ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ադրբեջանն ուզում է չեզոքացնել Մինսկի խումբը ու հարցը տեղափոխել եռակողմ ձևաչափ՝ բացառելով Արցախի կարգավիճակի քննարկումը․ Արմեն Վարդանյան

Yerevanlur-ի զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Վարդանյանը։

-Պարոն Վարդանյան, Հայաստանն ու Ադրբեջանը չէին բացառել Ստոկհոլմում երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը, սակայն դա տեղի չունեցավ։ Հայկական կողմը նշում է, մինչդեռ, որ մենք մշտապես պատրաստ ենք եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող հանդիպումներին։ Ինչու՞ Ձեր կարծիքով՝ Բաքուն տապալեց այդ հանդիպումը։

-Ակնհայտ է, որ Ադրբեջանն ուզում էր այդ հանդիպումը ձախողել ու հասավ իր նպատակին։ Ադրբեջանական կողմի  մեկնաբանությունն էլ պարզապես զավեշտալի էր։ Ըստ իրենց՝ պատճառն այն է, որ հանդիպման նախօրեին Հայաստանից պատգամավորներ են այցելել Արցախ։ Ու քանի որ իրենք Արցախն իրենցն են համարում, մտածում են, որ առանց իրենց  թույլտվության նման բան չպետք է լիներ ու դրա համար էլ հանդիպումից հրաժարվել են։ Բայց բոլորս գիտենք, որ սա առաջին դեպքը չէ, հազարավոր նմանատիպ դեպքեր են եղել, երբ Հայաստանից պատգամավորներ են գնացել Արցախ ու դա պատճառ չի եղել, որ ադրբեջանական կողմը բանակցություններից ու հանդիպումներից հրաժարվի։ Ակնհայտ է, որ սա պարզապես պատճառ էր, որպեսզի այդ  հանդիպումն ու բանակցությունները ձախողվեն։ Ամենայն հավանականությամբ՝ Ադրբեջանն այսուհետ ամեն կերպ խուսափելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո անցկացվող հանդիպումներից։ Իրենք համարում են, որ հարցը լուծել են, կարգավիճակի հարց գոյություն ունի ու չեն ուզում այդ հարցը առհասարակ քննարկել։

-Այսինքն՝ նպատակ է դրված չեզոքացնել Մինսկի խմբի գործունեությունը։

-Այո՛։ Եվ ընդհանրապես հասնել նրան, որ կարգավիճակի հարցը ընդհանրապես դուրս գա շրջանառությունից։ Քանի որ Մինսկի խումբը նաև կարգավիճակի հարցն  է դրել՝ ի թիվս այլ հարցերի, այժմ իրենք ուզում են այդ հարցն ընդհանրապես հանել շրջանառությունից, որ կարգավիճակի հարց նույնիսկ չքննարկվի։ Դրա համար նպատակ է դրված լուծարել Մինսկի խումբը կամ այնպես լինի, որ հարցը հասնի նրան, որ այն միայն ֆորմալ բնույթ կրի։ Դրա համար էլ փորձում են վարկաբեկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների  աշխատանքը, չներկայանալ նրանց հովանու ներքո անցկացվող հանդիպումներին։ Մի խոսքով՝  անում են ամեն ինչ, որ այդ հարցը շրջանառությունից դուրս գա։

-Բայց ակնհայտ է, որ նման հեռանկարը հայկական կողմերի շահերից չի բխում․․

-Միանշանակ ձեռնտու չէ։

-Իսկ ի՞նչ կարող ենք անել։

-Ցավոք ոչինչ չենք կարող անել, սակայն պետք է աշխատենք ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահների հետ, որովհետև այդ երկու երկրները բազմիցս նշել են, որ կարգավիճակի հարցը չի հանվել օրակարգից ու արցախյան հակամարտությունը դեռևս լուծված չէ։ Բացի այդ՝ հիշյալ երկրները նույնպես չեն ուզում դուրս մնալ այս հակամարտությունից։ Այս հարցով իհարկե աշխատելու տեղ ունենք, կան ընդհանուր շահեր, մենք ևս ցանկանում ենք, որ այս հարցը դուրս չգա շրջանառությունից։ Ուստի ակտիվ աշխատանք պետք է տանենք, որ հարցը մոռացության չմատնվի։ Բայց իհարկե ավելի շատ բան չենք կարող Ադրբեջանին պարտադրել, որովհետև այդպիսի ուժ հիմա չունենք։

-Մեծ հաշվով, բացի կարգավիճակի հարցից, կան քննարկման այլ հարցեր ևս։ Եթե ոչ Մինսկի խմբի շրջանակներում, ապա ի՞նչ ֆորմատ է ուզում տեղափոխել դրանք Ադրբեջանը։ 3+3՞։

-3+3 ֆորմատն, ըստ իս, ավելի շատ այլ նպատակներ ունի։ Ավելի շատ երկկողմ կամ եռակողմ ձևաչափ՝ Ռուսաստանի միջնորդություն և ոչ մի դեպքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափ։

Մարիամ Գրիգորյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: