ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Երևանում մեկնարկել է «ՊանԱրմենիան էքսպո-2021» միջազգային եռօրյա ցուցահանդես-ֆորումը

«ՊանԱրմենիան էքսպո-2021» միջազգային եռօրյա ցուցահանդես-ֆորումին մասնակցում է տարբեր ոլորտներ ներկայացնող մոտ 120 կազմակերպություն Հայաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, Իրանից և այլ երկրներից: Մասնակիցներն այցելուներին ծանոթացնում են իրենց ոլորտի նորամուծություններին և առաջարկներին:

Միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 8-ին «Yerevan Expo» ցուցահանդեսային համալիրում:

«Պրոմ էքսպո» ընկերության հիմնադիր տնօրեն Արման Զաքարյանն ասաց՝ արդեն 12-րդ անգամ են իրականացնում նախաձեռնությունը: «2020 թվականի դժվար ժամանակաշրջանից հետո շատ կարևոր է, որ մեր երկրի տնտեսությունը մեջքն ուղղի, ոտքի կանգնի ու քայլի առաջ, քանի որ դրանից է կախված երկրի զարգացումն ու կայունությունը: Հույս ունեմ, որ մեր միջոցառումն իր փոքրիկ լուման կունենա այս առաջխաղացման գործում»,- ասաց նա:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնեց, որ այս տարվա առաջին կիսամյակում ուղղակի ներդրումների ծավալը 23 տոկոսով ավելի շատ է եղել, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածինը: «Այն հավասարվել է 300 մլրդ դրամի: Կարևոր և ոգեշնչող նորություն է, որ մեր վճարային հաշվեկշիռը, այսինքն՝ մեր ընթացիկ հաշիվը կամ առևտրային սալդոն առաջին կիսամյակի համար առաջին անգամ վերջին 17 տարվա ընթացքում ամենաբարձր կետի վրա է: Այն -121, 4 մլն դոլարի է հավասարվել: Նման թիվ 2004 թվականից չենք ունեցել»,- շեշտեց նախարարը:

Նրա խոսքով՝ դա ցույց է տալիս, որ Հայաստանի տնտեսության կառուցվածքը սկսել է փոխվել, արտահանվող ապրանքների քանակը տնտեսության մեջ սկսել է շատանալ:

Քերոբյանը վստահեցրեց, որ կառավարությունն ամեն ինչ անելու է՝ կառուցելու բարձր արտադրողական, արտահանմանը միտված նորարարական տնտեսություն:

«ՊանԱրմենիան էքսպո-2021» ցուցահանդես-ֆորումը, որի նպատակն է բարձրացնել հայրենական արտադրանքի ճանաչման պահանջարկը, մեծացնել արտադրանքի արտահանման ծավալները, խթանել Հայաստանի և արտերկրի միջև համատեղ գործարար և ներդրումային ծրագրերը, ունի բազմաթիվ թեմատիկ բաժիններ: Դրանք են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և սննդարդյունաբերությունը, բեռնափոխադրումները, ծառայությունները, տեքստիլը, կոսմետոլոգիան, ոսկերչությունը, զբոսաշրջությունը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
հհ,ագ,փոխնախարարն,անդրադարձել,աճի,բարձր,տեմպերին,տնտեսական , ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) առցանց 47-րդ հանդիպմանը։
կառավարությունը,հավանություն,տվեց,եատմ-ի,եւ,իրանի,միջեւ,ազատ,առեւտրի,համաձայնագրին , Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Կառավարությունն իր դեկտեմբերի 14-ի նիստում հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրմանը:
թուրքական,լիրան,հասել,պատմական,նվազագույնի,լիրա , Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Երկուշաբթի թուրքական լիրայի նկատմամբ դոլարի փոխարժեքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 29 լիրան՝ 1 դոլարի դիմաց։ Այս մասին են վկայում TradingView տերմինալի առևտրի տվյալները։
հայաստանի-ազգային-ժողով,աժ,մաքսային-հարցերով-համագործակցության-համաձայնագիր,հայաստան,հնդկաստան , ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը:
թուրքմենստանն,ու,թուրքիան,ցանկանում,են,իրանի,տարածքով,գազ,մատակարարել , Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենական պետության բնական ռեսուրսների բազան հնարավորություն է տալիս շահագրգիռ երկրներին և տարածաշրջաններին լիովին ապահովել էներգետիկ ռեսուրսներով։
հայաստան,սատմ,հայաստանի-սննդի-անվտանգության-տեսչական-մարմին,հայաստան-ներմուծել-սննդամթերքներ,վտանգավոր-սննդամթերքի-ներմուծման-արգելքը-հայաստան,բրազիլիա,իրան , ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության տեսչական մարմնի իրականացրած սահմանային վերահսկողության արդյունքում նոյեմբերի 24-28-ը լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել վտանգավոր սննդամթերք:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: