Ռուսաստանը հայտարարել է, որ Մոսկվան վճռական է ՀԳՀԾ-ի վերակենդանացման հարցում
Դեկտեմբերի 8-ին Իրանի ԱԳՆ քաղաքական հարցերով տեղակալ և Վիեննայի բանակցությունների իրանական պատվիրակության ղեկավար Ալի Բաղերի Քանին, ՌԴ ԱԳՆ-ում հանդիպել է այդ երկրի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ։
Հանդիպմանը ՌԴ փոխարտգործնախարարն ընդգծել է իր երկրի հանձնառությունը՝ ՀԳՀԾ-ի պահպանման ու վերականգնման պատրաստակամությունը և Վիեննայում անհրաժեշտ ջանքերը շարունակելու հարցում:
Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերիի և ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարի տեղակալ, Համատեղ հանձնաժողովի համակարգող Էնրիկե Մորայի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Վիեննայի բանակցությունները կվերսկսվեն դեկտեմբերի 9-ին:
Բաղերի Քանին ասել է, որ Իրանը պատրաստել է երրորդ փաստաթուղթը՝ «Որոշում» վերնագրով, որը վերաբերում է պատժամիջոցների վերացմանը և որը պետք է ներկայացվի եվրոպական բանակցող կողմերին: