ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանը և ԱՄՆ-ն փոխանակել են բանտարկյալներին՝ 6 մլրդ դոլարի գործարքի շրջանակներում

Իրանն ու ԱՄՆ-ն բանտարկյալների փոխանակում են կատարել, որի շրջանակներում 4 տղամարդ և 1 կին, որոնք բանտարկված էին Թեհրանում, վերադարձել են ԱՄՆ։ Վաշինգտոնն իր հերթին ազատ է արձակել ԱՄՆ-ում բանտարկված Իրանի 5 քաղաքացիների։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ի հրապարակումը։

Այս համաձայնության ձեռք բերման համար միջնորդ էր հանդիսացել Կատարը, որը բանակցություններ էր վարում կողմերի հետ 2022 թ․ փետրվարից։ Գործարքի շրջանակներում Հարավային Կորեայում ամերիկյան պատժամիջոցների պատճառով սառեցված իրանական միջոցները՝ ընդհանուր 6 միլիարդ դոլար, փոխանցվել են Դոհայում գտնվող բանկերին։
Իրանի կողմից ազատ արձակված 5 բանտարկյալները ԱՄՆ-ի և Իրանի երկքաղաքացիներ են։ Նրանց Դոհայում դիմավորել են ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, և այժմ նրանք Վաշինգտոն մեկնելու ճանապարհին են։
Իսկ ԱՄՆ-ի կողմից ազատ արձակված ոչ բոլոր իրանցիներն են վերադառնալու հայրենիք։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաանին, Իրանի 2 քաղաքացի սեփական կամքով վերադառնում է հայրենիք, 1 իրանցի միանում է իր ընտանիքին երրորդ երկրում, իսկ 2-ը ցանկանում են մնալ ԱՄՆ-ում։
Իրանը բազմիցս հայտարարել է, որ ապասառեցված միջոցները կծախսի իր հայեցողությամբ։ Իսկ ԱՄՆ-ում հայտնել են, որ այդ միջոցները պետք է ծախսվեն միայն հումանիտար նպատակներով։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
տեսնում,ենք,հհ-ին,ռազմական,գործողությունների,մեջ,ներքաշելու,և,դրանք՝,դեպի,մեր,տարածք,ընդլայնելու,մտադրություն.,միրզոյան , Տեսնում ենք ՀՀ-ին ռազմական գործողությունների մեջ ներքաշելու և դրանք՝ դեպի մեր տարածք ընդլայնելու մտադրություն. Միրզոյան
Տեսնում ենք ՀՀ-ին ռազմական գործողությունների մեջ ներքաշելու և դրանք՝ դեպի մեր տարածք ընդլայնելու մտադրություն. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին:
ուկրաինան,ստանձնել,ղրիմում,ռուսաստանի,սևծովյան,նավատորմի,շենքի,վրա,հրթիռային,հարձակման,պատասխանատվությունը,ուկրաինա , Ուկրաինան ստանձնել է Ղրիմում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի շենքի վրա հրթիռային հարձակման պատասխանատվությունը
Ուկրաինան ստանձնել է Ղրիմում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի շենքի վրա հրթիռային հարձակման պատասխանատվությունը
Ուկրաինան ստանձնել է Ղրիմում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի շենքի վրա այսօր իրականացված հրթիռային հարձակման պատասխանատվությունը։
ադրբեջանի,ռազմական,գործողությունները,հակասում,են,երկարաժամկետ,խաղաղություն,հաստատելու,ջանքերին.,բլինքեն , Ադրբեջանի ռազմական գործողությունները հակասում են երկարաժամկետ խաղաղություն հաստատելու ջանքերին. Բլինքեն
Ադրբեջանի ռազմական գործողությունները հակասում են երկարաժամկետ խաղաղություն հաստատելու ջանքերին. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նյու Յորքում հանդիպել է լրագրողների հետ, ուր մի շարք հարցերի հետ մեկտեղ պատասխանել է Լեռնային Ղարաբաղի շուրջ թուրքական Anadolu գործակալության հարցին:
հհ,և,գերմանիայի,ագ,նախարարների,հանդիպման,ժամանակ,ընդգծվել,է,լեռնային,ղարաբաղում,ոճրագործության,կանխման,հրամայականը , ՀՀ և Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ ընդգծվել է Լեռնային Ղարաբաղում ոճրագործության կանխման հրամայականը
ՀՀ և Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ ընդգծվել է Լեռնային Ղարաբաղում ոճրագործության կանխման հրամայականը
Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ:
ադրբեջանն,ամբողջական,պատասխանատվություն,է,կրում,լղ,հայերի,անվտանգության,և,իրավունքների,նկատմամբ,հարգանքի,հարցում․,բորել , Ադրբեջանն ամբողջական պատասխանատվություն է կրում ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների նկատմամբ հարգանքի հարցում․ Բորել
Ադրբեջանն ամբողջական պատասխանատվություն է կրում ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների նկատմամբ հարգանքի հարցում․ Բորել
«Եվրոպական միությունը ուշադիր հետևում էր վերջին զարգացումներին։ Թույլ տվեք սկսել խոսքս՝ ամբողջական համերաշխություն հայտնելով Լեռնային Ղարաբաղի հայերին, ովքեր ծանր դժվարությունների ժամանակաշրջանի են բախվել»։
հռոմի,պապը,կոչ,է,արել,դադարեցնել,ռազմական,գործողությունները,ղարաբաղում , Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում
Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և խաղաղ լուծումներ փնտրել՝ ի շահ ժողովրդի։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: