensis-ի մնացորդների, մարդկանց և շիմպանզեների մասին տվյալների վրա՝ գիտնականները մոդելավորել են հնագույն «հոբբիթի» դեմքը։ Նրա հասակը 1 մետրից մի փոքր ավելի է։
չինաստանը,պատրաստվում,է,շուկա,հանել,իր,մարդանման,ռոբոտները , Չինաստանը պատրաստվում է շուկա հանել իր մարդանման ռոբոտները
Չինաստանը պատրաստվում է շուկա հանել իր մարդանման ռոբոտները
Չինաստանը մտադիր է դառնալ մարդանման ռոբոտների արտադրության առաջատարը։
ստոկհոլմում,կայացել,մրցանակի,հանձնման,արարողությունը,նոբելյան , Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը
Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը
Կիրակի օրը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի համերգասրահում տեղի է ունեցել ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, գրականության և տնտեսագիտության 2023 թվականի Նոբելյան մրցանակների հանձնման արարողությունը։
արհեստական,բանականությունը,կարողանում,է,գաղտնաբառերը,վերծանել,95%,ճշգրտությամբ՝,հիմնվելով,ստեղնաշարի,ձայնի,վրա , Արհեստական բանականությունը կարողանում է գաղտնաբառերը վերծանել 95% ճշգրտությամբ՝ հիմնվելով ստեղնաշարի ձայնի վրա
Արհեստական բանականությունը կարողանում է գաղտնաբառերը վերծանել 95% ճշգրտությամբ՝ հիմնվելով ստեղնաշարի ձայնի վրա
Բրիտանացի հետազոտողների ջանքերով արհեստական ​​բանականությունը (AI) կարողանում է տարբերել համակարգչի ստեղնաշարի վրա սեղմված ստեղների ձայները:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: