ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մի քարի պատմութիւն

Քրիստափոր խաչքարը

Քրիստափոր կամ ինչպէս խաչքարի արձանագրութիւնում է նշւած՝ Քրիստափորո խաչքարը գտնւել է Գեղարքունիքի Նորադուզ գիւղի գերեզմանոցում, որը տեղափոխւել է Երեւանի Պատմութեան թանգարան: Իսկ աւելի ուշ, պատահաբար նոյն վայրում գտնւել է խաչքարի վերեւի մի կտորը:

Սոյն խաչքարը պատկանում է 10-րդ դարւան, որը իր ժամանակակից խաչքարերի ոճը պահպանել է, բայց եզակի է, իր մակերեսի գեղեցին զարդաքանդակների պատճառով:

Խաչքարը կերտւել է Գագիկ Ա. Շահնշահ Բագրատունի (989-1020 թթ.) թագաւորի ժամանակ, 996 (ՆԽԵ) թւականին, որը պատրաստւել է Խարիբ անունով մէկի պատւերով:

Այն կետւած է բազալտ քարի վրայ, որի ներքեւի մասը բնորոշ լինելով ժամանակակից խաչքարերի ոճին, աւելի նեղ է: Խաչքարի չափսերն են, բարձրութիւնը 160 սմ., լայնքը վերեւում 97 սմ. իսկ ներքեւում 78 սմ. եւ հաստութիւնը 25 սմ.:

Խաչքարի վրայի խաչի պատկերի իւրաքանչիւր թեւի վերջաւորութիւնում կան երկու բլթակներ, որոնք զարդարւած են ութ թեւանոց վարդեակներով: Խաչի վերեւի թեւի իւրաքանչիւր կողմից հինգ եւ ցածի թեւից տասը դուրս եկած արմաւենու տերեւների վերջաւորութիւնում կան ութ թեւանոց բլթակներ, որոնք նման են խաչի թեւերի բլթակներին:

Խաչի պատկերի կենտրոնում եւ նրա չորս թեւերի վերջաւորութիւնների վրայ եւս կան դեկորատիւ ութ թեւանոց վարդեակներ, բացառութեամբ ցածի թեւը, որտեղ կան երկուսը: Սոյն վարդեակները դեկորատիւ գծերով միացած են կենտրոնական վարդեակին այնպէս, որ խաչի պատկերի վրայ կազմում են նորեն մի այլ խաչի պատկեր:

Խաչը մի ձողով կանգնած է 16 թեւանի վարդեակի վրայ, որի երկու կողմերում կան արձանագրութիւն, որը ընթերցւել է Ս.Գ.Բարխուդարեանի միջոցով, ըստ հետեւեալի «Ի Թ[ՈՒ]ԱԿԱՆՈ|ՒԹԵԱՆՍ ՀԱՅՈ|Ց ՆԽԵ Ի ԹԱԳ|ԱՒՈՐՈՒԹԵԱ|Ն ԳԱԳԿԱ ԵՍ Խ|ԱՐԻԲ ԿԱՆԳՆ|ԵՑԻ ՍՈՒՐԲ ՔՐԻՍՏԱՓՈՐՈ|Ո[ՐՔ ԿԱՐԴԱՑՔ] | ԶԻՍ ՅԻՇԵՑԵՔ»:

Շահեն Յովսէփեան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: