Իրան. Հարևանների հետ տնտեսական հարաբերությունների ընդլայնումը ռազմավարական նշանակություն ունի
ԻԻՀ կենտրոնական բանկի տնօրեն Ալի Սալեհաբադին հարևան երկրներում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ ասել է. «Հարևանների հետ տնտեսական և առևտրային հարաբերությունների ընդլայնումը կենսական և ռազմավարական նշանակություն ունի»։
Սալեհաբադին հավելել է, որ փոքր արտահանողներին արտարժույթի մատակարարման դյուրացումը համապատասխան գերատեսչությունների համագործակցությամբ և կոնկրետ մեխանիզմների հիման վրա բանկի օրակարգում է:
Կենտրոնական բանկի տնօրենն ասել է.«Ընթացիկ տարում մինչ այս պահը Իրանում տրամադրվել է 36 մլրդ դոլարի արտարժույթ, որը համարժեք է ողջ նախորդ տարվան»։
Անդրադառնալով այս տարի նավթի և կոնդենսանտի արտահանումից արտարժութային եկամուտների ավելացմանը, Սալեհաբադին հույս է հայտնել, որ այդ ընթացքը կշարունակվի և կբարելավվի։