ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Ս. Մարիամ Աստվածածին» Բարեգործական Կենտրոնի հիմնադրման երկրորդ տարեդարձ

«Ս. Մարիամ Աստվածածին» Բարեգործական Կենտրոնի հիմնադրման երկրորդ տարեդարձի առիթով մեր զրուցակիցն է Տկն. Ադրինե Տեր Ղուկասյանը.

«Ս. Մարիամ Աստվածածին» Բարեգործական Կենտրոնի հիմնադրման երկրորդ տարեդարձի առիթով մեր զրուցակիցն է Տկն. Ադրինե Տեր Ղուկասյանը.

- Որպես սկիզբ՝ խնդրում եմ նախ ներկայանալ:

- Ադրինե Տեր Ղուկասյանն եմ։ Ծնվել եմ Թեհրանում։ Բարձրագույն կրթությունս ստացել եմ Թեհրանի Իսլ.Ազատ համալսարանում, ֆրանսերեն լեզվի թարգմանության բաժնում։

 

- Ինչպե՞ս հիմնադրվեց «Ս. Մարիամ Աստվածածին» բարեգործական կենտրոնը

- «Ս. Մարիամ Աստվածածին» բարեգործական կենտրոնը իր գործունեությունն սկսել է 2020 թ.-ից։ Սկզբում կենտրոնը շատ քիչ աշխատակազմով (2-3 հոգով) է սկսել իր աշխատանքը: Հետզհետե աշխատանքը ընդլայնվելով՝ գործող անձանց թիվը ավելացել է և ներկայում շուրջ 23  հոգի աշխատում են այս Կենտրոնում և ՀՄՀ Ֆորումում։

Այս նյութի վերաբերյալ իմ հետևյալ թարգմանությունը ներկայացնում եմ ձեզ.

 «Փորձեք լինել այնքան մեծահոգի, որ ներեք մարդկանց սխալներն ու մոռանաք նրանց արած վատությունները։ Նայեք մարդկանց այն դիտանկյունով, որ միայն նրանց ամենալավ բնավորության գծերը տեսնեք։ Երբեք մի մտածեք պարտության մասին, այլ այն փափագների ու հաղթանակների իրականացմանը, որ եթե ռիսկի չդիմեիք չէիք կարող նրանց հասնել»։

 ՄԱԲ Կենտրոնի արտոնագրերի գործը կատարել է պրն. Արբի Թեյմուրյանը՝ ստանալով «Էմամ Խոմեյնիի» անվան օժանդակող կոմիտեից մի շարք լիցենզիաներ (مجوز)։ Իսկ, ինչ վերաբերում է նյութական ծախսերին, ֆինանսավորումը կատարում են պրն. Հենրիկ Տեր Ղուկասյանը, մեր մի քանի հովանավորողներ և ուրիշ բարերարներ։

ՄԱԲ Կենտրոնը սոցիալական աջակցություն է ցուցաբերում կարիքավոր ընտանիքներին, պաշտպանում է անօթևան անհատներին, ինչպես նաև նրանց ապահովում աշխատանքով, ստեղծում է նոր աշխատատեղեր, օգնում է հայ կարիքավոր ընտանիքներին բուժման և այլ կենցաղային ծախսերի մեջ։

 

- Ինչպե՞ս ստեղծվեց այս կենտրոնը հիմնելու գաղափարը:

- Սույն կենտրոնի հիմնումը ամուսնուս գաղափարն էր։ Նա տարիներ շարունակ մտածում էր այս ուղղությամբ։ Նա երբեք չի դադարել մարդկանց օգնել և իր հնարավորությունների սահմաններում, ամենայն առատաձեռնությամբ նյութական աջակցություն է ցուցաբերել բազմաթիվ մարդկանց և ազգային կառույցներին։

Երկրի տնտեսական պայմանների պատճառով համայնքում դիմումների թիվը տեսակ-տեսակ օգնությունների համար օրեցօր բարձրանում էր։ Եվ հենց դա էլ պատճառ եղավ, որ հանգենք այն արդյունքի, որ այս բաժնում կարիք է զգացվում ուժեղ և կազմակերպված աշխատանքի։ Ուրեմն, հիմնելով «Ս. Մարիամ Աստվածածին» Բարեգործական Կենտրոնը, աշխատեցինք ծրագրել և ստեղծել մի կառույց, որը կարողանա կազմակերպված վերահասություն տալ բոլոր դիմումներին, պատասխանատու լինելով նաև երկրի օրինական մարմիններին։

 

-Ինչպե՞ս եք տեսնում Կենտրոնի ապագա աշխատանքները:

- Ընդհանրապես միշտ լավատես եմ ապագայի նկատմամբ։ Կենտրոնը ակտիվորեն շարունակում է իր աշխատանքները։

Շնորհակալություն եմ հայտնում մեր աշխատակազմին, որ եռանդուն քայլերով հետապնդում են իրենց հանձնարարված աշխատանքները։ Հավատացած եմ, որ միասնական ուժերով հաղթահարելու ենք բոլոր խոչընդոտները՝ հասնելու մեր նպատակներին։

Խորին շնորհակալությունս ձեզ՝ ինձ տրված այս զրույցի առիթի և բացառիկ հարցազրույցի համար։

- Մենք ևս շնորհակալ ենք, որ ձեր ժամանակը տրամադրեցիք մեզ: Մեկ անգամ ևս շնորհավորում ենք «Ս. Մարիամ Աստվածածին» բարեգործական կենտրոնի հիմնադրման 2-րդ տարեդարձը և նորանոր հաջողություններ ենք մաղթում Ձեզ և այդ Կենտրոնին:  

Հայազդ Կայքի թղթակից՝ Շաղիկ Թորոսյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: