Ամիր Աբդուլլահյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի նոր ԱԳ նախարարին
Iran Press News գործակալության փոխանցմ,ամբ՝ Ամիր Աբդոլլահյանն ուղերձում, շնորհավորելով Բերբոքին, հույս է հայտնել, որ երկու ժողովուրդների և կառավարությունների հարաբերությունները նոր շրջանում կընդլայնվեն։
Աբդոլլահյանը նշել է, որ Իրանի և Գերմանիայի միջև պատմական հարաբերությունները, որոնք ավելի քան հարյուր հիսուն տարեկան են, հանգեցրել են երկու երկրների միջև խորը կապերի ձևավորմանը, իսկ փոխադարձ շահերը մշտապես նպաստել են փոխգործակցության և փոխըմբռնման ուղով ընթանալուն, չնայած մարտահրավերներին։
Դեկտեմբերի 8-ին Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորները չորեքշաբթի նոր կանցլեր են ընտրել սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցին: