Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ իրանական ժամանակակից պոեզիային նվիրված երեկո
Դեկտեմբերի 11-ին Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ իրանական ժամանակակից պոեզիային նվիրված երեկո՝ ՀՀ-ում ԻԻՀ Դեսպանության մշակույթի կենտրոնի և «Գրքամոլ Ակումբ»-ի համատեղ նախաձեռնությամբ։ Հանդիպման ընթացքում մշակույթի կենտրոնի ղեկավար Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային ներկայացրեց պարսից պոեզիայի նորագույն շրջանի սկզբնավորման, պոեզիայի զարգացման փուլերի և տեղի ունեցած փոփոխությունների պատմությունը։ Հանդիպման ընթացքում հատկապես ընդգծվեց նորագույն շրջանի պոեզիայի սահմանման բացատրությունը, երբ բանաստեղծական կայուն կաղապարների, շարադրանքի ու հանգավորման կանոններն իրենց կարևորությունը զիջեցին պոեզիայի արտահայտած մտքի խորությանն ու բովանդակությանը, այլ կերպ ասած՝ նոր պոեզիայի բերած փոփոխությունը հետևյալն էր, որ բովանդակությունը չմթագնվեր և չստորադասվեր ձևի գեղեցկությանը։
Եղան երկուստեք կարծիքների փոխանակումներ, իսկ վերջում ընթերցվեցին իրանցի ժամանակակից պոետների բանաստեղծություններից մի քանիսը։
Նմանատիպ Լուրեր
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։