ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Աշխատուժի զարգացում՝ 3 ոլորտներում. մեկնարկել է նոր ծրագիր

ԱՄՆ ՄԶԳ-ն պաշտոնապես մեկնարկել է նոր նախագիծ՝ Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագիրը:

ԱՄՆ ՄԶԳ-ն պաշտոնապես մեկնարկել է նոր նախագիծ՝ Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագիրը: Մեկնարկի հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, պաշտոնատար այլ անձինք:

Ծրագիրը կիրականացվի «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և այլ գործընկերների կողմից: Ծրագրի արժողությունը 7.5 միլիոն ԱՄՆ դոլար է, սահմանված ժամկետը՝ 5 տարի: Այն նախատեսում է շուրջ 10.000 երիտասարդի՝ պահանջված մասնագիտությունների գործնական հմտություններով զինում՝ ավելի լավ աշխատանքի հնարավորություններ ձեռք բերելու նպատակով:

«Զարգացման համար առաջնահերթ է մարդկային կապիտալը, և այն Հայաստանի մեծագույն առավելությունն է: Այս ծրագիրը հասցեագրում է աշխատանքային շուկայի անհամապատասխանությունները՝ ներգրավելով երիտասարդներին, կանանց, մասնավոր հատվածը և ուսումնական հաստատությունները: Նպատակն է բարելավել «փափուկ» և տեխնիկական հմտությունները, վերափոխել Հայաստանի աշխատանքային շուկան և գնահատել իրավական-կարգավորիչ փոփոխությունները, որոնք կնպաստեն երիտասարդների և կանանց համար աշխատանքային հնարավորությունների աճին այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են բարձր տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը և հյուրընկալությունը»,- ողջունելով գործընկերներին և ներկաներին՝ ասել է դեսպան Թրեյսին:

Շնորհավորելով գործընկերներին նոր ծրագրի մեկնարկի կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը կարևորել է կրթություն-աշխատաշուկա կապի զարգացումն ու կենսունակությունը, մեկը մյուսի պահանջներին համապատասխանությունը: Փոխնախարարը նշել է, որ չպետք է մեկտեղել բարձրագույն կրթությունը որոշակի ժամկետում ձեռք բերված հմտության հետ: Ըստ նրա՝ հմտություն ձեռք բերելը պետք է լինի բարձրագույն կրթության մաս՝ կրթության որակն ու գործնականությունը ապահովող որոշակի նպատակով:

Կ. Թռչունյանը հաջողություն է մաղթել այն մասնակիցներին, որոնք կներգրավվեն այս ծրագրում. «Հույս ունեմ՝ այս ծրագրին մասնակցող անհատներն իրենց ձեռք բերած փորձառությամբ ապագայում հանդես կգան սեփական նախագծերով նաև այլ ոլորտների և ուղղությունների համար: Գերատեսչության անունից վստահեցնում եմ, որ հնարավորինս կաջակցենք հասարակության կյանքը բարելավող ցանկացած նախագծի»:

Միջոցառման ընթացքում ՁԻՀ-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ներկայացրել է ծրագրի նպատակներն ու խնդիրները, որոնց շրջանակում երիտասարդներին և կանանց հնարավորություն կտրվի բարելավելու իրենց հմտություններն աշխատաշուկայի կարիքներին համապատասխան և աշխատանք գտնելու ՏՀՏ, գյուղատնտեսության, զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտներում:

Առաջիկա 5 տարիների ընթացքում ծրագիրն ուղղված կլինի 15-29 տարեկան երիտասարդներին և նրանց կներգրավի կարողությունների զարգացման տարբեր ծրագրերում աշխատանքի վրա հիմնված ուսուցման միջոցով: Ծրագիրը կաջակցի նաև հաշմանդամություն ունեցող անձանց՝ արձագանքելով նրանց հատուկ կարիքներին, խրախուսելով նրանց ձգտումները և խթանելով մասնագիտական կատարելագործումը, զբաղվածության ոլորտում կարողությունների զարգացումը: Ըստ Ենգիբարյանի՝ նախատեսվում է նաև մասնավոր հատվածի ակտիվ ներգրավում:

 

Աղբյուր՝ lragir.am

 
 
 
 
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
հհ,ագ,փոխնախարարն,անդրադարձել,աճի,բարձր,տեմպերին,տնտեսական , ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) առցանց 47-րդ հանդիպմանը։
կառավարությունը,հավանություն,տվեց,եատմ-ի,եւ,իրանի,միջեւ,ազատ,առեւտրի,համաձայնագրին , Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Կառավարությունն իր դեկտեմբերի 14-ի նիստում հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրմանը:
թուրքական,լիրան,հասել,պատմական,նվազագույնի,լիրա , Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Երկուշաբթի թուրքական լիրայի նկատմամբ դոլարի փոխարժեքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 29 լիրան՝ 1 դոլարի դիմաց։ Այս մասին են վկայում TradingView տերմինալի առևտրի տվյալները։
հայաստանի-ազգային-ժողով,աժ,մաքսային-հարցերով-համագործակցության-համաձայնագիր,հայաստան,հնդկաստան , ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը:
թուրքմենստանն,ու,թուրքիան,ցանկանում,են,իրանի,տարածքով,գազ,մատակարարել , Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենական պետության բնական ռեսուրսների բազան հնարավորություն է տալիս շահագրգիռ երկրներին և տարածաշրջաններին լիովին ապահովել էներգետիկ ռեսուրսներով։
հայաստան,սատմ,հայաստանի-սննդի-անվտանգության-տեսչական-մարմին,հայաստան-ներմուծել-սննդամթերքներ,վտանգավոր-սննդամթերքի-ներմուծման-արգելքը-հայաստան,բրազիլիա,իրան , ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության տեսչական մարմնի իրականացրած սահմանային վերահսկողության արդյունքում նոյեմբերի 24-28-ը լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել վտանգավոր սննդամթերք:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: