ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Շվեյցարական համագործակցության տարածաշրջանային նոր ծրագրում Հայաստանի բյուջեն կրկնապատկվել է

2021 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Ստեֆան Կլոտզլին և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ, միևնույն ժամանակ նաև Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության տարածաշրջանային տնօրենի տեղակալ պարոն Վերներ Թութը լրատվամիջոցներին տեղեկացրել են Հարավային Կովկասի տարածաշրջանում 2022թ.-2025թ. Շվեյցարական համագործակցության նոր ծրագրի մասին։

2021 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Ստեֆան Կլոտզլին և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ, միևնույն ժամանակ նաև Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության տարածաշրջանային տնօրենի տեղակալ պարոն Վերներ Թութը լրատվամիջոցներին տեղեկացրել են Հարավային Կովկասի տարածաշրջանում 2022թ.-2025թ. Շվեյցարական համագործակցության նոր ծրագրի մասին։  Ծրագիրը նկարագրում է այն նպատակները, որոնց Շվեյցարիայի միջազգային համագործակցությունը ձգտում է հասնել Հարավային Կովկասում: Հայաստանում նոր Ծրագրի բյուջեն կկրկնապատկվի և հետագա չորս տարիների ընթացքում կկազմի ավելի քան 20 մլն շվեյցարական ֆրանկ (CHF):

Շվեյցարական համագործակցության 2022-2025 թվականների ծրագիրը Հարավային Կովկասի տարածաշրջանի համար կենտրոնանալու է չորս հիմնական ոլորտների վրա. 1) տարածաշրջանում քաղաքացիական ներգրավվածության և համագործակցության խթանում, 2) ժողովրդավարության և հասարակական ինստիտուտների ամրապնդում, 3) տնտեսական զարգացման բարելավում և արժանապատիվ աշխատատեղերի ստեղծում, և 4) կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության բարձրացում և ռեսուրսների կայուն կառավարում: Հնարավորության դեպքում Հարավային Կովկասի տարածաշրջանում Շվեյցարիայի կողմից ֆինանսավորվող բոլոր ծրագրերում աղքատության կրճատումը կդիտարկվի որպես առանցքային պահանջ: Ծրագրում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում տարածաշրջանային համագործակցությանը։

Շվեյցարիայի աջակցությունը Հայաստանին կշարունակի կենտրոնանալ գյուղական համայնքների տնտեսությունների ամրապնդման վրա՝ գյուղատնտեսական արժեշղթաների դիվերսիֆիկացման, հաշվետվողականության մեխանիզմների հետագա բարելավման, քաղաքականության մեջ քաղաքացիական վերահսկողության և թափանցիկության ապահովման, ինչպես նաև կլիմայի փոփոխությանն ի պատասխան կենսաբազմազանության և բնական հարստության պահպանման միջոցով։ Բացի այս թեմատիկ շեշտադրումներից, Շվեյցարիան հետագայում ևս կշարունակի ֆինանսավորել տեղական ՀԿ-ների փոքր նախաձեռնություններն այնպիսի թեմաներով, ինչպիսիք են լրատվամիջոցները, միգրացիան և շրջակա միջավայրը: Ավելին, Շվեյցարիան կաջակցի տեղական հայկական արվեստին՝ ֆինանսավորելով մշակութային նախագծեր, որպես տարածաշրջանային արվեստի և մշակութային ծրագրի մի մաս:

Այս բոլոր գործողությունները հիմնվելու են Հայաստանում Շվեյցարիայի ավելի քան 30 տարվա գործունեության վրա: «Շվեյցարիան տարածաշրջանում իր երկարամյա ներգրավվածության շնորհիվ ամուր և վստահելի հարաբերություններ է կառուցել Հայաստանի հետ: Տարածաշրջանային համագործակցության նոր ծրագիրն այս ամուր և սերտ հարաբերությունների շարունակականությունն է», — ասել է գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Ստեֆան Կլոեցլին ծրագրի մեկնարկի միջոցառման ժամանակ:

Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության տարածաշրջանային գործակալության տնօրենի տեղակալ պարոն Վերներ Թութը 2021 թվականի դեկտեմբերի 8-ին Երևանի Կոնգրես հյուրանոցում ներկայացրեց Տարածաշրջանային նոր ծրագիրը։ Միջոցառմանը ֆիզիկապես և առցանց ձևաչափով մասնակցում էին էկոնոմիկայի, ֆինանսների, բնապահպանության, աշխատանքի և սոցիալական հարցերի, արդարադատության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների փոխնախարարներն ու բարձրաստիճան պաշտոնյաները: Բացի այդ, միջոցառմանը մասնակցում էին միջազգային դոնոր համայնքի և գործընկեր կազմակերպությունների, քաղաքացիական և ակադեմիական հասարակության ներկայացուցիչները:  


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
հհ,ագ,փոխնախարարն,անդրադարձել,աճի,բարձր,տեմպերին,տնտեսական , ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) առցանց 47-րդ հանդիպմանը։
կառավարությունը,հավանություն,տվեց,եատմ-ի,եւ,իրանի,միջեւ,ազատ,առեւտրի,համաձայնագրին , Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Կառավարությունն իր դեկտեմբերի 14-ի նիստում հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրմանը:
թուրքական,լիրան,հասել,պատմական,նվազագույնի,լիրա , Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Երկուշաբթի թուրքական լիրայի նկատմամբ դոլարի փոխարժեքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 29 լիրան՝ 1 դոլարի դիմաց։ Այս մասին են վկայում TradingView տերմինալի առևտրի տվյալները։
հայաստանի-ազգային-ժողով,աժ,մաքսային-հարցերով-համագործակցության-համաձայնագիր,հայաստան,հնդկաստան , ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը:
թուրքմենստանն,ու,թուրքիան,ցանկանում,են,իրանի,տարածքով,գազ,մատակարարել , Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենական պետության բնական ռեսուրսների բազան հնարավորություն է տալիս շահագրգիռ երկրներին և տարածաշրջաններին լիովին ապահովել էներգետիկ ռեսուրսներով։
հայաստան,սատմ,հայաստանի-սննդի-անվտանգության-տեսչական-մարմին,հայաստան-ներմուծել-սննդամթերքներ,վտանգավոր-սննդամթերքի-ներմուծման-արգելքը-հայաստան,բրազիլիա,իրան , ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության տեսչական մարմնի իրականացրած սահմանային վերահսկողության արդյունքում նոյեմբերի 24-28-ը լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել վտանգավոր սննդամթերք:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: