ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն Al Jazeera-ի հետ հարցազրույցում կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և սկսել երկխոսություն։

Նա նշել է նաև, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդիպելու է Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հետ, որոնք այս պահին Նյու Յորքում են՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին։
Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին ասվում է X (նախկին Twitter) սոցցանցում Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարության գրառման մեջ․
«Ես հնարավոր ամենախիստ ձևով դատապարտում եմ Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Ռազմական գործողությունները, մասնավորապես բնակեցված շրջաններում, անհապաղ պետք է դադարեցվեն, քաղաքացիական բնակչության կյանքը պետք է պաշտպանվի։ Ադրբեջանը պետք է հետևի իր միջազգային պարտավորություններին»,-նշել է նա։
Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից «հակաահաբեկչական գործողություն» սկսելուց հետո Միացյալ Նահանգները մասնակցում են ընթացող դիվանագիտական աշխատանքներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպի պաշտոնյաների:
ԱՄՆ Պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հավանաբար, առաջիկա 24 ժամվա ընթացքում «կմասնակցի Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության՝ արդեն ընթացող դիվանագիտական քննարկմանը»:
Պետդեպարտամենտի մեկ այլ բարձրաստիճան ներկայացուցիչ էլ հայտարարել է, որ «տեղի ունեցողը հատկապես աղաղակող ու առանձնահատուկ վտանգավոր է, այդ իսկ պատճառով մենք, ակնհայտորեն, կպահպանենք կապը բոլոր կողմերի հետ»:
«Անհանգստացնում է այն, որ դա տեղի ունեցավ միանգամից, հատկապես այն բանից հետո, երբ մենք որոշակի առաջընթաց արձանագրեցինք Լաչինի միջանցքով բեռների փոխադրման հարցում», – ասել է առաջին պաշտոնյան:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ուկրաինայի,արևմուտքում՝,իվանո-ֆրանկիվսկի,մերձակայքում,հզոր,պայթյուն,է,որոտացել , Ուկրաինայի արևմուտքում՝ Իվանո-Ֆրանկիվսկի մերձակայքում, հզոր պայթյուն է որոտացել
Ուկրաինայի արևմուտքում՝ Իվանո-Ֆրանկիվսկի մերձակայքում, հզոր պայթյուն է որոտացել
Հզոր պայթյուն է տեղի ունեցել Ուկրաինայի արևմուտքում՝ Իվանո-Ֆրանկովսկի շրջանում, հայտնում է ուկրաինական Strana.ua հրատարակությունը։
մակ-ը,առաքելություն,կուղարկի,լեռնային,ղարաբաղ , ՄԱԿ-ը առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ
ՄԱԿ-ը առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ
Միավորված ազգերի կազմակերպությունը առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ այս շաբաթավերջին, ասել է ՄԱԿ-ի խոսնակը:
մակ-ը,հավատացնում,որ,պատրաստ,է,հոգալ,լեռնային,ղարաբաղից,ընդհուպ,120,հազար,տեղահանվածների,կարիքները , ՄԱԿ-ը հավատացնում է, որ պատրաստ է հոգալ Լեռնային Ղարաբաղից ընդհուպ 120 հազար տեղահանվածների կարիքները
ՄԱԿ-ը հավատացնում է, որ պատրաստ է հոգալ Լեռնային Ղարաբաղից ընդհուպ 120 հազար տեղահանվածների կարիքները
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով, Հայաստանի տարածք հասած փախստականների գրեթե մեկ երրորդը երեխաներ են:
լեմկինի,ինստիտուտը,աշխարհի,առաջնորդներին,մեղադրել,լղ-ում,ցեղասպանությանը,մեղսակցության,լեմկին , Լեմկինի ինստիտուտը աշխարհի առաջնորդներին մեղադրել է ԼՂ-ում ցեղասպանությանը մեղսակցության մեջ
Լեմկինի ինստիտուտը աշխարհի առաջնորդներին մեղադրել է ԼՂ-ում ցեղասպանությանը մեղսակցության մեջ
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը մոլորություն է անվանել ԱՄՆ-ի այն համոզմունքը, թե Ադրբեջանի նախագահի վարչակազմը կարող է բարեխիղճ բանակցություններ վարել։
պն,պատվիրակությունը,չի,մասնակցում,ապհ,երկրների,պաշտպանության,նախարարների,խորհրդի,նիստին , ՊՆ պատվիրակությունը չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
ՊՆ պատվիրակությունը չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Նախարարը Տուլա չի մեկնել:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: