ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Առանց ռուսական կողմի թույլտվության՝ թուրքական հետախուզությունն Արցախում չէր գտնվի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թուրքագետ Հակոբ Չաքրյանը

-Պարոն Չաքրյան, Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունն ակտիվ դեր է խաղացել 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի պատերազմում՝ օգնելով ձևավորել ուժերի հավասարակշռություն և դրանով իսկ Թուրքիայի ազգային շահերն է պաշտպանել։ Թուրքիան ինչո՞ւ է այս մասին արդեն բացահայտ հայտարարում։

-Ժամանակին ռուսական արտաքին հետախուզության անանուն գեներալը հայտարարել էր, որ ռուսական կողմը հայկական զորքերի, հայկական դիրքերի և տեղաշարժերի մասին տվյալները հանձնարարել է թուրքական հետախուզության գլխավոր շտաբին։ Այսինքն՝ եթե ռուսները կարողանում են վերցնել և թուրքական գլխավոր շտաբին հանձնել մեր դիրքերի և տեղաշարժերի մասին տեղեկությունները, ինչու Թուրքիան պիտի չունենա։ Ավելին՝ մտածել, որ ռուսական հետախուզությունը տեղյակ չի եղել թուրքական հետախուզության ներկայությունն այնտեղ, իրատեսական չէ։ Առանց ռուսական հետախուզության իրազեկման՝ թիթեռն անգամ չէր թռչի։

 

-Այսինքն՝ հնարավոր է, որ ռուսական հետախուզության աջակցությա՞մբ է թուրքական հետախուզությունը Արցախում գտնվել։

-Առանց ռուսական կողմի թույլտվության՝ թուրքական հետախուզությունն այնտեղ չէր գտնվի։ Առանց ռուսական կողմի համաձայնության՝ Թուրքիան նախ չէր կարող մասնակցել 44-օրյա պատերազմին, ոչ էլ կարող էր ահաբեկիչ վարձկաններ ներգրավվել այդ պատերազմի մեջ։ Եվ այդ մասին վերջերս Պուտինի գլխավոր խորհրդական Ալեքսանդր Դուգինը թուրքական լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել էր, որ չնայած մի շարք հարցերում առկա տարաձայնություններին, այնուամենայնիվ, Ռուսաստան-Թուրքիա համագործակցությունը չափազանց արդյունավետ է եղել ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ժամանակ։ Եվ նրանք արդյունավետ համագործակցում են զենք-զինամթերքի, Ադրբեջանին անվերապահ աջակցության, ինչպես նաև թուրքական հետախուզությանն է աջակցում։ Եվ այստեղ պետք չէ զարմանալ։

Մի կողմից  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար դիմում ենք Ռուսաստանին, մյուս կողմից ռուս-թուրքական խաղի մասին եք նշում։

Ի՞նչ եք կարծում, դիմողները չգիտե՞ն։ Առհասարակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման կամ հայ-թուրքական հարաբերությունների, այն թվում՝ Ադրբեջանի հետ որևէ բանակցությունների մասին որևէ խոսք չպետք է լինի, քանի դեռ նրանք մեր ռազմագերիներին չեն ազատել։ Հիմա նրանք մեր ռազմագերիներով ահաբեկում են մեզ, կաթավածահար վիճակում պահում։ Իրականում այստեղ խնդիրն Ադրբեջանը չէ, Պուտինն է։ Եթե հիշում եք, երբ Լավրովը մայիսի 9-ին եկավ այստեղ, ապա Բաքու մեկնեց և վերադաձավ Մոսկվա, հենց հաջորդ օրը մայիսի 12-ին Ադրբեջանը ներխուժեց Սյունիք։ Մի կողմից դու գնում դիմում ես Պուտինին, որի գլխավոր խորհրդարականը նման հայտարարություն է անում՝ ռուս-թուրքական համագործակցության  որպես փայլուն օրինակ բերում է 44-օրյա պատերազմը։ Ինչպե՞ս կարելի է այդ երկրի հետ, այն էլ Պուտինի միջնորդությամբ, կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները։ Սա կատրյալ սխալ է։ Մենք այս պատերազմում, բացի մատաղ սերունդ կորցնելուց, կորցրել ենք նաև մեր ինքնիշխանությունն ու անկախությունը, մեր տարածքային ամբողջականությունն էլ խախտվել է։

-Թուրքիայում ներքաղաքական խնդիրները գնալով խորանում են։ Նշվում է, որ Էրդողանը ժամկետից շուտ հրաժարական կտա։ Ի՞նչ եք Դուք կարծում։

-Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ 2023-ի հունիսին են նախատեսված հերթական ընտրությունները, բայց, այո՛, երկրի վիճակը բավականին վատ է, ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը աղետալի։ 50 միլիոն մարդ ասել է, որ ապրում է սովի շեմին, հաց անգամ չեն կարողանում գնել, գործազրկությունն ահռելի քանակի է հասել։ Մոտավորապես 1,4 միլիոնի էլեկտրականությունը անջատել են՝ վարձը վճարել չկարողանալու համար, բայց այս խնդիրներն Էրդողանին առանձնապես չեն հետաքրքրում, ժողովրդին անելանելի վիճակի մեջ է դրել։ Բայց իր ընտրողների միջուկին ինքը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում և խաղում նրանց վրա։

-Իրավիճակը չի հանգեցնի հրաժարականի՞։

-Էրդողանը հրաժարականի չի գնա։ Ելնելով նրա բնավորությունից՝ նա ավելի շուտ արտահերթ ընտրություններ կնշանակի, բայց հրաժարական չի տա։ Հետևաբար եթե տեսավ, որ այլևս անելիք չունի, կնշանակի արտահերթ ընտրություններ։

Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: