ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանը և Հայաստանը նոր ճանապարհային քարտեզ են գծել դարավոր բարեկամական հարաբերությունների համար

Հայաստանի Արտգործ նախարար Արարատ Միրզոյանի հոկտեմբերի 4-ին Թեհրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Իրանը հայտարարել է, որ ԻԻՀ-ը Հայաստանի հետ համագործակցության օրակարգում ներառել է երկու երկրների միջև բռնատար մեքենանների այլընտրանքային երթուղու կառուցումը:

Հայաստանի և Իրանի  սահմանների մոտակայքում Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ուժրերի  համատեղ զորավարժությունների անցկացումը և ավելի վաղ Հայաստանի Սյունիքի մարզում Գորիս Կապան ճանապարահատվածում իրանական բեռնատարների և  իրանցի վարորդների համար ադրբեջանական օկուպանտ ուժերի ու ոստիկանության կողմից առաջացրած խոչընդոտները, դիվանագիտական և քաղաքական լուրջ մտահոգություններ են առաջացրել Իրանի պետական մարմինների, քաղաքական ու ռազմական պաշտոնատարների շրջանակում։

Չպետք է անտեսել այն իրողությունը, որ 2020 թ. արցախյան երկրորդ պատերազմից հետո, Կովկասյան տարաշաշրջանում առաջացած սահմանների փոփոխության ֆոնին և դրանց բխող թուրք-ադրբեջանական <<Զանգեզուրի>> միջանցքի պարդադրվող գործողությունների համատեքստում, Իրանի    պաշտոնատարները Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժությունները դիտում են նախ Իրանի ապա իրենց բարեկամ երկիր Հայաստանի ազգային շահերի դեմ ուղղված սադրիչ քայլեր:

Անդրադառնալով Իրանի դեմ Իսրայելի և թուրք-ադրբեջանական հերթական սադրանքին Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին անուղղակիորեն  ասել է.«Տարածաշրջանում օտարների միջամտությունը վեճի և վնասի պատճառ է դառնում»:

Այս զարգացումների ֆոնին Հայաստանի Արտգործնախարար Արարատ Միրզոյանի հոկտեմբերի 4-ին Թեհրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Իրանը հայտարարել է, որ ԻԻՀ-ը Հայաստանի հետ համագործակցության օրակարգում ներառել է երկու երկրների միջև բռնատար մեքենանների այլընտրանքային երթուղու կառուցումը:

Միևնույն ժամանկ պետք է նշել որ հոկտեմբերի 4-ին Թեհրանում իր Հայաստանցի գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է.«Իրանը բարձրաձայն հայտարարում է, որ որոշ օտարերկրյա միջամտողների թույլ չենք տա պատճառ դառնալ, որպեսզի Իրանի  և իր հարևանների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության նման լավ հարևանի հետ հարաբերությունները վտանգվեն»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը արգելափափակել է երթևեկությունը Հայաստանի Սյունիքի մարզում  Գորիս-Կապան ճանապարահավածը և այդ ճանապարհով բեռներ փոխադրող երկու իրանցի վարորդի է կալանավորել: Անկասկած այդ վարքագիծը չի կարող չանհանգստացնել իրանական հասարակությունը և պետական պաշտոնյաներին։ Ինչպես հայտնի է Իրանի կառավարության քաղաքականությունը միշտ հիմնված է եղել հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացման և բարի դրացիական հարաբերությունների վրա»:

Այս առումով Իրանի մտահոգությունը հասկանալի է, հաշվի առնելով տարածաշրջանի երկրների հետ Իրանի սահմանային կապերը և սերտ հարաբերությունները: Իրանը ցամաքային սահման ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ: Այսինքն՝  աշխարհագրական հարևանությունը պահանջում է, որ Իրանը չափազանց զգայուն լինի իր սահմանների երկայնքով զարգացումների և անվտանգության նկատմամբ: Այդ  պատճառով, յուրաքանչյուր  արկածախնդրություն և   իսլամական ծայրահեղական ահաբեկչական խմբավորումների  ներկայութությունը  տարածաշրջանում և Իսրայելի գործակալների ու ռազմական խորհրդականների ներկայությունը Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներում և հատկապես  Իրանի սահմանների մոտ, կարող է անմիջական ազդեցություն ունենալ Իրանի ազգային անվտանգության վրա: Այս առումով Իրանի բազմիցս հայտարարել է իր  հստակ և ռացիոնալ հայացքներն տարածաշրջանային ճգնաժամերի վերաբերյալ:

Բաքվի կառավարությունը վերջերս դիմեց անբարյացակամ քայլի՝ Գորիս-Կապան երթուղու մի հատվածում տեղադրելով մաքսային  անցակետ և դեպի Հայաստան  մեկնող իրանական բեռնատար ավտոմեքենաներից 130 դոլար մաքսատուրք պահանջեց: Սա խիստ անհանգստացրեց Իրանի իշխանություններին քանի որ Իրանը ավելի քան 30 տարի է իր հյուսիս արևելյան և հյուսիսարևմտյան Ատրպատական նահանգների սահմանները բացել է Ադրբեջանական բեռնատարների ազատ երթևեկության վրա և մինչ այժմ ոչ մի խոչընդոտ չի հարուցել ադրբեջանցի  կամ Թուրքիայի վարորդների համար։ Սա իսկապես լկտիություն է Ադրբեջանի կողմից որ օգտագործելով Հայաստանի թուլոիթյունը, այն էլ մի փոքրիկ ճանապարհաատվածում անառգել վերահսկողություն հաստատելով, փորի Իրանի նման հզոր պետույան տրասպորտային երթուղու համար արգելքներ հարուցել և ապօրինի գանձումներ կատարել իրանցի մեքենավարներից։ Սա իրոք անարգանք է իրանական ազնիվ ժողովրդի ու պատասխանատու իշխանությունների նկատմամբ։

 

Այս կապակցությամն ամենապերճախոս վկայությունն է հոկտեմբերի 4-ին Թեհրանում իր հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարար Ամիրաբդոլահյանի հայտարարությունը, ով ասել է․ «Իրանի և Հայաստանի միջև տարանցիկ ճանապարհի կառուցման և բեռնատարների տեղաշարժը վերականգնելու համար, մենք մշակել ենք նախագծեր, որոնք արագ տեմպով կիրականացվեն»:

Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլահյանը բաց տեքստով և վճռականորեն ընդգծել է.«Հայաստանցի մեր գործընկերոջ հետ Թեհրանում կայացած ամատեղ ասուլիսում մենք բարձրաձայն հայտարարում ենք, որ որոշ օտարերկրյա միջամտողների թույլ չենք տա պատճառ դառնալ, որպեսզի Իրանի  և իր հարևանների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության նման լավ հարևանի հետ հարաբերությունները վտանգվեն»:

Հատկանշական է որ վերջաին զարգացումներից հետո Երկու երկրների պաշտոնյաները լավ փոխըմբռնման են հասել ռազմավարական տարբեր հարցերի շուրջ, և Թեհրանում հայ և իրանցի պաշտոնատարները  նոր ճանապարհային քարտեզ են գծել երկու հարևան և դարավոր բարեկամ երկրների հարաբերությունների համար: Իրանը և Հայաստանը հոկտեմբերի 4-ին  կրկին պայմանավորվել են  ընդլայնել համագործակցությունը տնտեսական, քաղաքական, մշակութային և զբոսաշրջության ոլորտներում և դա կարող է մոտ ապագայուն նաև ընդգրկել անվտանգության և րազմական համագործակցությունների խիստ կարևոր և անհրաժեշտ ոլորտները, որի կարիքը այժմ խիստ զգալի և հրատապ է։

 

Սահակ Շահմութադյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: