ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀՀ արտգործնախարարը Նորվեգիայի գործընկերոջ հետ հանդիպմանը շեշտել է Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժն ապահովելու կարևորությունը

Սեպտեմբերի 18-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Աննիկեն Հյուիթֆիլդի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ քաղաքական հարաբերությունների ակտիվացման առնչությամբ՝ վկայակոչելով Նորվեգիայի նախարարի՝ 2022թ. աշնանը Երևան կատարած այցը: Նախարար Միրզոյանն արժևորել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների խթանմանն ուղղված Նորվեգիայի կառավարության աջակցությունը, երկրի կամավոր ներդրումը Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026թթ․ գործողությունների ծրագրում։
Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը` շեշտելով Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժն ապահովելու կարևորությունը` ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի երկու որոշումներին համապատասխան:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ուկրաինայի,արևմուտքում՝,իվանո-ֆրանկիվսկի,մերձակայքում,հզոր,պայթյուն,է,որոտացել , Ուկրաինայի արևմուտքում՝ Իվանո-Ֆրանկիվսկի մերձակայքում, հզոր պայթյուն է որոտացել
Ուկրաինայի արևմուտքում՝ Իվանո-Ֆրանկիվսկի մերձակայքում, հզոր պայթյուն է որոտացել
Հզոր պայթյուն է տեղի ունեցել Ուկրաինայի արևմուտքում՝ Իվանո-Ֆրանկովսկի շրջանում, հայտնում է ուկրաինական Strana.ua հրատարակությունը։
մակ-ը,առաքելություն,կուղարկի,լեռնային,ղարաբաղ , ՄԱԿ-ը առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ
ՄԱԿ-ը առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ
Միավորված ազգերի կազմակերպությունը առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ այս շաբաթավերջին, ասել է ՄԱԿ-ի խոսնակը:
մակ-ը,հավատացնում,որ,պատրաստ,է,հոգալ,լեռնային,ղարաբաղից,ընդհուպ,120,հազար,տեղահանվածների,կարիքները , ՄԱԿ-ը հավատացնում է, որ պատրաստ է հոգալ Լեռնային Ղարաբաղից ընդհուպ 120 հազար տեղահանվածների կարիքները
ՄԱԿ-ը հավատացնում է, որ պատրաստ է հոգալ Լեռնային Ղարաբաղից ընդհուպ 120 հազար տեղահանվածների կարիքները
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով, Հայաստանի տարածք հասած փախստականների գրեթե մեկ երրորդը երեխաներ են:
լեմկինի,ինստիտուտը,աշխարհի,առաջնորդներին,մեղադրել,լղ-ում,ցեղասպանությանը,մեղսակցության,լեմկին , Լեմկինի ինստիտուտը աշխարհի առաջնորդներին մեղադրել է ԼՂ-ում ցեղասպանությանը մեղսակցության մեջ
Լեմկինի ինստիտուտը աշխարհի առաջնորդներին մեղադրել է ԼՂ-ում ցեղասպանությանը մեղսակցության մեջ
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը մոլորություն է անվանել ԱՄՆ-ի այն համոզմունքը, թե Ադրբեջանի նախագահի վարչակազմը կարող է բարեխիղճ բանակցություններ վարել։
պն,պատվիրակությունը,չի,մասնակցում,ապհ,երկրների,պաշտպանության,նախարարների,խորհրդի,նիստին , ՊՆ պատվիրակությունը չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
ՊՆ պատվիրակությունը չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Նախարարը Տուլա չի մեկնել:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: