Ադրբեջանը հայկական դիրքերի ուղղությամբ թուրքական ԱԹՍ՝ բայրաքթար է կիրառում

Ստեփանակերտում հրետակոծության ձայները պարզ լսելի են, բնակիչները ապաստարաններում են։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց Ստեփանակերտի բնակիչ Ռաֆայել Մարտիրոսյանն ու հավելեց, որ տեղեկություններ կան այն մասին, որ Ադրբեջանը հայկական դիրքերի ուղղությամբ թուրքական ԱԹՍ՝ բայրաքթար է կիրառում։

Հարցին՝ արդյոք կանանց ու երեխաներին տարհանելու հնարավորություն կա՞, մեր զրուցակիցն արձագանքեց. «Դեռ ոչ, քաղաքում շարժ չկա»։
Մենք կապ հաստատեցինք նաև ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունու հետ, պարզելու՝ արդյոք քննարկումներ կա՞ն հայկական և ադրբեջանական կողմերի հետ, և որևէ գործընթաց պլանավորվո՞ւմ է Ղարաբաղից կանանց ու երեխաներին տարհանելու ուղղությամբ։
«Մեզ համար անվտանգության երաշխիքները նույնպես կարևոր են, ինչպես մարդկանց օգնություն տրամադրելը։ Մենք մշտապես երկխոսության մեջ ենք այն հարցերով, որոնցով կարող ենք օգտակար լինել, եթե նման հարց դրվի քննարկման՝ և կողմերի համաձայնությամբ, և բնակչության հետ կապված այդ հարցերը առաջ գան, բնականաբար։ Մեր մարդասիրական կազմակերպությունը հիմա Ղարաբաղում է՝ մեր կոլեգաները Ստեփանակերտում են»,- պատասխանեց Զառա Ամատունին։
Նա նաև տեղեկացրեց, որ այսօր առավոտյան բուժառուների հերթական տեղափոխություն է եղել Ղարաբաղից Հայաստան։
Նշենք, որ այսօր՝ ժամը 13։00-ից, Ադրբեջանը ռազմական գործողություն է սկսել Ղարաբաղի ուղղությամբ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողություններ» է սկսում՝ «վերականգնելու Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական կարգը»։ Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարության՝ զինաթափում են հայկական զինված ուժերը, չեզոքացնում ռազմական ենթակառուցվածքները։ Ադրբեջանը նշել է, որ իր գործողությունների մասին տեղեկացրել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը և Թուրք-ռուսական դիտորդական կենտրոնի ղեկավարությանը։
Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Լուրեր

Ադրբեջանի տարածքում ՌԴ խաղաղապահների առաքելության հարցը Մոսկվան կքննարկի Բաքվի հետ. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Մոսկվան Բաքվի հետ կքննարկի արդեն Ադրբեջանի տարածքում ռուս խաղաղապահների առաքելությունը երկարաձգելու հնարավորությունը։

Ադրբեջանական կողմը՝ Եվլախում տեղի ունեցած հանդիպման մասին
Եվլախում ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հանդես է եկել հայտարարությամբ։

«Մենք արդեն Ղարաբաղի հայ համայնքին ներկայացրել ենք վերաինտեգրման մեր տեսլականը». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Արցախի օկուպացված տարածքներ, մասնավորապես՝ Կովսական, որտեղ հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ իր երկիրն իբրև թե կապահովի Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները:

5 օրում 84000 հայ լքել է Արցախը․ Le Figaro-ի փոխտնօրենի մտահոգությունը ԼՂ-ից հայ ժողովրդի բռնի տեղահանության վերաբերյալ
Le Figaro Magazine-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը հայտնել է իր մտահոգությունը ԼՂ-ից հայ ժողովրդի բռնի տեղահանության վերաբերյալ: Այս մասին նա X-ի իր հարթակում գրել է.

Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին:

Իշխան Սաղաթելյանին պատկանող «Ծովասար» հյուրանոցային համալիրը հրաժարվել է ընդունել արցախցիներին
Երկրի համար այսպիսի դժվար իրավիճակում, երբ տասնյակ հազարավոր արցախցիներ կանգնած են սոցիալական լուրջ խնդիրների առջև, «Հայաստան» դաշինքի պատգամավոր և ընդդիմության «առաջնորդ». Արցախ գոռալով փողոցներ փակող ու հանրահավաքներ անող Իշխան Սաղաթելյանին պատկանող «Ծովասար» հյուրանոցային համալիրը, մեր տեղեկություններով, հրաժարվել է ընդունել արցախցիներին։