ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Երկուստեք վախ

Մարդկանց վախը իշխանավորներից (ինչպես երեխան՝ հորից), նույնքան արտառոց է իշխանավորների վախը մարդկանցից (հայրը՝ որդուց), քանզի դրա շարժառիթները չեն համապատասխանում նշված երևույթների կամ գոր-ծոններից և' ոչ մեկին:

Կոլյա Տեր Հովհաննիսյան

Վախի զգացումը, սաղմի բեղմնավորման պահից ընդհուպ մինչև մահ, մարդուց ան-բաժան է: Վախի դրդապատճառները ծանոթ են բոլորիս. նշենք թերևս ամենաէակաև երկու-սը. ա) մարդու կյանքին կամ բարեկեցությանը սպառնող կոնկրետ վտանգի մասնակի կամ հարատև առկայություն. բ) հոգեկան ու գիտակցական խանգարումների հետևանքով՝ երևա-կայական ցնորքներ ու զառանցական մտքեր:

Մարմնի մեջ վախից առաջացած ֆիզիկական հակազդեցություններին ևս ծանոթ ենք սեփական փորձով՝ գունատություն, պուլսի հաճախացում, փշաքաղություն (մազերը բիզ-բիզ կանգնել), ավելի ուժեղ պարագային՝ մարմնի մեջ կուտակված հեղուկների՝ քրտինքի կամ մեզի ձևով անվերահսկելի արտաթորում (տակը թրջել), իսկ ծայրահեղ դեպքում՝ արյան մեջ շաքարի քանակի ավելացում (լեղին ճաքել):

Վախը տևական բնույթ է ստանում, երբ անհատը կատարել է քրեական կամ պատաս-խանատվություն կրող հանցանք՝ մինչև դատավճռի պահը, որից հետո աստիճանաբար թու-լանում է ներքին լարվածությունն ու սպասողական վիճակի տհաճ զգացումը, տեղի տալով այլ ապրումների:

Տևական բնույթ ունի նաև իշխանության հանդեպ ունեցած վախը, որը մեր օրերում համամարդկային ամենաբնորոշ վախերից մեկն է: Ստացվել է այնպես, որ մարդիկ, տանը նստած, վախենում են իշխանավորներից, իշխանավորները, փակ դռների ետև՝մարդկանցից: Թվում է, թե այս իրավիճակը գոյություն է ունեցել ի սկզբանե, մարդ-արարածի ստեղծման օրից ի վեր և զարմանալու ոչինչ չկա: Ինչևէ, յուրաքանչյուր երևույթի նման, այս երկուստեք վախը, ժամանակա-տարածաշրջանային առումուվ, ունի իր տատանումների գրաֆիկան: Օրինակ, ստալինյան բռնապետության տարիներին, դա հասավ իր գագաթնակետին. մար-դիկ վախենում էին ոչ միայն իշխանավորներից, այլև իրարից, նույնիսկ հարազատը՝ հարա-զատից: Ավելի ժողովրդավարական, օրինակ, սկանդինավական երկրներում, դա առկա է իր նվազագույն չափույթով՝ վարորդական խախտումների ու մանր-մունր, ոչ քաղաքական, այլ քաղաքացիական սպեկուլացիայի ու չարաշահումների լույսի տակ:

Սակայն որքան էլ բնական թվա մարդկանց վախը իշխանավորներից (ինչպես երե-խան՝ հորից), նույնքան արտառոց է իշխանավորների վախը մարդկանցից (հայրը՝ որդուց), քանզի դրա շարժառիթները չեն համապատասխանում վերը նշված երևույթների կամ գոր-ծոններից և' ոչ մեկին: Չէ՞ որ մեր օրերի իշխանավորը՝ իշխանավոր է դարձել ոչ թե ժառան-գաբար կամ նշանակման կարգով, այլ ընտրությունների արդյունքում և, առհասարակ, վայելում է ընտրող հսկա զանգվածի սերն ու համակրանքը, միանգամայն զերծ է ամեն տեսակ քրեական կամ քաղաքական պատասխանատվության զգացումից, չի ոտնահարում մարդկանց իրավունքները (ոտնահարի՝ անմիջապես պոչը կկտրեն), չի սահմանափակում խոսքի ազատությունը: Իհարկե, արդարացի է, երբ իշխանավորը վախ է զգում երկրին սպառնացող վտանգներից, բայց՝ ահով լցվե՞լ սեփական ժողովրդի հանդեպ…

Իշխանավորների վախը դրսևորվում է այլ կերպ, արտաքուստ չկան նույնպես վերը նշված ֆիզիկական հակազդումները. դա զգացվում է, երբ հրապարակային ելույթների կամ իշխանավորների հանդիսավոր շքերթի պահին, սև ակնոցներ հագած, վախազդու դեմքով, հաստավիզ թիկնապահները դեռ մի կողմ, ամենուրեք վխտում են ոստիկանության և օպերատիվ հետախուզության պաշտոնյաները: Ասես, դեսանտ են իջեցնում թշնամու հո-ղում... Երբեմն նույնիսկ փողոցները ամբողջովին պարպվում են մարդկանցից ու ինքնա-շարժերից: Եվ, ակամայից, ստացվում է այն տպավորությունը, որ անցնողը ոչ թե երկրի առաջնորդն է, այլ՝ թշնամի զորք…  որ նա ոչ թե՝ ժողովրդի հետ է, այլ ժողովրդից դուրս… որ ոչ թե՝  իշխում է ժողովրդի, այլ ամայի փողոցների ու շենքերի վրա…

Անկեղծ ասած՝ այս և նման հոդվածները գրելիս ու հրատարակելիս, ինքս էլ վախ եմ զգում: Մի ներքին ձայն յուշում է. «Ախր, ի՞նչ գործ ունես, գլխացավանք ես ստեղծում ինքդ քեզ համար, վեր ընկի'ր, նստի'ր տեղդ…»: Բայց մեջս նստած սատանան, այնպես էլ, հանգիստ չի տալիս, ջանս ուտում է. մի կողմից էլ մտածում եմ, որ իշխանավորները, մեծ մասամբ, բարեհոգի ու ներողամիտ մարդիկ են, վազ կանցնեն, հո չեն կարող վախից դրդված ողջ ժողովրդի գլուխն ուտել և իշխել մարդկանցից թափուր երկրում...

 

Ապրիլ 24, 2008


    


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
օտարերկացի,զբոսաշրջիկների,համար,հայաստանում,առաջին,գրավչությունը,հենց,հայ,ժողովրդի,լեգենդար,հյուրասիրությունն,է , Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Այս տարվա 11 ամիսների պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ։
հայաստանի,պատմության,թանգարանում,բացվել,է,«ինքնության,մասունքներ,կորուսյալ,գարդմանից,շիրվանից,և,նախիջևանից»,խորագրով,ցուցադրություն , Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
միեդ,մարդու-իրավունքների-եվրոպական-դատարան,հայ-զինծառայողների-սպանություն,ադրբեջան,էդգար-նարայան,էրիկ-աբովյան,ադրբեջանի-դեմ-միեդ-ի-կայացրած-որոշումը,նարայանը-և-մյուսներն-ընդդեմ-ադրբեջանի-գործով-վճիռ , ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։
հայաստան,18-ամյա-հայ-տղա,գրիգոր-մանուկյան,համաշխարհային-ռեկորդ,ռեկորդ,շարժվող-բեռնատարների-միջև-ձգում-անել,գինեսի-ռեկորդների-գիրք ,  18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա Գրիգոր Մանուկյանը (Հայաստան) գերազանցել է երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա ամենաշատ անընդմեջ ձգում կատարելու համաշխարհային ռեկորդը, ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։
որքանո՞վ,է,իրատեսական,որ,հայաստանի,բնակչությունը,դառնա,5,միլիոն,(հայաստան,2050) , Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Դիտարկենք ՀՀ բնակչության վերաբերյալ վարչապետի կանխատեսումները, մնացյալ «ռազմավարական նպատակադրումներին» կանդրադառնանք առանձին հոդվածներով:
սրբոց,հրեշտակապետաց,եկեղեցի,բերվեց,սուրբ,ներսես,շնորհալի,հայրապետի,մասունքակիր,խաչը , Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր  խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: