ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանը պատճառ չունի՝ հանուն Ռուսաստանի առճակատվել ԱՄՆ-ի կամ նրա ժողովրդավարական դաշնակից երկրների հետ

Yerevanlur-ի զրուցակիցն է քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը։

–Պարոն Մեհրաբյան, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ–ն «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի» մասնակիցներին, ամերիկյան շահերը սպասարկելու «պատվավոր իրավունք» կտա։ Ավելի վաղ այս գագաթաժողովին անդրադարձել էր նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պնդելով, որ միջոցառման նպատակը մարդկանց, երկրներին ժողովրդավարականի և ոչ ժողովրդավարականի բաժանելն է։ Ձեր դիտարկմամբ ինչու՞ է Մոսկվան մտահոգված այս գագաթաժողովի անցկացմամբ։



-Իհարկե այս «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովը» կոչված է կարմիր գիծ քաշել ժողովրդավարությունների ու ավտորիտար, կոռումպացված կլեպտոկրատիաների միջև։ Եվ  իհարկե՝ այդ իմաստով  Ռուսաստանը, կարելի է ասել, այդ ամենի թիրախում է։ Բայց մյուս կողմից էլ կարևորը դա չէ և այնպես չէ, որ ժողովրդավարությունները թիրախավորելու համար են հավաքվում։ Հավաքվում են կոնսոլիդացնելու համար։ Ավտորիտար ռեժիմները գործում են համատեղ իրար շահեր սպասարկելով ու բնականաբար ժողովրդավարություններին էլ այլ բան չի մնում անելու։ Այստեղ իհարկե  Ռուսաստանը ժողովրդավարություն չլինելով ու դրան գումարած լինելով հակաժողովրդավարական երկիր ու  չհրավիրվելով այդ գագաթաժողովին նման վերաբերմունք է դրսևորում։

-Ինչքանո՞վ այդ վերաբերմունքը կառնչվի Հայաստանին՝ այն կոնտեքստում, որ Ռուսաստանը մշտապես  գոհունակությամբ չի ընդունել Հայաստանի արտաքին քաղաքականության բալանսավորման և մանևրելու փորձերը։

-Հայաստանը բազմիցս ասել է, որ առաջնորդվում է  իր սեփական շահերով։ Լինելով ժողովրդավարական երկիր իր նույն ընդհանուր արժեքները միավորող գործընկերների հետ այո՛, իր շահերը հետապնդելու իրավունք ու հնարավորություն ունի։ Եվ դա պետք է անի՝ անկախ նրանից, թե ում դուրը կգա, թե ոչ։

-Իսկ հետևանքներ կունենա՞ Հայաստանի այդ որոշումը։ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցներից կարծես միայն  մենք ենք հրավիրված։

-Հայաստանին հրավիրել են, Հայաստանը մասնակցում է։ Կներեք, իսկ ի՞նչ էին ուզում, որ չմասնակցեի՞նք։ Եվ ի՞նչ կստանայինք դրա դիմաց՝ այն, ինչ հիմա՞ ենք ստանում։ Իսկ մենք ի՞նչ ենք ստանում․․․  մի կողմից սաբոտաժի է ենթարկվում Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափը և այդ  սաբոտաժում Ալիևը խրախուսվում է, նաև սպասարկվում է  Էրդողանի շահերը՝ ժողովրդավարական ու սուվերեն պետությունները ճնշելու իմաստով։ Մենք դրա համար երևի մեր երախտագիտությունը՞ պետք է հայտնիենք իրենց, երևի դա էին ուզում։

-Նախկինում, համենայնդեպս, Հայաստանը խուսափում էր լինել այն տեղերում, որտեղ չկան ռուսական շահեր։ Սա որոշակի քաղաքականության փոփոխություն է։ Եվ հարցն այն կոնտեքստում էր, թե ինչպե՞ս կընկալվի այդ փոփոխությունը։

-Կարելի է նաև այդպես դիտարկել, բայց ի վերջո Հայաստանն իր մասնակցությունն այս կամ այն միջոցառումներին չի առկախում Ռուսաստանի այնտեղ լինելով կամ չլինելով կամ Ռուսաստանի՝ այդ առիթով լավ կամ վատ զգալով։ Հայաստանն առաջնորդվում է իր շահերով։

-Այս մասնակցությունը Հայաստանին ի՞նչ կտա ըստ Ձեզ, հայ-ամերիկյան երկկողմ օրակարգում փոփոխություններ կլինե՞ն։

Հայաստանի համար սա հնարավորություն է   ներդաշնակեցել իր հարաբերությունները Միացյալ Նահանգների  և Միացյալ Նահանգների ժողովրդավարական դաշնակից պետությունների հետ։ Սա մեզ համար ունի առանցքային նշանակություն։ Ավելին՝ եթե Ռուսաստանը առճակատման մեջ է նրանց հետ, Հայաստանը որևէ պատճառ չունի նրանց հետ առճակատվելու՝ մանավանդ Ռուսաստանի խաթր։

Մարիամ Գրիգորյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: