ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանի հարցը երկու դեպքում կարող է փոխադրվել ՄԱԿ-ի ԱԽ. Իրանը դա չի ցանկանում

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է իրանագետ Տիգրան Դավուդյանը

Պարոն Դավուդյան, Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Վիեննայի բանակցությունները չպետք է վերածվեն ժամանակի կամ էներգիայի մսխման։ Հնչում են կարծիքներ, որ, այնուամենայնիվ, կողմերը կարողացել են հանգել փոխզիջումային տարբերակի։ Ի՞նչ կարծիք ունեք Դուք։

Իրանի միջուկային ծրագրի ռազմական օգտագործումը կանխելու համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (Joint Comprehensive Plan of Action- Совместный всеобъемлющий план действий) իրագործման 7-րդ փուլի բանակցությունները վերսկսել են 29 նոյեմբերի 2021 թվականից՝ Վիեննայում։ «Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը» ստորագրվել է 2015 թվականի հունիսի 14-ին՝ Իրանի, ԱՄՆ-ի, Եվրոմիության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Չինաստանի մասնակցությամբ: Դրանով Իրանը սահմանափակեց իր միջուկային ծրագրերի իրագործումը, իսկ ՄԱԿ-ն ու ԱՄՆ-ն հանեցին Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները։ Հետագայում՝ 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն նախագահ Թրամփի գլխավորությամբ այդ ծրագրից իր ստորագրությունը հետ վերցրեց և Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնեց: ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցելու համար նոր պայմաններ առաջարկեց, որի բանակցությունները վերսկսեցին 2020 թվականին, բայց կանգ առան 2021 թվականի հունիսին՝ Իրանում նոր նախագահ ընտրվելու պատճառով։ Նոր նախագահ Ռայիսին ժամանակ խնդրեց և Վիեննայի բանակցությունները վերսկսվեցին նոյեմբերի 29-ին (յոթերորդ փուլ): 2020 և 2021 թվականների բանակցություններին ԱՄՆ-ն Իրանի պահանջով, մասնակցել է որպես հեռակա դիտորդ և ոչ թե բանակցության կողմ։

Արդեն երկու օր է, որ բանակցությունները շարունակվում են փորձագիտական խմբերի մակարդակով, միայն Իրանի և Ռուսաստանի ներկայացուցիչներն են, որ փոխզիջումային տարբերակների մասին լավատեսորեն են արտահայտվում։ Չինաստանը լուռ է, իսկ Եվրոպան և ԱՄՆ-ն Իրանի պահանջները համարում են առավելապաշտական։ Ըստ երևույթին, Իրանի նոր պատվիրակը ևս չի ցանկանում վերադառնալ Ռոհանի-Զարիֆ շրջանի վարած բանակցությունների վեց փուլին և ցանկանում է զրոյական կետից սկսել և երաշխիքներ ստանալ։ Խոսքը ԱՄՆ-ի տարատեսակ պատժամիջոցների մասին է՝ Կոնգրեսի կողմից որոշված կամ նախագահի հրամանագրով։ Կոնգրեսի որոշումների վերանայումը շատ երկար գործընթաց է պահանջում, իսկ նախագահական հրամանագրերը ևս երկարատև երաշխիք չունեն, կգա մի նոր Թրամփ և դարձյալ դրանք կբեկանի։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար տիկին Լիզ Թրասը երեկ «Մեծ Յոթնյակ»-ի նիստի ավարտին հայտարարել է, որ սա Իրանի համար վերջին հնարավորությունն է՝ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի դրույթների վրա հիմնված լուրջ լուծումով բանակցությունների սեղանի շուրջ նստելու։ Իրանը որքանո՞վ է պատրաստ իրեն ընձեռած հնարավորությունից օգտվել։

Իրանը բանակցությունները ձգձգելով և ժամանակ շահելով փորձում է արագ թափ հաղորդել իր ուրանի հարստացման գործընթացին և՝ հարստացված ուրանի պաշարների ավելացման, որպեսզի բանակցություններում ավելի շահեկան դիրք ունենա և հասնի պատժամիջոցների առավելագույն վերացման։ Մյուս կողմից ԱՄՆ դեմոկրատական վարչակարգը խոստանում է որպես փոխզիջումային տարբերակ հանել նախագահ Թրամփի հրամանագրերով հաստատված պատժամիջոցները, ազատել Իրանի սառեցված գումարների միա մասը, բայց անզոր է հանել Կոնգրեսի կողմից վավերացված պատժամիջոցները, քանի որ դա թե ժամանակատար է, և թե դեմոկրատները Կոնգրեսի Սենատում չունեն համապատասխան լծակ՝ բավարար ձայն։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար տիկին Լիզ Թրասը «Մեծ Յոթնյակի» նիստում ասել է. «Սա Իրանի համար վերջին հնարավորությունն է՝ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի (ԱԽ) դրույթների վրա հիմնված լուրջ լուծումով բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար… Մենք Իրանին թույլ չենք տա միջուկային զենք ձեռք բերել։ Կարևոր է, որ նրանք գան բանակցությունների սեղանի շուրջ և լուրջ լինեն բանակցություններում»։

Իրանի հարցը երկու դեպքում կարող է փոխադրվել  ՄԱԿ-ի ԱԽ. «Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի» անդամ երկրների կողմից՝ 65-օրյա ժամկետում, որը հայտնի է որպես «Ձգանի մեխանիզմ» և ԱԷՄԳ-ի կառավարիչների Խորհրդի բացասական եզրակացության հիման վրա։ Իրանը դա չի ցանկանում է, քանզի այնտեղի պատժամիջոցներն ավելի դաժան և միջազգային են լինելու։  Գործողությունների ծրագրի 36-րդ և 37-րդ հոդվածների համաձայն՝ համաձայնագրի կողմերից յուրաքանչյուրը կարող է բողոքել Համատեղ հանձնաժողովին. վերջինս 15 օր ժամանակ ունի՝ հարցը լուծելու համար. Չլուծված հարցերն հղվում են արտգործնախարարներին, որոնք եւս 15 օր ժամանակ ունեն։ Համատեղ հանձնաժողովն այնուհետև ունի ևս 5 օր՝ խնդիրը լուծելու համար: Եթե ​​այս 35-օրյա գործընթացից հետո բողոքատուն դեռ բավարարված չէ, նա կարող է հարցը ներկայացնել ՄԱԿ ԱԽ, որպես համաձայնագրի էական խախտում և ԱԽ-ն պետք է 30 օրվա ընթացքում քվեարկի պատժամիջոցները վերականգնելու որոշման նախագիծը։ ԱԷՄԳ (International Atomic Energy Agency)-ի գործադիր տնօրեն Գրոսին ևս կրկնել է իրենց պահանջը՝ Իրանի ցենտրիֆուգ արտադրող գործարանում տեսախցիկ տեղադրելու համար. Իրանի մերժումը կարող է բացասական հետևանքեր ունենալ։ ԱՄՆ-ն սպառնացել է, որ Վիեննայի բանակցությունների ձախողման դեպքում, նախքան Ամանոր ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների Խորհրդի արտահերթ նիստ կպահանջի։

Իրանի փոխարգործնախարար Բաղերի Քանին ասել է, որ հարցերի վերաբերյալ տարաձայնությունները նվազել են, և կողմերը եզրակացություն են կայացնում այն հարցերի շուրջ, որոնք պետք է լինեն օրակարգային։ Որ հարցերի շուրջ է եղել տըարաձայնությունների նվազումը։ Եվ արդյոք այս ամենը կհանգեցնի պատժամիջոցների վերացման։

Այս հարցին մասամբ արդեն անդրադարձել եմ։ Իրանի փոխարգործնախարար և գլխավոր բանագնաց Բաղերի Քանիի առաջարկած օրակարգը մասամբ առավելապաշտական է և անիրագործելի։ Իրանը պահանջում է պատժամիջոցների ամբողջական բեկանում, որը մերժում է Արևմուտքը։ Այդ պահանջը շեշտել է նաև ԻԻՀ նախագահ պրն Ռայիսին արտասահմանում աշխատող Իրանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նա հայտնել է. «Եթե պատժամիջոցները հանվեն՝ համաձայնություն ձեռք կբերվի»։ Պրն Բաղերին հայտնել է, որ Իրանի պատվիրակությունը հիմնականում Ռուսաստանի և Չինաստանի պատվիրակների հետ համահունչ է աշխատում և բաղձալի համաձայնությունը մոտալուտ է. այլ կարծիքի են փորձագետները: Նրանք կարծում եմ, որ Իրանի նոր բանագնացները իրենց ծայրահեղական մոտեցումների պատճառով ԱՄՆ-ի դեմ մեն-մենակ են մնացել և Եվրոպան, Ռուսաստանն ու Չինաստանը ևս կրավորական դիրք են ընդունել։

Իմ կարծիքով Արևմուտքը մասնակի զիջումների կգնա, բայց դա չի բավարարելու Իրանին և հարցը դեռ տարիներ՝ մինչև ԱՄՆ նախագահական նոր ընտրություններ կձգձգվի։

Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: