ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Զանգեզուրի միջանցքի մասին Ալիեւի և Էրդողանի պնդումները, փորձում են Իրանին մեկուսացնել կովկասյան տարածաշրջանում

Մեր զրուցակիցն է իրանահայ վերլուծաբան Սահակ Շահմուրադյանը

Պարոն Շահմուրադյան, Ալիեւի հանդիպմանը Իրանի նախագահ Ռայիսին ընդգծել է, որ Թեհրանը երբեք թույլ չի տա ուրիշներին միջամտել տարածաշրջանի գործերին. «Մենք պետք է ինքներս լուծենք մեր հարցերը, խթանենք հարաբերությունները, պետք է միասին աշխատենք փոխշահավետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։ Փորձը ցույց է տալիս, որ երբ մենք ինքներս ենք քննարկել մեր խնդիրները, կարողացել ենք լուծել դրանց մեծ մասը և հաղթահարել խոչընդոտները»։ Երկու երկրների ներկայիս հարաբերություններն ինչպե՞ս կմեկնաբանեք:

 
 
 

Աշխաբադում տեղի ունեցած Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ տասը երկրների և մերձկասպյան ափամերձ հինգ երկրների գագաթնաժողովի ընթացքում Իրանի նախագահ Ռայիսին հանդիպել է Ալիևի հետ։ Կողմերն արծարծվել են երկու երկրների միջև վերջերս լարված հարաբերությունները վերականգնելու, Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական և առևտրային համագործակցության այլ հարցեր։ Իրանի նախագահը մտահոգություն է հայտնել նաև Իսրայելի և ոչ տարածաշրջանային երկրների հետ Ադրբեջանի քաղաքական ու ռազմական համագործակցության և Իրանի դեմ Ադրբեջանի նախագահի բացասական դիրքորոշումների վերաբերյալ, որի հետևանքով Թեհրանի և Բաքվի հարաբերությունները վերջին ամիսներին սրվելու միտում են արձանագրել։

 
 
 

Ալիևը ECO-ի 15-րդ գագաթնաժողովում հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցք»-ը, որը կապում է Ադրբեջանի Հանրապետությունը Նախիջևանի հետ, վերջապես իրականություն է դարձել։ Նա պնդեց, որ նոր տրանսպորտային ենթակառուցվածքը կլինի Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների կարևոր մասը:

Եվ հիմա, երբ Իրանի նախագահը հայտարարում է, որ Իրանը թույլ չի տա, որ հնարավորություն ստեղծվի տարածաշրջանի երկրների ներքին գործերին արտաքին ուժերի միջամտության համար, անկասկած, այդ ակնարկը վերաբերում է նաև Զանգեզուրի միջանցքի մասին Ալիեւի և Էրդողանի պնդումներին, որով փորձում են Իրանին մեկուսացնել կովկասյան տարածաշրջանում կոմունիկացիաների և տրանսպորտային նախագծերին մասնակցելու հնարավորությունից և Իրանի սահմանային ու հաղորդակցության կապը խզել Հայաստանի հետ։

Իրանի տարածքին զուգահեռ Հայաստանի Սյունիքի մարզում և Մեղրիի շրջանում ճանապարհի կառուցումը և նրա անվտանգությունը ռուսական ռազմական ուժերին վստահելը փաստորեն խզում է Իրանի կապը Հայաստանի հետ, փոխում է տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը և գործնականում կտրում  է հյուսիս-հարավ ճանապարհով Իրանի կապը Եվրոպայի հետ։ Իրանցի փորձագետները կարծում են, որ ոչ հեռու ապագայում Զանգեզուրի միջանցքի կառուցումը քաղաքական, տնտեսական, անվտանգության և ռազմական տեսանկյուններից լուրջ հետևանքներ կունենա տարածաշրջանի մի շարք երկրների, մասնավորապես Իրանի համար։

Աշխաբադում հայտարարվել է նաև Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի էներգետիկ միջանցքի ստեղծման մտադրության մասին: Ի՞նչ է նշանակում:

Տնտեսական ու տարածաշրջանային այս կարևոր կազմակերպության առաջնահերթությունն է առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի և տարանցման, ներդրումների և բանկային համագործակցության ոլորտներում անդամների համագործակցությունը: ECO-ի կարևոր նպատակներից են՝ ներտարածաշրջանային և արտատարածաշրջանային առևտրի ընդլայնումը, ինչպես նաև տարածաշրջանի և համաշխարհային առևտրի միջև առևտրի ինտեգրմանն ուղղված ջանքերը: Միևնույն ժամանակ, տնտեսական համագործակցության կազմակերպության ստեղծման նպատակներից են անդամ երկրների համար կայուն տնտեսական զարգացման պայմանների ապահովումը և առևտրային խոչընդոտների վերացումը, որպեսզի անդամ երկրների միջև կոնվերգենցիա ստեղծվի՝ ներտարածաշրջանային առևտուրը ընդլայնելու նպատակով:

Աշխաբադի գագաթնաժողովի ընթացքում ստորագրված կարևորագույն պայմանագրերից մեկն Իրանի տարածքով թուրքմենական գազի Ադրբեջան փոխադրելու եռակողմ համաձայնագրի ստորագրումն էր: Սա այն դեպքում, երբ Իրանը հայտարարել է, որ պատժամիջոցների պայմաններում պատրաստ է իր համագործակցությունն ընդլայնել հարևան բոլոր երկրների հետ, իսկ գազի և նավթի սվոփ աշխատաձևը արդեն երկար տարիներ է՝ իրականացվում է  մի կողմից Իրանի և Թուրքմենստանի, իսկ մյուս կողմից՝ Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև։

Այս եռակողմ համաձայնագիրը Բաքվի իշխանություններին ևս մեկ հնարավորություն է տալիս վերականգնելու Իրանի նկատմամբ գործադրած նախկին սխալները: Սա ակնհայտ տուրք է Թեհրանի Ադրբեջանի կողմից, որը տրվում է իր սխալ քայլերը սրբագրելու համար։

 

Իրան-Հայաստան հարաբերությունների ներկա փուլն ինչպե՞ս եք գնահատում:

Կարծում եմ՝ անցյալի և ներկայի վիճակում որոշակի փոփոխություն ու տեղաշարժ չի նկատվում, Իրան-Հայաստան քաղաքական հարաբերություններն անհամաչափ են տնտեսական համագործակցության հետ, որի ծավալները շատ դանդաղ են աճում։ Սա լուրջ հարց է, որի մասին պետք է մտածել, ուսումնասիրություն կատարել և անցնել լուրջ ու հետևողական աշխատանքի։ Մի կողմից Իրանը պատժամիջոցների պատճառով տնտեսական և առևտրային խիստ ծանր պայմաններում է հայտնվել ու կարիք ունի հարևան երկրների հետ առևտրափոխանակման ու տնտեսական լայն համագործակցության։ Մյուս կողմից Հայաստանը հետպատերազմյան ծանր պայմանների ու Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքական ու Ադրբեջանի հետ Ռուսաստանի կողմից պարտադրվող սահմանազատման ու սահմանագծման փականքների մեջ հայտնվելով, անորոշ քաղաքականություն է վարում Իրանի հետ իր հարաբերություններում, ինչը իրանական կողմին ստիպում է ավելի շատ մերվել ռուս-թուրքական լուծումների ու համագործակցությունների զարգացմանը։ Սա լուրջ խնդիր է Հայաստանը նաև չունի այն արդյունաբերական մեծ պոտենցյալը, որը կարողանա բավարարել իրանական աճող պահանջարկը։

Հայաստանի տնտեսության 80 տոկոսը կախված է Ռուսաստանից և սա, իհարկե, սպառողական շուկայի ոլորտում է, ոչ թե արդյունաբերական։ Իրանը ներկայիս պայմաններում որոշակի կարիքներ ունի բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերական, մեքենաների, IT, համակարգիչների, ծանր արդյունաբերության, նավթի ու գազի տեխնոլոգիաների զարգացման, գյուղատնտեսության, արևային էներգիայի, սննդամթերքի արտադրության և այլ նման ոլորտներում, իսկ այդ ոլորտներում Հայաստանը չեմ կարծում հենվելով Ռուսաստանի տնտեսության կամ  ներմուծված հետամնաց տեխնոլոգիաների վրա՝ կարողանա իր արտադրությունները զարգացնել Իրանի հետ։ Հատկանշական է, որ Իրան-Հայաստան 30-ամյա բարեկամական ու տնտեսա-քաղաքական հարաբերությունների ֆոնին մինչ այժմ գոնե մի օրինակ հայկական արտադրությամբ ապրանք չենք կարող գտնել Իրանի քաղաքների շուկաներում, սա լուրջ մտածելու տեղիք է տալիս, որի մասին պետք է խորհեն ու աշխատեն Հայաստանի համապատասխան ոլորտի գործարարներն ու իշխանությունները։ Այլապես Իրանի մեծ շուկայում այդ բացը լրացնում են հաճախ մեզ ու նույնիսկ իրանցիներին ոչ այնքան հաճելի մրցակից երկրները։

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

lragir.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: