ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Նրա ձայնը արձագանքում է մեր բարձրաբերձ լեռների պատերից

Չարենցը չէր սխալվում, քանզի գիտեր իր մեծությունը եւ մահն էր դաժան գուշակում, եւ պատրաստ էր դրան այն ոգով, որով մտածում ու ստեղծագործում էր` պատրաստ զոհաբերման, հանուն հայրենիքի ու հանուն գաղափարի…

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:

«Իմ մահվան օրը կիջնի լռություն,

 
 

Ծանր կնստի քաղաքի վրա,

Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,

Կամ լուր աղետի՝ թերթերում գրած».

Եղիշե Չարենց

Չարենցը չէր սխալվում, քանզի գիտեր իր մեծությունը եւ մահն էր դաժան գուշակում, եւ պատրաստ էր դրան այն ոգով, որով մտածում ու ստեղծագործում էր` պատրաստ զոհաբերման, հանուն հայրենիքի ու հանուն գաղափարի… Մահվան տեսիլը հետամուտ էր ամենուր ու ամեն ժամանակ` բաժին հասած կյանքի դժնի օրերին. անսպասելի ու զարմանալի չէր, քանզի ապրում էր ապրեցնելո՛ւ համար, իսկ ապրեցնողների դեմ հալածանքը նորություն չէ ոչ մի ժամանակներում… Որքան էլ Չարենց անվանումը մեկնաբանվում է «չար» արմատով, ու բանաստեղծն էլ փորձում է յուրովի բացատրել այն, թե «աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել», չարությունն այդպես էլ չդարձավ նրա համար բարու հոմանիշ ու չստացվեց հոգու բարությունը թաքցնել «չար» արմատի տակ, եւ երբեք էլ Չարենց անվանումը չասոցացվեց չարի հետ, ընդհակառակը` այն դարձավ սիրո՛ հոմանիշ. այդ անունը լեզվի վրա անմիջապես քաղցրանում ու հալվում է մեղրի հանգույն` թողնելով ետհամային հաճելի զգացողություն…

Սիրով աշխարհին նայող ու սիրո համար ծնված պատանի բանաստեղծին վիճակված էր անցնել մարդկային աներեւակայելի դժոխքով ու դեռեւս 19 տարեկան արարել «Դանթեական առասպել» գլուխգործոցը` մարտահրավեր նետելով միջնադարի իտալացի բանաստեղծ Դանթեին` նրա «Աստվածային կատակերգությանը»։ Դանթեն իր հերոսներին ընտրում է մեղսավորներից, որոնց հանդերձյալ կյանքում տանում է դժոխք. որքան էլ իրական են նրա հերոսները, դժոխքում հայտնվելու նրանց փաստը, սակայն կարելի է գնահատել որպես բանաստեղծի ռոմանտիկ երազանք ու ցանկություն: Բանական մարդու համար դժոխքը իրականում հենց այդպես էլ պիտի լինի` այն սահմռկեցուցիչ պատկերներով, որ ներկայացնում է Դանթեն, սակայն այնտեղ հայտնվածներն ու տառապողները ընդամենը հատուցումն են ստանում իրենց երկրային կյանքում գործած ստոր արարքների ու ոճիրների դիմաց. հենց սրանով է դանեթական իրողությունը ներկայանում ռոմանտիկ, քանզի իրական կյանքում դժոխքը հենց երկրի՛ վրա է, ուր մեղսավորների պատճառով տառապում ու տանջանքի են ենթարկվում անմեղները: Ահա այս դժոխքով է անցնում Չարենցը եղեռնի արնահեղեղ ճանապարհը, այս իրական դժոխքին է ականատես լինում հուզառատ պատանին, անմարսելի պատկերներ ու տեսարաններ, որ դժվար է նկարագրել ու հաղորդել գրչով այն մանրամասներով, որ անտանելի են մարդկային աչքի ու սրտի համար, որ ցնցում են միտքը, կաթվածահար անում մարմինը, սակայն Չարենցը, ի պատիվ իրեն, ընտրելով միջնադարյան բանաստեղծի պոեմի տաղաչափական բարդ կառուցվածքն ու մարտահրավեր նետելով նրա դժոխքին` հիանալի հաղթահարում է իր առջեւ դրված խնդիրը, ու եթե ընթերցողը հանգիստ, անգամ ներքին բավականությամբ է վերաբերվում Դանթեի «Կատակերգությանն» ու նրա` դժոխքում հայտնված մեղսավոր հոգիների դաժան նկարագրությանը, Չարենցի «Դանթեականը» անհնար է ընթերցել նույն հանգստությամբ, քանզի ընթերցողն իրեն ուզած-չուզած պատկերացնում է չարենցյան դժոխքում` իր ազգակից անմեղ հոգիների տանջալի, ողբերգական, անասելի մահը վերապրելով…

Իսկ այստեղ ահա-մի ոսկրացած ձեռք։

Մարմինը չկա։ Ընկած է անձայն։

Քիչ հեռուն գտանք սրունքները մերկ,

Իսկ քիչ է՛լ այն կողմ-ատամներ ցիրցան։

Իսկ այնտեղ, ժայռի կատարին այն լերկ,

Մոռացել էին մի հին հրացան։

Այն, ինչ մեր նոր սերնդի համար պետք է լիներ ընդամենը գրական, ընթերցողական վերապրումի նյութ, ցավոք, մեր օրերում դարձավ մի նոր դաժան դժոխք, որի միջով անցան մեր պատանիները, մեր ժողովուրդը, դժոխք, որ դեռ շարունակվում է եւ գրեթե կարիք չի զգում նոր դանթեականների հղացման, քանզի 1915-1916 թթ. չարենցյան հղացումը ճիշտ նկարագրությունն է այս օրերի, պատճենահանումը 1915 թվականի թուրքական եղեռնագործության, որ չի փոխում ձեռագիրը, քանզի չունի գիր ու կրթություն եւ արյունոտ աչքերով է նայում սեփական աստծուն, թեեւ օրվա մեջ մի քանի անգամ ծնկաչոք է աղոթում նրա առջեւ։

Եղեռնի սարսափները ապրած բանաստեղծը հավատաց 1917 թ. հեղափոխության մոգական ազդեցությանը հայրենիքի փրկության գործին եւ զինվորագրվեց նրան, դարձավ կոմունիստական կուսակցության անդամ` չափածո տողեր ձոնելով հեղափոխությանն ու նրա առաջնորդին, բայց ինչպես սովորաբար լինում է հեղափոխությունների արդյունքում, այնուհետեւ նրան տեր են կանգնում ճարպիկներն ու բախտախնդիրները, ինչպես որ եղավ ստալինյան ղեկավարության դժնի շրջանում, երբ դեռ իրական ֆաշիզմի դեմ պայքարը չսկսած` ֆաշիզմ իրականացրին սեփական ժողովրդի հանդեպ` հասարակության միջից զտելով առողջ տարրերին ու պատժելով նրանց առանց դատ ու դատաստանի, կամայականորեն, առանց փաստերի… Սրանց ոխերիմ թշնամին հատկապես մտավորականությունն էր, մտածող, կարծիք ունեցող մարդը, իսկ Չարենցը նրանցից մեկն էր, ով սովոր չէր ճկվելու, հնազանդվելու տգիտությանն ու անարդարությանը, բիրտ վերաբերմունքին… Ամենահեշտը մտածող, անպաշտպան մարդուն, բանաստեղծին թիրախավորելն է, երբ հիմարության առջեւ ի զորու չես այնպիսի հիմարություն դնել, որ հիմարին անգամ հավաստի թվա հիմարությունդ եւ, թիմակից համարելով, հանգիստ թողնի քեզ։ Չէ, Չարենցը չգտավ ո՛չ խոսքեր հիմարության, ո՛չ էլ խոնարհում  չարի առաջ. նրա հանդեպ հետապնդումներն ավելի ու ավելի դաժան, անարդար ու անհիմն էին դառնում, եւ նա 1936 թվականի բանտային ծանր օրերին «ի խորոց սրտի» դիմում է աստծուն, քանզի այլ ոքի դիմելու ճար չուներ.

Ես անսացի միայն-իմ հանճարի ձայնին:-

Ճանաչեցի լոկ նյութն ինքնարարիչ,-

Եվ` հանճարիս ուժով` ենթարկեցի այն ինձ:-

Եվ-թունավոր ինքյան, որպես կարիճ`

Ահա կանգնած եմ-զուրկ անգամ դժնի հացից,-

Եվ կախված է գլխիս-մի արեգնյալ կացին:-

Միայն հանճարի ձայնին ապավինած բանաստեղծը որքա՜ն սպառնալիք պիտի լիներ արյունարբու իշխանության համար, որ այլ հնար չլիներ նրա դեմ պայքարելու, քան գաղտնորեն նրան տանջանքների ու մահվան դատապարտելը, երբ բանաստեղծն ինքը հանուն իր ժողովրդի լուսավոր կյանքի պատրաստ էր միակ զոհը լինել եւ աներեր գնալ կառափնարան.

Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,

Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.

Եվ թող տեսնեն իմ աչքերի մեջ կախվածի,

Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան։

1937 թվականի նոյեմբերի 27-ի առավոտյան, ժամը 7։00-ին կենտրոնական բանտի հիվանդանոցում «հավերժորեն» լռում է Չարենցի կենդանի ձայնը, սակայն այդ ձայնը լռեցնողները չհասկացան, որ այն վերակենդանանալու հատկություն ունի եւ մինչեւ օրս բախվում է մեր բարձրաբերձ լեռների պատերին ու արձագանքում աշխարհով մեկ…

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: