Ընդդիմությունն առաջ է քաշում հակաժողովրդավարական օրակարգ. Էդգար Վարդանյան
«Կան քաղաքական որոշ շրջանակներ, որոնք նախկին համակարգի պահապաններն են, կարկառուն ներկայացուցիչները.. նրանք որևէ պարագայում կոնստրուկտիվ դերակատարում չեն ստանձնելու՝ անկախ նրանից եղան արտահերթ ընտրություններ կամ դեռ 10 արտահերթ ընտրություններ կլինեն, թե ոչ: Իրենք կորցրել են կարևորագույն լծակներ, իշխանություն ու իրենց հիմնական անելիքը այդ ռեսուրսները հնարավորինս վերադարձնելն է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Էդգար Վարդանյանը՝ կարծիք հայտնելով, որ խորհրդարանական ընդդիմությունը առաջ է քաշում հակաժողովրդավարական օրակարգ: Վարդանյանի դիտարկմամբ՝ խնդիրն այն է, որ ըստ ներկայիս խորհրդարանի կազմի, երկրորդ ու երրորդ տեղը զբաղեցրած ուժերը փաստացի բնույթով հակառեժիմային են, որովհետև նրանք չեն ըդնունում այն ժողովրդավարացման գործընթացը, որն այժմ տեղի է ունենում.«Ըստ էության նրանք ռեակցիոն դիրքերից են հանդես գալիս՝ վերադարձ մինչև 2018 թվականի իրադարձությունները: Եվ խնդիրն այն է, որ իշխանության համար մրցակցությունում հիմնական դերակատարները հակաժողովրդավարական հռետորաբանություն են որդեգրում: Այդ շրջանակների անդամներից շատերը վերջին շրջանում ծայրահեղ աջ պոպոլիստական հռետորաբանություն են առաջ քաշում»:
Աղբյուր՝ 1in.am