ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանահայ ճանաչված ռեժիսոր, խմբագիր, գրող, կինոկոմպոզիտոր և պրոդյուսեր Սամվել Խաչիկյան(2)

Սամվել Խաչիկյանին անվանում էին «Իրանյան Հիչքոք

Խաչիկյանն իր գործունեության ընթացքում նկարել է բազմաթիվ ֆիլմեր հետևյալ տարիներին՝ Վերադարձ 1332թ., «Շիրազցի աղջիկը» 1333թ., Իրադարձությունների խաչմերուկում 1333թ., «Արյուն և արժանապատվություն» 1334թ., «Դրախտի սուրհանդակ» 1337թ., «Փոթորիկ մեր քաղաքում» 1337թ., «Սիրո բլուրը» 1338թ., «Կեսգիշերային աղաղակ» 1340թ., «Մի քայլ մինչև մահ» 1340թ., «Տագնապ» 1341թ., «Հարված» 1343թ., «Գլխապտույտ» Սարսամ 1344թ., «Ապստամբություն» 1345թ., «Առանց սիրո երբեք» 1345թ., «Ցտեսություն Թեհրան» 1345թ., «Ես էլ արտասվել եմ» 1347թ., «Մազանդարանի վագրը» 1347թ., «Հենգամե» 1347թ., «Սպիտակ դրախտ», 1347թ., «Փոթորկի մռնչյուն» 1348թ., «Յալդայի գիշերվա հեքիաթը» 1349թ., «Ապակյա պատ» 1350թ., «Պագ արյունոտ շուրթերին» 1352թ., «Մահ անձրևում» 1353թ., «Անհանգստություն» 1355թ., «Հարավի շնաձուկը» 1357թ., «Արծիվներ» 1358թ., «Հովազ» 1365թ., «Չավոշ» 1369թ., «Մարդը հայելու մեջ» 1371թ., «Բլեֆ» 1375թ.:

Կինոաշխարհ կայքում Ռուզան Բագրատունյանը Խաչիկյանի մասին այսպես է գրել.«Սամվել Խաչիկյանին անվանում էին «Իրանյան Հիչքոք»։ Սամվել Խաչիկյանի անունը մոտ քառասուն տարի ասոցացվում էր հոլիվուդյան ոճով ոգեշնչված հայտնի ժանրային ֆիլմերի հետ, որոնք հանդիսատեսի մեծ բանակ ունեին: Նրա նորարարությունները և ժանրային մշակումները ընդլայնեցին իրանական կինոյի հնարավորությունները, նա իր կինոարվեստով ցույց տվեց երկրում տիրող սոցիալական և քաղաքական լարվածությունը, որ տանում էր դեպի Իրանի մեծ հեղափոխությունը»:

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո կինոյի ոլորտում իր աշխատանքն սկսեց Ֆաջր միջազգային կինոփառատոնը, որ շարունակվում է մինչ այսօր: Սամվել Խաչիկյանը Ֆաջր միջազգային 14-րդ կինոփառատոնի փակման արարողության ընթացքում այսպես է արտահայտվել.«Բարև Ձեզ սիրելի հրավիրյալներ և արվեստագետներ՝ Արարչի սիրով տոգորված էակներ Ֆաջրի միջազգային կինոփառատոնը խոսում է ժամանակակից աշխարհում արվեստի ակտիվ դերակատարության մասին: Այն աշխարհում, որտեղ ճշմարտությունը արգելված պտուղ է և մարդկայնությունը մոռացված բառ: Փառատոնը արվեստի սիրահարների ներկայության մի նմուշ է, ազնիվ ու արվեստագետ մարդկանց, որ իրենց մաքուր և աստվածային էությունը ծառայեցնում են, որպեսզի մարդկայնության մաքուր ու ջինջ բույրը նվիրեն բոլոր արվեստասերներին և այս ճանապարհին ինչ տանջանքեր ու դժվարություններ ասես, որ չեն կրում: Եվ այս տանջանքների գինը կյանքով են վճարում, քանի որ ֆիլմը ֆիլմարտադրողի ստեղծագործությունը և նրա ներաշխարհի դրսևորումն է: Արվեստագետը եթե կարողանա մերձենալ Աստծուն, Նրա փառքով  կլուսավորվի և արժանավորություն ու զորություն կգտնի: Արվեստագետն այլ մարդկանց մեջ նմանում է թռչունների մեջ երգող սոխակին և գուցե էլ արտույտին: Արվեստագետը երկնայիններից ստանում ու ստացածը բաշխում է երկրայիններին հետևաբար նա պետք է ունենա հրեշտակներին ընդունելու կարողությունը, այն հրեշտակների, որ ներշնչանքի միջնորդն են: Նախ երկիր ենք եկել երկնքից, վերջում էլ երկրից պիտի մեկնենք երկինք, սա այն բանաստեղծություններից է, որ ես շատ եմ սիրում: Եթե թույլ տաք հիմա խոսքս ուզում եմ ուղղել արվեստագետներին: Ես շատ ավելի փոքր եմ, որ կամենամ խրատել ձեզ՝ մեծերիդ, բայց եկեք երդվենք, որ խավարի, ստի ու զրպարտության հովտում մեր արվեստը զարդարենք մաքրությամբ, ճշմարտախոսությամբ ու մարդկայնությամբ: Եվ ահա իմ վերջին խոսքը: Սրտումս ինչ-որ բան կա, որ նման է լույսի եղեգնուտի, լուսաբացի քնի և այնքան անհամբեր եմ, որ ուզում եմ վազել մինչև դաշտի վերջը և բարձրանամ լեռան կատարը...

Խաչիկյանի նկարած ֆիլմերը մելոդրամաներ են, պատերազմի և հանցագործությունների թեմաներով ֆիլմեր, երաժշտական, կատակերգական և սարսափ ժանրի գործեր: Խաչիկյանը իրանական ազգային կինոյին ձև և ոճ հաղորդեց: Սուղ ֆինանսական միջոցներ ունեցող ռեժիսորին ոմանք հայտարարում էին իրանական կինոյի փրկիչ, ոմանք էլ նրա գործերը համարում էին ընդօրինակումներ: Այսպես թե այնպես՝ նրան անկասկած ընդօրինակում էին ավելի ցածրակարգ ռեժիսորները և ոչ ոք չէր կարող հերքել այն փաստը, որ Խաչիկյանը իրանական կինոյի առաջատարներից էր:

Սամվել Խաչիկյանը իր կյանքի ու գործունեության ընթացքում արժանացել է բազում կինոմրցանակների և գնահատագրերի:

Նա կյանքին հրաժեշտ տվեց 2001թ. հոկտեմբերի 22-ին:

 

Պատրաստեց՝ Նորիկ Ղարաբեգյանը

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: