ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մի քարի պատմութիւն

Հասան Վախթանգեանի խաչքարը

Արցախի Հաթերք շրջանի տիրակալ` Հասան Վախթանգեան Մեծ իշխանը (1142-1182 թթ) ծաւալուն շինարարութիւն է կատարել Դադիվանքում, որի ընթացքին կառուցել է վանքի գմբեթաւոր փոքր եկեղեցին, որը իր աւարտին է հասել 1182 թւականին եւ նրա հարաւ արեւմտեան անկիւնում կանգնեցրել է արձանագիր, համարեայ պարզ մի խաչքար:

Խաչքարի վերեւի մասում, զարդաքանդակ շրջանակի մէջ խաչի պատկերն է, որի մէջտեղի մասը փոս փորելու պատճառով ոչնչացւել է: Իսկ նրա ցածի մասը կլոր զարդաքանդակ է, որպէս խաչի պատւանդան:

Խաչքարը աւելի ուշ, անյայտ պատճառով երկու մասի է բաժանւել, ապա նրա վերեւի մասը օգտագործւել է որպէս վանքի Կաթողիկէ եկեղեցու սուրբ սեղան, որի պատճառով էլ նրա մէջ փոս են փորել, ամրացնելու նպատակով վեմ քարի վրայ:

Խաչքարը ըստ արձանագրութեան պատրաստւել է 1182 (ՈԼԱ) թ., Հասան իշխանի հրամանով, որի հարաւային կողքի նեղ մասում կայ նրա ընդարձակ արձանագրութիւնը բաղկացած 32 տողերից, որտեղ նա ներկայացնում է իրեն եւ իր ընտանիքը, իր տիրապետութեան տակ գտնւող ամրոցները ու երկար տարիներ իր պայքարը Սելջուկ թուրքերի դէմ:

 

            Արձանագրութիւնը ընթերցւել եւ վերլուծւել է Ս.Գ.Բարխուրդարեանի եւ Սամւէլ Կարապետեանի միջոցով, ըստ հետեւեալի «Թ[ՎԻՆ Ո]ԼԱ | ԵՍ ՀԱՍԱՆ ՈՐԴԻ ՎԱ|ԽՏԱՆԳԱ Տ[Է]Ր ՀԱԹԵՐՈ | ԵՒ ՀԱՆԴԱԲԵՐԴՈ ԽԱՉ|ԻՆԱԲԵՐԴՈ ԵՒ ՀԱՒԱԽ | ԱՂԱՅԻՆ ԿԱՑԻ ՑԱՒ|ԱԳՈՒԹԵԱՆ ԱՄՍ | :Խ: ՇԱՏ ՊԱՏԵՐԱ|ԶՄԱՒ ԵՒ ՅԱՂԹԵՑԻ ԹՇՆԱՄԵԱՑ ԻՄՈՅ ԱՒ|ԳՆՈՒԹԵԱՄԲՆ ԱՅ ԵՒ ԵՂԵՆ ԻՆՁ :Զ: ՈՐԴԻ Զ|ԲԵՐԴԵՐՍ ԵՒ ԶԳԱՒԱՌ|Ս ԵՏՈՒ ՆՈՑԱ ԵՒ ԵԿ|Ի Ի ՎԱՆՔՍ ՄԱՒՏ Յ|ԻՄ ԵՂԲԱՅՐՍ Ի Տ[Է]Ր | ԳՐԻԳՈՐԷՍ ԵՒ ԵՂԷ | ԿՐԱՒՆԱՒՈՐ ԵՒ Բ|ԵՐԻ ԶԽԱՉՔԱՐ|Ս ՅԱԶՈՒԱՇԱՏ | ԱՇԽԱՏՈՒԹԵ|ԱՄԲ [ԵՒ Բ]ԱԶՈՒՄ | [ՀՆԱՐԻ]ՒՔ ԵՒ ԿԱՆ|[ԳՆ]ԵՑԻ Ս[ՈՒՐ]Բ ՆՇԱՆ | ՀՈԳՈ ԻՄՈ ՅԻ|ՇԱՏԱԿ ԱՐԴ | ՎԱՍՆ ՁԵՐ ՀՈ|ԳՈՅԴ ՈՐՔ ԸՆԹԵ|ՌՆՈՅՔ ԶԻՍ ՅԱՂ|ԱՒԹՍ ՅԻՇԵՑԷՔ»:

Հասան իշխանը արձանագրութեան մէջ յիշատակել է Զ (6) որդի, որոնք են եղել, Վախթանգ, Գրիգոր, Գրիգորիս, Խոյդանա, Վասակ եւ Սմբատը: Արձանագրութեան մէջ նաեւ յիշատակել է իր վանահայր եղբորը, Գրիգորիսին:

Հասան Վախթանգեանը 1182 թւականին իշխանութիւնը յանձնելով աւագ որդուն՝ Վախթանգին իր կնոջ Մամաքանի հետ, որը Կիւրիկէ թագաւորի դուստրն էր հաստատւում է Դադիվանքում, որտեղ մնում է մինչեւ իր կեանքի վերջը: Հասանի եւ Մամաքանի վանք հաստատւելու մասին Դադիվանքում կայ եւս արձանագրութիւն:

Ըստ երեւոյթի, նա վանքում ականատես է եղել որոշ հոգեւորականների ագահութեան, որից վրդոված իր ձեռով ութը տողերից բաղկացած արձանագրութիւն է թողել իր խաչքարի հիւսիսային նեղ կողմը, որտեղ ասում է «ձեռնայգիր է իմ հասա|նայ եղբայրք զգա|ստ կացայք ես յա|շխարհայս չետ|արա ոչինչ հ|աւատաց|այք դոք այլ չտ|անիք»

Հասան Վախթանգեանի ձեռագիրը խաչքարի վրայ

            Հարկ է նշել, որ սոյն արձանագրութիւնը ձեռացագիր լինելու պատճառով եզակի է հայերէն վիմագիր արձանագրութիւնների մէջ, որը երկար տարիներ հնարաւոր չի եղել ընթերցել եւ ենթադրութիւն կար, թէ այն ծածկագիր ինչ որ նշաններ են մինչեւ, որ ընթերցւեց Համլետ Պետրոսեանը միջոցով:

Յուշարձանագէտ՝ Շահեն Յովսեփեան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: