ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Սրբոց Թարգմանչաց տոն

Մեր լեզուն մեր ինքնության հիմնաքարն է, մեր գոյության արմատը։

«Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:

Ամեն ժողովուրդ իր ազգային եկեղեցական տոներն ունի: Հայ ժողովուրդն էլ այլ տոների շարքում ունի իր լեզվի ու մշակույթի տոնը: Ամեն տարի հոկտեմբեր ամսին Հայոց Եկեղեցին տոնում է ԹԱՐԳՄԱՆՉԱՑ տոնը: Հայ ժողովուրդն էլ եզակիներից է, որ այլ տոների շարքում ունի իր լեզվի ու մշակույթի տոնը: Ամեն տարի հոկտեմբեր ամսին Հայոց Եկեղեցին տոնում է ԹԱՐԳՄԱՆՉԱՑ տոնը:
Հայաստան աշխարհի քրիստոնեացումից մինչև 5-րդ դար հայ եկեղեցին տակավին չէր հայացել, որովհետև չուներ սեփական գիր ու գրականություն: Քրիստոնեությունն իբրև պետական կրոն ընդունելուց մոտ մեկ դար էր անցել:

Ահա այս պայմաններում էր, որ  Մեսրոպ Մաշտոց վարդապետը, Սահակ Պարթև կաթողիկոսի օրհնությամբ ձեռնամուխ եղավ հայոց տառերի ստեղծմանը: Երկար փնտրումներից ու այլ ազգերի տառերը հայերեն լեզվի համապատասխանեցնելու անհաջող փորձերից հետո Մաշտոցը տրվեց աղոթքին ու խոկմանը, և Աստված լսեց նրա աղոթքները:

Գրերի գյուտից անմիջապես հետո Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևն ու նրանց աշակերտներն անցան թարգմանական աշխատանքներին, որի նպատակը երկիրը հունական ազդեցությունից ազատելն էր՝ հայոց դպրոցներ հիմնելու, քրիստոնեական կարևոր գրքերը և այլ երկեր հայերեն թարգմանելու, եկեղեցական ծեսերը հայկականացնելու, ինքնուրույն հայալեզու դպրություն սկզբնավորելու միջոցով:

Դարեր շարունակ հայ ազգը, կանգնելով դժվարությունների, պառակտման, պատերազմի ու ոչնչացման եզրին, գտել է փրկության իր ճանապարհը. զենքից բացի` հավատ, միտք ու գրիչ:

Մաշտոց վարդապետը գրի առավ մեր նշագրերը: 1600 տարի է անցել այդ օրվանից, բայց հայ գրերը չեն փոփոխվել ու պահպանել են իրենց նախնական տեսքը, քանի որ հույժ կատարյալ են, Հայոց լեզվով ստեղծած մեր ամեն ինչը:

Այբուբենի 36 տառերը դարձան յուրովի վահան` պահպանելու հայ ազգին օտար հարձակումներից, ձուլման վտանգից: Աշխարհի որ ծայրում էլ որ հայերը եղել են, հաստատել են իրենց մշակույթը և օտարներին հաղորդակից դարձրել աստվածային այդ պարգևների:

Հազար ու մի փոթորիկներ անցան հայ ժողովրդի վրայով, բայց ոչ մի արհավիրք չկարողացավ հայ ժողովրդի հոգուց խլել իր սեփական մայրենի լեզուն և իր արյունով գնված քրիստոնեական հավատքը, որ մեր պապերը կտակեցին մեզ: Նրանք կտակեցին չբաժանվել մեր հայկական ինքնությւոնից, որ ծննդավայրն է հայ լեզվի և հայ մշակույթի:

Այս տոնը խորհրդանշում է հայ գրականության ոսկեդարը՝ հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի թարգմանությունը, թարգմանչական շարժումը և վերջապես մեր վեց մեծագույն թարգմանիչների՝ Մեսրոպ Մաշտոցի , Եղիշեի, Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի, ինչպես նաև Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու կատարած հսկայածավալ գործը և նվիրված է նրանց հիշատակին:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: