Մարիա Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանը երկու կողմին կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը Ղարաբաղում

ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է ԼՂ–ում Ադրբեջանի սանձազերծած պատերազմին և մեղադրել Լեռնային Ղարաբաղի հայերին, որ նրանք կրակում են Ադրբեջանի վրա։
Զախարովան, մասնավորապես, հայտարարել է. «Ռուսաստանը կոչ է անում տեղական հայկական զորամիավորումներին և Ադրբեջանին՝ անմիջապես դադարեցնել արյունահեղությունը, կոնֆլիկտը և վերադառնալ քաղաքական–դիվանագիտական կարգավորմանը։ Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման բոլոր քայլերը գրված են Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ 2020-22թ. եռակողմ հայտարարությունների ողջ կոմպլեքսում»։
armtimes.com
Նմանատիպ Լուրեր

Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները բանակցել են
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում է ԻՐՆԱ-ն։

Ստեփանակերտում կյանքը շարունակում է ընթանալ խաղաղ հունով․ ՌԴ խաղաղապահ զորախումբ
Ստեփանակերտում կյանքը շարունակում է ընթանալ խաղաղ հունով։ Այս մասին գրում է «Peacekeeper» տելեգրամյան ալիքը։

Իրանի ՌՕՈւ-ն կհամալրվի «Kowsar» կործանիչների էսկադրիլիայով
Իրանի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Համիդ Վահեդին հայտնել է, որ Իրանի ռազմաօդային ուժերը շուտով հայրենական արտադրության «Kowsar» կործանիչների էսկադրիլիա կունենան։

Արցախցի Հելենին կհուղարկավորեն Երևանում
Օգոստոստի 14-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված արցախցի Հելեն Դադայանին կհուղարկավոերն Երևանում:

Հակարիի կամրջով 24 բեռնատար է գնացել Ստեփանակերտ, որոնք տարել են հումանիտար օգնություն. ԶԼՄ-ներ
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարները Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Գորիսից Հակարիի կամրջով անցել են դեպի Ստեփանակերտ։

Տեսանյութ - ՀՀ քաղաքացին կհաղթի անկախության, ժողովրդավարության և ազատության համար մղվող այս պայքարում ․ ՀՀ վարչապետի ուղերձը
ՀՀ վարչապետի կարծիքով՝ վերջին տարիներին ՀՀ-ի դեմ ձեռնարկած Ադրբեջանի հարձակումներն ակնհայտ եզրակացության են բերում, որ արտաքին անվտանգության այն համակարգերը, որոնցում ներգրավված է Հայաստանը, արդյունավետ չեն ՀՀ-ի պետական շահերի և անվտանգության տեսակետից։