ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Վարազդատ Հարոյանն առաջին խաղն անցկացրեց Իսպանիայի առաջնությունում

:Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Վարազդատ Հարոյանը «Կադիս»-ի մեկնարկային կազմում էր

Lragir.am
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը նորամուտը տոնեց իսպանական Լա լիգայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 2021/22 մրցաշրջանի անդրանիկ տուրում «Կադիս»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Լևանտե»-ին: Հյուրերին` «Լևանտե»-ի ֆուտբոլիստներին, հաջողվեց խաղի 39-րդ րոպեին առաջ անցնել հաշվի մեջ: Աչքի ընկավ Մորալեսը: «Կադիս»-ը կարողացավ խուսափել պարտությունից հանդիպման ավելացված ժամանակում: Գոլն իր ակտիվում գրանցեց Էսպինոն:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Վարազդատ Հարոյանը «Կադիս»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 81-րդ րոպեին:
Հաջորդ հանդիպումը «Կադիս»-ը կանցկացնի օգոստոսի 20-ին` մրցելով «Բետիս»-ի հետ:

Վարազդատ Հարոյան

Հիշեցնենք, որ Վարազդատ Հարոյանն այս ամռանը ղազախական «Աստանայից» է տեղափոխվել «Կադիս», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը: Նա Արաս Օզբիլիսից հետո երկրորդ հայ ֆուտբոլիստն է, որը հանդես կգա Իսպանիայի Լա Լիգայում: Իսպանական ակումբում Հարոյանը հանդես կգա 5 համարի մարզաշապիկով:Կարիերայի ընթացքում 28-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2009-2019), Իրանի «Փադիդեհում» (2016-2017), Եկատերինբուրգի «Ուրալում» (2017-2020) ու ռուսական «Տամբովում» (2020):


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ուեֆա,ֆուտզալի,չեմպիոնների,լիգայի,եզրափակիչը՝,երևանում , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
վահան,բիչախչյանը,կարող,է,հեռանալ,«պոգոնից» , Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ֆուտզալ,ուեֆա,ուեֆա-ի-գործադիր-կոմիտե,հայաստանի-ֆուտբոլի-ֆեդերացիա,երևան,ուեֆա-ֆուտզալի-չեմպիոնների-լիգայի-2024-ի-եզրափակիչ , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
հայաստան,հհֆ,հրաձգության-հայաստանի-երիտասարդական-առաջնություն,գյումրու-թիմ,երևանի-հրաձգության-մանկապատանեկան-մարզադպրոցի-թիմ,վանաձորի-թիմ,մեդալակիրներ ,  Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
ֆուտզալի,հայաստանի,հավաքականը,հաղթել,է,վրացիներին․,աա , Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
հրանտ-լեոն,ռանոսը,խաղաժամանակ,է,ստացել,«բորուսիայում» , Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: