ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Կարծում եք նոյեմբերի 16-ի հարձակումը կարո՞ղ էր տեղի ունենալ, եթե Ռուսաստանը համաձայն չլիներ

Մեր զրուցակիցն է Շվեյցարիա–Հայաստան խորհրդարանական խմբի ընդհանուր քարտուղար Սարգիս Շահինյանը (Շվեյցարիա)

Պարոն Շահինյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ստեղծված իրավիճակը, ինչո՞վ են պայմանավորված Հայաստանի դիվանագիտական ճակատում ձախողումները և որոնք պետք է լինեն մեր անելիքներն այս պայմաններում:

 
 
 

Այստեղ առնվազն երկու մակարդակներ կան. առաջին հերթին հայկական կառավարության մեջ տեղի ունեցող ընթացքը, երկրորդն այն է, որ թե ինչպես են մեր դիրքը տեսնում արտասահմանում: Հայաստանի կառավարության մեջ զգացվում է, որ տարբեր ալիքներ կան և, դժբախտաբար, սա լավ տպավորություն չի թողնում: Սա առողջ վիճակ չէ. մի կողմից  մենք կարող ենք աշխատել միջազգային իրավունքի գետնի վրա համաշխարհային դատարանի և ՄԻԵԴ-ի ուղղությամբ, մյուս կողմից շեշտվում է ոչ հստակությունը, ինչը վերաբերում է սահմանների խնդրին:

 
 
 

Այդ խզումը, ըստ իս, առաջին հերթին առաջին դեմքից է գալիս, նկատի առնելով այն ամենը, ինչը հնչում էր խորհրդարանում, մանավանդ ինչ վերաբերում է սահմանագծմանն ու սահմանազատմանը: Ես զգում եմ, որ հստակություն չկա և սա տանում է անվստահության, էլ չեմ խոսում ընդհանրապես Սյունիքի բնակիչների մասին: 2020-ի նոյեմբերի 9-ից հետո նոյեմբերի 16-ին տեղի ունեցած դիմադրությունը ցույց տվեց, որ մեր բանակը թե մարտունակ է, թե ի վիճակի է պատասխան տալու, և հակառակորդին ծանր կորուստներ պատճառելու: Այստեղ սակայն ինձ մոտ ուրիշ հարց է ծագում. եթե սա է իրականությունը, ուրեմն ինչու նույնը չկարողացանք անել Շուշիի, Հադրութի պաշտպանության դեպքում:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես են արտասահմանում տեսնում մեր դիրքը, և նրան, թե ինչ են անում մյուս երկրները, դա որոշ առումով պայմանավորված է նրանով, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում Հայաստանին: Օրինակ, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ շատ հստակ նշված էր, որ կողմերը պետք է կանգնեն այնտեղ, որտեղ կանգնած են, և այն, ինչ տեղի է ունենում  մայիսի 12-ից սկսած, փաստում է, որ այդ կետը խախտված է: Ամենավատն այն է, որ սա չի վերաբերում միայն Արցախին, այլև Հայաստանի տարածքին՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակման ու տարածներ վերցնելու պատճառով: Մենք մամուլից իմանում ենք այդ մասին Սոթքի հատվածի, Իշխանասարի և Շուռնուխի, Գորիս-Կապան ճանապարհի ուղղությունների վերաբերյալ: Բայց թե իրականությունն ինչ է, ոչ մեկը մեզ չի ասում: Այս պայմաններում Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի միջև սիմետրիկ դիրք է գրավում, և սա այն դեպքում, երբ Ռուսաստանը Հայաստանի հետ կապված է ռազմավարական համաձայնագրով, իսկ Ադրբեջանի հետ նման համաձայնագիր չունի: Ռուսաստանը պարտավորված է թույլ չտալ Հայաստանի դեմ այդպիսի հարձակում: Երբ այս ամենը տեսնում են Շվեյցարիայից, Իտալիայից, ԱՄՆ-ից, իրենք իրենց հարց են տալիս՝ իսկ ինչպե՞ս մենք պետք է վարվեն այս դեպքում: Նրանք ասում են՝ ասենք, մենք հայտարարեցինք, որ Ադրբեջանը մեղավոր է այս հարցում, բայց ի՞նչ ազդակներ են գալիս Հայաստանից, որ մեր դիվանագիտական մոտեցումը պաշտպանեն: Մենք ի՞նչ կարող ենք անել, ուղղակի ասել, որ Ադրբեջանը մեղավոր է: Մանավանդ որ Ադրբեջանը այդ երկրներում ունի այն տեսակ մի կառույց, որը կոչվում է Socar, որն ունի մեծ ակտիվներ և դրամ է շահում: Այս պայմաններում ո՞նց եք պատկերացնում, որ մարդիկ նստեն ու պարզապես ձեզ սատարեն: Սա տրամաբանությունից դուրս է:

Մենք տեսնում ենք միջազգային կառույցներն ու խոշոր երկրները հավասարության նշան են դնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև:

Հենց դա եմ ասում, որ ո՞նց պետք է իրենց պահեն միջազգային երկրներն ու նրանց դիվանագիտությունը: Դուք չեք տեսնո՞ւմ, որ նվազագույն և ամենապարզ հարաբերությունները Հայաստանին պաշտպանող պետության և Հայաստանի միջև չեն աշխատում: Ո՞ւմ պետք է դուք պաշտպանեք, չպաշտպանվողի՞ն: Դրա համար կարևոր է, որ մենք հզորացնենք մեր անվտանգության գործոնները՝ բանակը, հետախուզական ծառայությունները և մեր արտաքին քաղաքականությունը: Սա կարող ենք անել մի քանի ձևով. Առաջին հերթին պետք է փնտրել այլ ընկեր-պետություններ, ինչը չի արվել տասնամյակներ շարունակ: Իհարկե, որոշ բաներ արվում են, օրինակ Հնդկաստանի հետ երկխոսություն է ընթանում և գուցե անգամ ռազմական ոլորտում աջակցության մասին են քննարկումներ լինում: Նույնը պետք է արվի Իրանի հետ և այլն: Միաժամանակ կարևոր բաներ են տեղի ունենում ԱՄՆ-ում, մասնավորապես, քննարկվում է Ադրբեջանին ռազմական օգնություն չտրամադրելու հարցը, բայց մենք դրանով ի՞նչ ենք շահում, կարողանո՞ւմ ենք մեր հողը պաշտպանել:

Մյուս կողմից, այստեղ նուրբ խնդիրներ կան, կարծում եք նոյեմբերի 16-ի հարձակումը կարո՞ղ էր տեղի ունենալ, եթե Ռուսաստանը համաձայն չլիներ: Իհարկե, Ռուսաստանը համաձայն է եղել այդ հարձակմանը և դրա համար էլ արձագանքը Մոսկվայի կողմից այսպիսին էր: Ես չեմ կարծում, որ սա նշան էր Հայաստանին, դա նշան էր ուրիշ երկրներին, առաջին հերթին Իրանին: Առաջին հեռախոսային կապը, որ ունեցավ Ռուսաստանի ղեկավարը՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներից հետո, Իրանի նախագահն էր՝ հաշվի առնելով, թե Իրանն իրեն ինչպես էր դրսևորել նախկին ամիսներին: Խոսքը Իրան-Ադրբեջան լարվածության և Ադրբեջանի սահմանի մոտ զորքեր կուտակելու մասին է: Հիմա, արտասահմանից եկող դիրքորոշումները, որ հավասարության նշան են դնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև, օրինաչափ է, այլ կերպ չեր կարող լինել, որովհետև մենք ատամ չենք ցույց տվել, ընդհակառակը, անընդհատ հետ ենք գնում: Այս պայմաններում մեծ հարց է առաջանում, որ սահմանազատման գործընթացը, որը երկարատև պրոցես է, ի՞նչ քարտեզների հիման վրա պետք է տեղի ունենա, և արդյոք քարտեզների իրողությունը որևէ նշանակություն ունի մեր հակառակորդի համար: Կարծում եք՝ քարտեզներից բխող իրավունքի հիման վրա՞ է շարժվում Ադրբեջանը: Արդբեջանը կտոր-կտոր վերցնում է հողերը և դա այն հատվածում, որտեղ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հեռավորությունը ամենակարճն է՝ մոտ 30 կմ: Մի կողմից մեր բանակը մարտունակ է, մյուս կողմից տեսնում ենք, որ այդ հարձակումից մի օր առաջ մեր պաշտպանության նախարարը փոխվում է, միակ մարդը, որը դուխ ունեցավ ՀԱՊԿ-ի ներկայացուցչին ասելու, որ մենք ձեզ ավելի շուտ էինք սպասում և դրանով դժվար կացության մեջ դրեց ՀԱՊԿ-ին: Հիմա այս պահին նման մարդուն՝ Արշակ Կարապետյանին հանելն ի՞նչ է նշանակում:

Կարծում եք՝ դա նույնպես Մոսկվայի հրահանգո՞վ է արվել:

Ես իրավունք չունեմ որևէ հստակ բան հայտարարելու, ես միայն մեկնաբանում եմ իրավիճակը: Ես հարց եմ հնչեցնում՝ ի՞նչ է տեղի ունեցել, որ նախարարին հանում են ու դրանից 1-2 օր հետո տեղի է ունենում Ադրբեջանի գրոհը:

Հայաստանում տեղի ունեցողը մտահոգիչ է, քանի որ մենք չգիտենք, թե վաղը ինչ է մեզ սպասում, կարող է առավոտյան արթնանաք ու տեսնենք, որ մեր գլխի վերևում ադրբեջանական կամ թուրքական դրոշ է պարզվել: Ինձ համար դժվար է ասել, որ սա ճիշտ ձևն է: Բայց ես կարող եմ ասել, որ խորհրդարանի կողմից շատ հստակ մտադրություն կա բարեկամ երկրների հետ շատ ավելի սերտ հարաբերություններ ունենալ բարեկամական խմբերի միջոցով: Հայաստանի և Շվեյցարիայի միջև նոր բարեկամական խումբը բովանդակության տեսակետից մի քանի անգամ ավելի հզոր խումբ է, քան նախորդը: Շվեյցարիայի խորհրդարանի 5 հանձնաժողովների ղեկավարներն են ընդգրկված այդ խմբում, սա խաղալիք չէ: Պարզապես այս հարցում մի քիչ ուշացել ենք: Հիմա սա անելը, երբ արդեն ջրի հատակին ենք, ո՞նց անդրադառնան մարդիկ դրան, երբ արդեն հակառակորդի ճնշման տակ ենք թե դիվանագիտական, թե քարոզչական առումներով: Մենք մի անգամ կարողացանք կանխել Ադրբեջանի նման քայլերը մեր բարեկամական խմբի մասնակցությամբ, բայց փամփուշտերն անվերջ չեն: Մենք պետք է հզորանանք այդ տեսակետից:

 

Մենք պետք է մի մարմնի նման շարժվենք, բայց այդպես չենք շարժվում: Որովհետև եթե մարդու իրավունքների պաշտպանը և երկրի նախագահը մեծ աշխատանք են տանում՝ ցույց տալով աշխարհին Ադրբեջանի սադրիչ գործողություններն ու դրանց բնույթը, մյուս կողմից մենք տկարացնում ենք այս մարդկանց այլ տեսակի հայտարարություններով, դա ճիշտ չէ: Սփյուռքն էլ շվարած վիճակում է: Մենք պետք է համահունչ ձևով շարժվենք:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

lragir.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: